Մասնակից:VaheEdgari/Ավազարկղ
«Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքս[1] կամ ֆոտոպթարմոզիս (photoptarmosis, հին հունարեն φῶς, phōs, «լույս» և πταρμός, ptarmós, «փռշտոց» բառերից), աուստոսոմալ դոմինանտ տիպով ժառանգվող ռեֆլեքս, որն արտահայտվում է տարբեր ոչ յուրահատուկ գրգռիչների (ուժեղ լույս, հարակնային ներարկում) նկատմամբ առաջացող փռշտոցով: Այս ռեֆլեքսն առկա է աշխարհի բնակչության 18-35%-մոտ[2], սակայն ազդեցության մեխանիզը դեռևս անհայտ է:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսն առաջանում է այնպիսի գրգռիչներից, որոնք ռեֆլեքսը չունեցող մարդանց մոտ փռշտոց չեն առաջացնում: Ռեֆլեքսի ակտիվացման ժամանակ սովորաբար տեղի է ունենում 1-10 փռշտոց, որին հաջորդում է մինչև 24 ժամ տևող ռեֆրակտեր շրջանը:
Լույսով հրահրված փռշտոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն առաջանում է ուժեղ լույսի ազդեցությամբ, և հանդիսանում «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի արտահայտման ամենահաճախ հանդիպող ձևը: Ռեֆլեքսը հավանաբար պայմանավորված է լույսի ուժգնության փոփոխությամբ և կախված չէ լույսի ալիքի երկարությունից[3]:
Ալաբամայի համալսարանի (Բիրմինգեմ) օպտոմետրիայի դպրոցի կատարած հարցման արդյունքում պարզվել է, որ «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող հարցվածների 67%-ը կանայք են, որոնց 94%-ը Կովկասից են: Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ «լույսով» հրահրված փռշտոցն առաջանում է նրանց մոտ, ովքեր ունեն քթի թեք միջնապատ[4]:
Հետագա հետազոտությունները բացահայտել են ռեֆլեքսի ժառանգական բնույթը[5][6]:
Հարակնային ներարկումներին պատասխան փռշտոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել քիչ է ուսումնասիրված ի պատասխան հարակնային ներարկումներին առաջացող փռշտոցի ռեֆլեքսը, որը նույնպես ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով[7]: Աչքի և շուրջակնային շրջանների վիրահտությունների (օրինակ՝ եղջերաթաղանցի փոխպատվաստում) կատարման ընթացքում, հաճախ անհրաժեշ է լինում ներարկել տեղային անզգայացնողներ: Ներակնային ներարկումները, ինչպիսիք են ռետրոբուլբար կամ պերիբուլբար պաշարումները՝ «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող անձանց մոտ կարող է առաջացնել փռշտոց: Այդպիսի միջամտություներից առաջ, բուժառուներին սովորաբար սեդացնում են: Փռշտոցները սկսվում են անմիջապես ասեղի ծակոցից հետո, որից խուսափելու համար՝ անեսթեզիոլոգները տեղային անզգայացնողների ներարկումից առաջ հեռացնում են ասեղը[8]:
Փռշտոց ուտելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն մարդկանց մոտ դիտվում է փռշտոց ուտելուց հետո, դրա օրինակ է «համային ռինիտը», որն առաջանում է հատկապես կծու սնունդ ընդունելուց հետո: Անկանոն փռշտոցների ևս մեկ պատճառ է լցված ստամոքսը: Այս խնդիրը կոչվում է սնատիացիա (snatiation) և այն մարդիկ որոնց մոտ առկա է նշված խնդիրը՝ կուշտ ուտելուց հետո, անկախ սննդի տեսակից, ունենում են փռշտոցի 3-15 դրվագներ: Համարվում է, որ սնացիան որևէ տեսակի ալերգիկ ռեակցիա չէ[9]:
Ռիսկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փռշտոցն ընդհանուր առմամբ վտանգավոր չէ անհատի համար: Այնուամենայնիվ, որոշակի իրավիկճակներում՝ մեքենա վարելիս, վիրաբուժական միջամտությունների (աչքի վիրահատություն, ատամնաբուժություն) ժամանակ, «լույսով» հրահրված փռշտոցի էպիզոդները կարող են լինել խիստ վտանգավոր անհատի համար:
Մեքենա վարելու ընթացքում սկսված փռշտոցի էպիզոդների պատճառով անհատը կարող է կորցնել մեքենայի կառավարումը, որը կարող է հանդիսանալ ավտոճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ: «Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսը հատկապես վտանգավոր է օդաչուների համար՝ պայմանավորված թռչող ինքնաթիռում արևի լույսի ուժգնությամբ: Այս երևույթի իմացությունը շատ կարևոր է ռազմական ավիացիայի օդաչուներին ընտրելու հարցում: Վայրէջք կատարելու համար անհրաժեշտ են ճշգրիտ շարժումներ և արագ ռեֆլեքսներ, իսկ փռշտոցները կարող են ազդել այս պրոցեսների վրա՝ դառնալով դժբախտ պատահարների պատճառ[3]:
Փռշտոցի անկառավարելի էպիզոդները հաճախակի են պրոպոֆոլով սեդացված այն պացիենտների մոտ, որոնք ենթարկվում են հարակնային և ռետրոբուլբար ներարկումների[10]:
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի առաջացման մեխանիզմը դեռևս բացահայտված չէ: Փռշտոցն առաջանում է քթի լորձաթաղանթի ընկալիչների դրդման արդյունքում: Ընկալիչներից դրդումը հոտառական նյարդի և եռվորյակ նյարդի վերծնոտային ճյուղի աֆերերնտ թելերով հասնում է ուղեղի ցողունում գտնվող եռվորյակ նյարդի կորիզ: Կորիզում ինֆորմացիայի վերլուծումից հետո, էֆերենտ ազդակներ են ուղարկվում դեպի ստոծանի և շնչառական մկաններ, որոնց միջոցով տեղի է ուենենում փռշտոցը[11]: Փռշտոցի նորմալ ռեֆլեքսի և «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի ամենաէական տարբերությունը գրգռիչների մեջ է. նորմալ ռեֆլեքսն առաջանում է քթի լորձաթաղանթի գրգռման արդյունքում, իսկ «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսը կարող է առաջանալ ամենատարբեր գրգռիչներից: Գենետիկ գործոնը նույնպես ունի կարևոր նշանակություն[12]: Հատկապես նշանակալի է rs10427255 SNP գենի C ալելի դերը[13][12], սակայն թե ինչ մեխանիզմով է գենը բարձրացնում ռեֆլեքսի առաջացման հավանականությունը դեռևս պարզ չէ:
Տեսողական և եռորյակ նյարդերի փոխազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա կարծիք, որ եռվորյակ նյարդի ակնային ճյուղի դրդումը, կարող է իջեցնել վերծնոտային նյարդի դրդման շեմքը, որն էլ բարձրացնում է փռշտոցի հավանականությունը: Սա նման է լուսավախության առաջացման մեխանզիմին, երբ երկարատև լույսի ազդեցությամբ տեսողական և եռվորյակ նյարդերով անցնող ազդակերի ազդեցությամբ ակնային ճյուղում բարձրանում է զգայունությունը: Եթե գերզգայունությունն ակնային ճյուղի փոխարեն առաջանա վերծնոտային ճյուղում, ապա լուսավախության փոխարեն կառաջանա փռշտոց[11]:
Պարասիմպաթիկ ընդհանրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարասիմպաթիկ նյարդային համակարգի նյարդերն ունեն բազմաթիվ հարևան նյարդաթելեր, որոնք պատասխանում են տարբեր ազդակների: Մեկ ազդակը կարող է առաջացնել պարասիմպաթիկ նյարդաթելերի դրդում, որն էլ իր հերթին բերում է պարասիմպաթիկ ընդհանրացման: Կա հավանականություն, որ պարասիպաթիկ ընդհանրացման միջոցով աչքից դեպի կեղև գանցող ազդակները կարող են ակտիվացնել նաև փռշտոցի համար պատասխանատու նեյրոնները, որի հետևանքով էլ առաջանում է փռշտոց ոչ յուրահատուկ գրգռիչից[11]:
Բարձր լուսազգայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ տվյալների՝ եռվորյակ նյարդի ուղղակի խթանումը կարող է բերել տեսողական նյարդի զգայունության բարձրացման: Որպես օրինակ կարող է ծառայել հոնքի կամ գլխամաշկի մազի պոկումը: «Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող մարդկանց մոտ այս գործողություններով եռվորյակ նյարդի դրուդմը կարող են առաջացնել փռշտոց, հենց այս նույն պատճառով լույսի աղբյուրին նայելուց փռշոցի գործընթացն ավելի դյուրին է դառնում[11]:
Պրոպոֆոլ-մակածված արգելակման ընկճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոպոֆոլով սեդացված, հարակնային ներարկումների ենթարկվող անհատների մոտ անկառավարելի փռշտոցի պատճառը հավանաբար պրոպոֆոլն է: Պրոպոֆոլն ընկճում է ուղեղի ցողունի արգելակիչ նեյրոններին: ՈՒղեղի ցողունում է գտնվում նաև փռշտոցի համար պատասխանատու կենտրոնը՝ տրիգեմինալ նյարդի կորիզը: Իրադարձությունների այս շղթան հանգեցնում է դրդման նկատմամբ զգայունության բարձրացման և ակամա ռեֆլեքսների դրդման շեմի նվազեցման: Այս պայմաններում հարակնային ներարկման արդյունքում դրդվում են եռվորյակ նյարդի ակնային կամ վերծնոտային ճյուղերը, որոնք ազդակը փոխանցում են կորիզին: Այս ամենի ազդեցությամբ անգիտակից բուժառուիի մոտ առաջանում է փռշտոց[10]:
Եղջերաթաղանթի նյարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում բնակվող կովկասյան մի ընտանիքի ուսումնսիրությունները ցույց են տվել, որ եղջերաթաղանթի նյարդերը նույնպես կարող են կապված լինել «լույսով» հրահրված փռշտոցի հետ[14]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հակահիստամինային դեղերն արդյունավետ են «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի կանխարգելման համար[15]:
Ռեֆլեքսից խուսափելու համար պետք է աչքերն ու դեմքը պաշտպանել արևից[1], կամ մատով ճնշում գործադրել վերին շրթունքի վրա[16]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆլեքսն ավելի հաճախ առաջանում է, երբ կտրուկ անցում է կատարվում մութ միջավայրից դեպի լուսավոր միջավայր[17]: Չնայած նրան, որ ռեֆլեքսն առկա է աշխարհի բնակչության 18-35%-ի մոտ, այն ընդհանրապես վտանգավոր չէ[3]:
«Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսն առաջին անգամ նկարագրել է հույն փիլիսոփա Արիստոտելը մ.թ.ա 350 թվականին: Նա իր «Խնդիրներ» գրքում հարցնում է. «Ինչու՞ է արևի լույսն առաջացանում փռշտոց»[18][19][20]: Ըստ նրա հիպոթեզի արևի ջերմությունը քթում խթանում է քրտնարտադրությունը և առաջացած քրտինքը հեռացնելու նպատակով տեղի է ունենում փռշտոց[21]: 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը ապացուցել է, որ Արիստոտելի հիպոթեզը սխալ է: Նա աչքերը փակ վիճակում կանգնել է արևի տակ և արձանագրել, որ աչքերը փակած վիճակում փռշտոց չի առաջանում: Այս փորձի շնորհիվ Բեկոնը եզրակացրեց, որ «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի առաջացամն համար մեծ է աչքերի դերը: Ըստ նրա արևին նայելիս աչքերն արցունքոտվում են և առաջացած արցունքները լցվելով քթի խոռոչ գրգռում են այն և առաջացնում փռշտոց[20]: Հետագայում մյուս գիտնականները այս հիպոթեզը նույնպես հերքել են՝ պարզաբանելով, որ արևի լույսով պայմանավորված փռշտոցն առաջանում է շատ ավելի արագ, քան արցունքի առաջացումն է[20]:
Ներկայումս ավելի ընդունված է Հենրի Էվերեթի հիպոթեզը՝ «լուսյով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի մասին: Որոշ վայրերում այս երևույթը կոչվում «պղպեղ արևի վրա», քանի որ նման է պղեպղի հատիկներ շնչելուց առաջացող փռշտոցին: Հենրի Էվերեթը կարծում է, որ այս երևույթը կապված է մարդու նյարդային համակարգի հետ և հավանաբար պայմանավորված է նյարդային գրգիռների խառնվելով[22]: Գենետիկայի տեսանկյունից այս երևույթը դեռևս ամբողջովին բացահայտված չէ, սակայն այն հաճախ հանդիպում նույն ընտանիքի տարբեր անդամների մոտ, ինչը վկայում է դրա աուտոսոմ դոմինանտ ժառանգման մասին[12]: 2010 թվականին հրատարկվել է հոդված, որը կորելյացիա է գտել «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի և 2-րդ քրոմոսոմում առկա մեկ նուկլեոտիդի պոլիմորֆիզմի (բազմաձևություն) հետ[23]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Laura Dean, MD. (2012). «ACHOO Syndrome». Ncbi.nlm.nih.gov. PMID 28520355. Վերցված է 2015-06-27-ին.
- ↑ Roberta A. Pagon (Nov 18, 2002). «Why does bright light cause some people to sneeze?». Scientific American.
- ↑ 3,0 3,1 3,2 Breitenbach RA, Swisher PK, Kim MK, Patel BS (December 1993). «The photic sneeze reflex as a risk factor to combat pilots». Military Medicine. 158 (12): 806–809. doi:10.1093/milmed/158.12.806. PMID 8108024.
- ↑ Semes LP, Amos JF, Waterbor JW (June 1995). «The photic sneeze response: a descriptive report of a clinic population». J Am Optom Assoc. 66 (6): 372–377. PMID 7673597.
- ↑ Forrester, J. M. (1985). «Sneezing on Exposure to Bright Light as an Inherited Response». Human Heredity (անգլերեն). 35 (2): 113–114. doi:10.1159/000153527. ISSN 0001-5652. PMID 3988295.
- ↑ Mi, Hao; Song, Xiaojun; Shi, Yang; Sun, Xinghan; Wang, Mengqiao (2019-03-21). «A genome-wide association study on photic sneeze reflex in the Chinese population». Scientific Reports (անգլերեն). 9 (1): 4993. Bibcode:2019NatSR...9.4993W. doi:10.1038/s41598-019-41551-0. ISSN 2045-2322. PMC 6428856. PMID 30899065.
- ↑ Teebi AS, Alsaleh QA (Aug 1989). «Autosomal Dominant Sneezing Disorder Provoked by Fullness of Stomach». Journal of Medical Genetics. 26 (8): 539–540. doi:10.1136/jmg.26.8.539. PMC 1015683. PMID 2769729.
- ↑ Abramson DC (Aug 1995). «Sudden Unexpected Sneezing During The Insertion Of Peribulbar Block Under Propofol Sedation». Canadian Journal of Anesthesia. 42 (8): 740–743. doi:10.1007/BF03012675. PMID 7586116.
- ↑ Hall JG (Apr 1990). «The Snatiation Reflex». Journal of Medical Genetics. 27 (4): 275. doi:10.1136/jmg.27.4.275. PMC 1017036. PMID 2325110.
- ↑ 10,0 10,1 Ahn ES, Mills DM, Meyer DR, Stasior GO (Jul 2008). «Sneezing reflex associated with intravenous sedation and periocular anesthetic injection». American Journal of Ophthalmology. 146 (1): 31–35. doi:10.1016/j.ajo.2008.02.013. PMID 18400200.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Abramson DC (1995). «Sudden Unexpected Sneezing During The Insertion Of Peribulbar Block Under Propofol Sedation». Canadian Journal of Anesthesia. 42 (8): 740–743. doi:10.1007/bf03012675. PMID 7586116.
- ↑ 12,0 12,1 12,2 Peroutka, S. J.; Peroutka, L. A. (1984). «"Autosomal dominant transmission of the "photic sneeze reflex""». New England Journal of Medicine. 310 (9): 599–600. doi:10.1056/nejm198403013100923. PMID 6694722.
- ↑ «rs10427255 (SNP) - Explore this variant - Homo_sapiens - Ensembl genome browser 106». www.ensembl.org. Վերցված է 2022-05-04-ին.
- ↑ Sevillano, C.; Parafita-Fernández, A.; Rodriguez-Lopez, V.; Sampil, M.; Moraña, N.; Viso, E.; Cores, F. J. (July 2016). «A curious fact: Photic sneeze reflex. Autosomical dominant compelling helio-ophthalmic outburst syndrome». Archivos de la Sociedad Espanola de Oftalmologia. 91 (7): 305–309. doi:10.1016/j.oftal.2016.01.011. ISSN 1989-7286. PMID 26896062.
- ↑ «Solar Sneeze Reflex». Western Journal of Medicine. 146 (5): 20. 1 May 1987. PMC 1307391. PMID 18750225.
- ↑ Bobba S, Spencer SK, Fox OJ, Agar A, Coroneo MT, Francis IC (July 2019). «Management of the photic sneeze reflex utilising the philtral pressure technique». Eye. 33 (7): 1186–1187. doi:10.1038/s41433-019-0368-4. PMC 6707313. PMID 30783255.
- ↑ «ACHOO». Right Diagnosis: Symptoms, Diagnosis, Treatments and Causes. Health Grades Inc. Վերցված է 17 March 2015-ին.
- ↑ Aristotle, Problems, 34.5
- ↑ "Of the Nose", Aristotle, exclassics.com
- ↑ 20,0 20,1 20,2 Looking at the Sun Can Trigger a Sneeze, Karen Schrock, ScientificAmerican.com, January 10, 2008.
- ↑ Blitz, Matt (2014-06-16). «The Curious Case of Sun Sneezing». Today I Found Out. Vacca Foeda Media. Վերցված է 25 May 2017-ին.
- ↑ Everett, Henry C. (May 1964). «Sneezing in Response to Light». Neurology. 14 (5): 483–490. doi:10.1212/wnl.14.5.483. PMID 14144120. S2CID 7953134.
- ↑ Eriksson N, Macpherson JM, Tung JY, Hon LS, Naughton B, Saxonov S, Avey L, Wojcicki A, Pe'er I, Mountain J (2010). Gibson G (ed.). «Web-Based, Participant-Driven Studies Yield Novel Genetic Associations for Common Traits». PLOS Genet. 6 (6): e1000993. doi:10.1371/journal.pgen.1000993. PMC 2891811. PMID 20585627.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում |
---|