Jump to content

Մասնակից:Nelly Asatrian/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՎՇՏԻ ՀԻՆԳ ՓՈՒԼԵՐԸ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն վշտի հինգ շրջափուլերի մոդելի (կամ Կյուբլեր-Ռոսի մոդելի), վշտի հետ առնչվողները անցնում են հինգ հույզերի միջով՝ հերքում, զայրույթ, սակարկում, դեպրեսիա և ընդունում: Չնայած այս մոդելի տարածված լինելուն՝ ուսումնասիրությունները չեն հաստատել այս շրջփուլերը, և մոդելը քննադատվել է՝ համարվելով հնացած[1], ինչպես նաև անօգուտ վշտի գործընթացը բացատրելու հարցում [2][3]։

Մոդելը ներկայացվել է շվեյցարացի-ամերիկացի հոգեբույժ Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսի կողմից 1969 թվականի իր «Մահվան և մահանալու մասին» գրքում,[4] որի ներշնչման աղբյուրը հանդիսացել է անբուժելի հիվանդների հետ իր տարած աշխատանքը [5]։ Մահվան և մահանալու վերաբերյալ բժշկական դպրոցներում ուսուցման բացակայությունից ելնելով՝ Կյուբլեր-Ռոսը Չիկագոյի համալսարանի բժշկական դպրոցում ուսումնասիրեց մահը �� նրանց, ովքեր բախվում էին դրան: Կյուբլեր-Ռոսի նախագիծը վերածվեց մի շարք սեմինարների, որոնք հիվանդների հարցազրույցների և նախորդ հետազոտությունների հետ միասին դարձան նրա գրքի հիմքը [6]։ Թեև սովորաբար Կյուբլեր-Ռոսին է վերագրվում բեմական մոդելների ստեղծումը, ավելի վաղ վշտի տեսաբաններն ու բժիշկները, ինչպիսիք են Էրիխ Լինդեմանը, Քոլին Մյուրեյ Փարքեսը և Ջոն Բոուլբին, օգտագործում էին շրջափուլերի կամ էտապների նմանատիպ մոդելներ դեռևս 1940-ականներին [7]։

Իր գրքում Քյուբլեր-Ռոսը նշում է, որ ժամանակի բժշկական առաջընթացը փոփոխության նշան էր մարդկանց կողմից մահն ընկալելու և զգալու համար [4]։ Դրա շնորհիվ մանկաբույժները հարյուր տարի առաջվա համեմատությամբ ավելի քիչ են նկատում իրենց հիվանդների կյանքին սպառնացող հիվանդություններ [4]։

Քյուբլեր-Ռոսն ավելի ուշ նշել է, որ շրջափուլերը գծային և կանխատեսելի կերպով չեն զարգանում և ափսոսում է, որ դա թյուրիմացությունների է հանգեցրել [8]։ «Կյուբլեր-Ռոսն ի սկզբանե այդ շրջափուլերը տեսնում էր որպես արտացոլում այն բանի, թե ինչպես են մարդիկ հաղթահարում հիվանդությունը և մահը», - ասել է վշտի հետազոտող Քենեթ Ջ. Դոկան [9]։

2019 թվականի տվյալներով «Մահվան և մահանալու մասին» գիրքը թարգմանվել է քառասունմեկ լեզուներով, իսկ 50-րդ հոբելյանական հրատարակությունը հրատարակվել է «Simon & Schuster» հրատարակչության կողմից։

Վշտի փուլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
France Telecom-ի կողմից ներկայացված դիագրամ՝ հիմնված Կյուբլեր-Ռոսի գաղափարների վրա, մշակված Բերտրան Գրոնդինի կողմից
Դիագրամ, որը ցույց է տալիս վշտի երկու հնարավոր կամ շրջադարձային արդյունք

Կյուբլեր-Ռոսը սկզբնապես մշակել է շրջափուլեր՝ նկարագրելու այն գործընթացը, որով անցնում են մահացու հիվանդները, երբ նրանք հաշտվում են սեփական մահվան մտքի հետ։ Հետագայում այն գործադրվեց նաև սգացող ընկերների և ընտանիքի անդամների վրա, ովքեր կարծես թե անցնում էին նմանատիպ գործընթացի միջով [10]։ Շրջափուլերը, որոնք հայտնի են որպես ՀԶՍԴԻ, ներառում են [11]

  1. Հերքում –Առաջին արձագանքը հերքումն է: Այս փուլում անհատները կարծում են, որ ախտորոշումն ինչ-որ կերպ սխալ է և կառչում են կեղծ, նախընտրելի իրականությունից: Ոմանք կարող են նաև մեկուսանալ` խուսափելով այն մարդկանցից, ովքեր ընդունում են իրավիճակն այնպես, ինչպես կա [4]։ Այս փուլը գործում է որպես ժամանակավոր պաշտպանական մեխանիզմ, քանի դեռ անձը բավարար ժամանակ ունի փուլերը անցնելու համար՝ մտածելով մահվան մասին [4]։ Կյուբլեր Ռոսն իր գրքում նշում է, որ տեխնոլոգիական առաջընթացները մարդկանց ստիպել են վախենալ դաժան, ցավոտ մահերից։ Այսպիսով, հոգեբանական միտքը պաշտպանելու համար, նրանք հերքում են իրենց սեփական անխուսափելի մահվան իրականությունը [4]։
  2. Զայրույթ–Հասկանալով, որ հերքման գործընթացն այլևս չի կարող շարունակվել, անհատը վրդովվում է` հատկապես իր մերձավորներից։ Այս շրջափուլով անցնող անձի որոշակի հոգեբանական արձագանքները կարող են լինել. «Ինչո՞ւ ես։ Սա արդար չէ», «Ինչպե՞ս կարող է սա ինձ հետ կատարվել», «Ո՞վ է մեղավոր», «Ինչո՞ւ պետք է սա պատահի»։ Ոմանք կարող են կատաղել  սիրելիների, բժշկական անձնակազմի և ընտանիքի այլ անդամների վրա [4]: Քյուբլեր-Ռոսն իր մյուս՝ «Հարցեր և պատասխաններ մահվան և մահանալու մասին» գրքում ընդգծում է, որ շրջապատող մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նրանք, ովքեր այս շրջափուլում են, հասկանան իրենց զգացմունքները, իսկ իրենք փորձեն անձնապես չընկալել զայրույթի պարպման արդյունքները [12]։
  3. Սակարկություն – Երրորդ շրջափուլում դեռ կա այն հույսը, որ անհատը կարող է խուսափել վշտից: Սովորաբար, կյանքի երկարաձգման բանակցությունների դիմաց անձն առաջարկում է ապրելակերպի բարեփոխումները։ Ավելի թեթև տրավմայի ենթարկված մարդիկ կարող են սակարկել կամ փոխզիջում փնտրել: Դիտարկենք անբուժելի հիվանդ անձին, ով «բանակցում է Աստծո հետ», որպեսզի մասնակցի դստեր հարսանիքին, այդ կերպ փորձելով ժամանակ շահել՝ խոստանալով ավելի լավ ապրելակերպ կամ այնպիսի արտահայտություն են անում, ինչպիսին է «Եթե միայն կարողանայի փոխել իրենց կյանքը իմ կյանքի հետ»:
  4. Դեպրեսիա – «Ես այնքան տխուր եմ, ինչո՞ւ անհանգստանալ որևէ բանի համար»: «Ես մահանալու եմ շուտով, ուրեմն ո՞րն է այդ ամենի իմաստը»։ «Ես կարոտում եմ իմ սիրելիին, ինչո՞ւ շարունակեմ ապրել»: Չորրորդ փուլում անհատը հուսահատվում է՝ հասկանալով, որ մահանալու է: Այս վիճակում անհատը կարող է լռակյաց դառնալ, հրաժարվել մարդկանց հետ շփումից և ժամանակի մեծ մասը տխուր ու անտրամադիր անցկացնել:
  5. Իրավիճակի ընդունում – «Լավ կլինի, ես չեմ կարող պայքարել դրա դեմ, բայց կարող եմ պատրաստվել դրան»: Այս վերջին փուլում անհատներն ընդունում են, որ մահանալու են, ընդունում են իրենց, սիրելիի անխուսափելի ապագան, կամ էլ այլ ողբերգական իրադարձություն: Այս վիճակում մահացող մարդիկ փուլերի մասով կարող են մնացողներից առաջ անցնել, որը սովորաբար անձին տալիս է հանգիստ, հետհայեցումային ընկալում և հույզերի կայուն վիճակ:

Դեյվիդ Քեսլերի հետ համահեղինակած և հետմահու հրատարակված գրքում Քյուբլեր-Ռոսն ընդլայնեց իր մոդելը՝ ներառելով անձնական կորստի ցանկացած ձևեր, ինչպիսիք են սիրելիի մահը, աշխատանքի կամ եկամտի կորուստը, լուրջ իրավիճակի մերժումը, հարաբերությունների ավարտը կամ ամուսնալուծությունը, թմրամոլությունը, կալանավորումը, հիվանդության առաջացումը, անպտղության ախտորոշումը և նույնիսկ աննշան կորուստները, ինչպիսին կարող է լինել ապահովագրական ծածկույթի կորուստը [8]։ Քեսլերն առաջարկել է նաև «Իմաստ»-ը՝ որպես վշտի վեցերորդ փուլ [13]։

«Մահվան և մահանալու մասին հարցեր և պատասխաններ» գրքում Կյուբլեր-Ռոսը պատասխանել է հարցերին իր առաջին՝ «Մահվան և մահանալու մասին» գրքի հրապարակումից հետո։ Նա ընդգծել է, որ ոչ մի հիվանդի չպետք է ուղղակիորեն ասվի, որ նա մահանում է, և որ առողջապահական ծառայություններ մատուցողները պետք է փորձեն սպասել մինչև հիվանդը հարցնի մահվան մասին՝ քննարկելու համար [12]։ Նա պաշտպանում է այն տեսակետը, որ առողջապահական ծառայություններ մատուցողները պետք է առաջնահերթություն տան հիվանդին լսելուն, պաշտպանեն հիվանդի սեփական որոշումները կայացնելու իրավունքը և ձեռնպահ մնան իրենց տեսակետները ընտանիքի անդամներին պարտադրելուց, որոնք կարող են համահունչ չլինել հիվանդի կյանքի փուլին կամ հիվանդությանը [12]։

2020 թվականին, COVID-19 համավարակի ժամանակ, Քեսլերը կիրառեց հինգ շրջափուլերը՝ գնահատելու վիրուսի արձագանքները՝ բացատրելով, որ թեև ճշգրիտ ճանապարհային քարտեզ չէ, այն առաջարկում է կառուցվածքային մոտեցում այս անհայտ իրավիճա��ը հասկանալու համար:

«Սկզբում կա ժխտում, որը բնութագրվում է այն համոզմունքով, որ վիրուսը չի ազդի մեզ վրա: Դրան հաջորդում է զայրույթը, որն ուղղված է այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք են տանը մնալը և կանոնավոր գործունեության սահմանափակումը: Հաջորդը սակարկություններն են, որտեղ մարդիկ կարող են մտածել, որ սահմանափակ ժամանակով որոշակի նախազգուշական միջոցների ձեռնարկումը կլուծի ամեն ինչ: Այնուհետև կա տխրություն, որը բխում է անորոշությունից, թե երբ կբարելավվի իրավիճակը: Վերջապես, կա իրավիճակի ընդունում, այն փուլը, որտեղ անհատները պետք է հասկանան ինչպես շարունակել: Իրավիճակի ըդունումը ընդգծվում է որպես հզոր շրջափուլ, քանի որ անհատները ընդունման մեջ գտնում են իրավիճակի կառավարման բանալին․ ես կարող եմ լվանալ ձեռքերս,  կարող եմ ապահով հեռավորություն պահպանել,  կարող եմ սովորել աշխատել հեռավար [14]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վշտի հինգ փուլային մոդելի քննադատությունը հիմնականում կենտրոնանում է նրա էմպիրիկ հետազոտության և Կյուբլեր-Ռոսի նկարագրած փուլերը հաստատող ապացույցների բացակայության վրա: Ընդհակառակը, կա էմպիրիկ աջակցություն վշտի՝ այլ ձևով արտահայտությունների համար:

Ավելին, Կյուբլեր-Ռոսի մոդելը մշակված է որոշակի մշակութային և պատմական համատեքստում, որը մտահոգություն է առաջացնում տարբեր մշակութային ծագում ունեցող անհատների համար դրա համապատասխանության և կիրառելիության տեսանկյունից: Այս տեսակետներին արտահայտել են մի շարք փորձագետներ [3], այդ թվում՝ Ռոբերտ Ջ. Կաստենբաումը (1932–2013), որը նշանավոր գործիչ է գերոնտոլոգիայի, ծերացման և մահվան ուսումնասիրությունների ոլորտներում: Կաստենբաումի գրվածքները ընդգծում էին հետևյալ կետերը [15][16]

  • Այս փուլերի գոյությունը որպես այդպիսին չի հիմնավորվել։
  • Ոչ մի ապացույց չի հաստատում անհատների մոտ 1-ին փուլից 5-րդ փուլի հետևողական առաջընթացը:
  • Մեթոդի սահմանափակումների մասին տեղեկություն չկա:
  • Փուլերի՝ քայլեր կամ բժշկական նշանակում լինելու վերաբերյալ սահմանը հստակ չէ։
  • Շրջակա միջավայրի անմիջական գործոնների զգալի ազդեցությունը, ինչպիսիք են ռեսուրսները, ճնշումները և բնութագրերը, անտեսված են կամ հաշվի չեն առնվում:

2003թ.-ի հայտնի ուսումնասիրությունը, որը գլխավորում էին Մաչեևսկին և Եյլի համալսարանի գործընկերները, ուսումնասիրեց սգավոր անհատներին և գտավ արդյունքներ, որոնք մասամբ համապատասխանում էին հինգ շրջափուլային տեսությանը, բայց նաև որոշ առումներով հակասում էին դրան: Դեռ ավելին, նույն ամսագրում հրապարակված մի քանի նամակներ քննադատում էին այս հետազոտությունը և հակադրվում էին շրջափուլերի հայեցակարգին [17]: Նշվեց, օրինակ, որ հակառակ «ընդունումը»՝ որպես վշտի վերջնական շրջափուլ ներկայացվելու, տվյալները ցույց էին տալիս, որ այն ամենաշատ հաստատված կետն էր սկզբնական գնահատումից սկսած: Մտահոգություններ բարձրացվեցին մասնակիցների խմբում չհասցեագրված մշակութային և աշխարհագրական կողմնակալության, ինչպես նաև սկզբնական հետազոտության համար հավաքագրված մասնակիցների 40%-ը դուրս մնացին հետազոտությունից ուսումնասիրման մոդելին չհամապատասխանելու պատճառով [18]: Իրենց հետագա ուսումնասիրություններում Փրիգերսոնը և Մաչիեևսկին իրենց ուշադրությունը կենտրոնացրին ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ճանաչողական կերպով ընդունման վրա, և հեռացան շրջափուլերի հասկացությունից: Նրանք ենթադրեցին, որ հետազոտությունների իրենց նախկին արդյունքները կարող են ավելի ճշգրիտ նկարագրվել որպես վշտի «իրավիճակներ» [19]:

Կոլումբիայի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Ջորջ Բոնաննոն իր «Տխրության մյուս կողմը. ինչ է մեզ ասում կորստյան մասին նոր գիտությունը» գրքում [2], ամփոփում է երկու տասնամյակների ընթացքում հազարավոր թեմաների վրա հիմնված վերանայված հետազոտությունները և եզրակացնում. բնական հոգեբանական ճկունությունը վշտի հիմնական բաղադրիչն է[20], և չկան վշտի անցնելու փուլեր: Բոնանոյի աշխատանքը նաև ցույց է տվել, որ վշտի կամ տրավմայի ախտանիշների բացակայությունը առողջ արդյունք է [21][22]։

Հասարակագետների շրջանում մեկ այլ քննադատություն տեսական հիմքի բացակայությունն է [3][23]։ Դա կոնցեպտուալ շփոթություն է պարունակում, քանի որ փուլերի հիմքը կյանքից վերցրած դեպքերն են, և ոչ թե տեսական սկզբունքները։ Օրինակ, որոշ փուլեր կարող են նշանակել հուզական վիճակներ, մինչդեռ մյուսները կարող են նշանակել ճանաչողական գործընթացներ: Ավելին, այս պետությունների միջև կամայական տարբերություններ կամ բաժանարար գծեր ստեղծելու համար որևէ արդարացում չկա։ Որպես այլընտրանք, կան գիտականորեն հիմնավորված հեռանկարներ, որոնք առաջարկում են ավելի ճշգրիտ պատկերացումներ վշտի և կորստի հետագծի վերաբերյալ: Դրանք ներառում են հետագծերի մոտեցումը, ճանաչողական սթրեսի տեսությունը, իմաստավորման մոտեցումը, հոգեսոցիալական անցման մոդելը, երկուղու մոդելը, երկակի գործընթացի մոդելը և առաջադրանքի մոդելը [24]։

Այս հասկացությունների ոչ պատշաճ կիրառումը կարող է վնասակար լինել, քանի որ դա կարող է ստիպել վշտացած անհատներին զգալ, որ լավ չեն հաղթահարում իրենց վիշտը: Սա կարող է նաև հանգեցնել նրանց սոցիալական շրջանակի կամ բուժաշխատողների կողմից անբավարար աջակցության [3][18]։ Վշտի փուլերը ի սկզբանե նախատեսված էին լինելու նկարագրական, սակայն ժամանակի ընթացքում դրանք ձեռք բերեցին բժշկական նշանակություն: Որոշ խնամակալներ բախվել են դեպքերի,երբ նրանց հաճախորդները վրդովվում էին, քանի որ նրանք չէին անցել շրջափուլերը ակնկալվող հաջորդականությամբ կամ ընդհանրապես չէին ապրել վշտի որոշակի շրջափուլեր:

Քննադատությունը, հետազոտության գիտական հենքի բացակայությունը կամ օբյեկտիվ կլինիկական դիտարկումների բացակայությունը հանգեցրել են նրան, որ վշտի շրջափուլերի գոյության հասկացությունը պիտակավորվի որպես առասպել և սխալանք [22][23][25][26]։

Չնայած դրան, մոդելը շարունակում է լայնորեն կիրառվել հայտնի լրատվական և ժամանցային լրատվամիջոցներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. O'Connor MF (October 2019). «Grief: (stages of grief) A Brief History of Research on How Body, Mind, and Brain Adapt». Psychosomatic Medicine. 81 (8): 731–738. doi:10.1097/PSY.0000000000000717. PMC 6844541. PMID 31180982.
  2. 2,0 2,1 Bonanno G (2009). The Other Side of Sadness: What the New Science of Bereavement Tells Us about Life After Loss. Basic Books. ISBN 978-0-465-01360-9.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Stroebe M, Schut H, Boerner K (March 2017). «Cautioning Health-Care Professionals». Omega. 74 (4): 455–473. doi:10.1177/0030222817691870. PMC 5375020. PMID 28355991.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kübler-Ross E (1969). On Death and Dying. Routledge. ISBN 0-415-04015-9.
  5. Broom SM (August 30, 2004). «Milestones». Time. Արխիվացված է օրիգինալից February 24, 2009-ին.
  6. Perring C. «PHI350: The Stages in the Dying Process». Վերցված է November 27, 2016-ին.
  7. Hoy WG (2016). Bereavement groups and the role of social support: integrating theory, research, and practice. New York: Routledge/Taylor and Francis. ISBN 978-1317416357. OCLC 942843686.
  8. 8,0 8,1 Kübler-Ross E, Kessler D (2014). On grief & grieving : finding the meaning of grief through the five stages of loss. New York: Scribner. ISBN 978-1476775555. OCLC 863077888.
  9. Doka KJ (2016). Grief Is a Journey: Finding Your Path Through Loss. Simon and Schuster. էջ 6.
  10. Feldman DB (7 July 2017). «Why the Five Stages of Grief Are Wrong». Psychology Today. Վերցված է 15 May 2018-ին.
  11. Santrock JW (2007). A Topical Approach to Life-Span Development. New York: McGraw-Hill. ISBN 978-0-07-338264-7.[Հղում աղբյուրներին]
  12. 12,0 12,1 12,2 Kübler-Ross, Elisabeth (1974). Questions and Answers on Death and Dying. Macmillan. ISBN 0025671200.
  13. Kessler D (5 November 2019). Finding Meaning: The Sixth Stage of Grief. Simon and Schuster. ISBN 978-1501192739.
  14. Berinato, Scott (23 March 2020). «That Discomfort You're Feeling Is Grief». Harvard Business Review. Վերցված է 3 July 2020-ին.
  15. Kastenbaum R (1998). Death, Society, and Human Experience (6th ed.). Boston: Allyn & Bacon.
  16. Corr CA, Doka KJ, Kastenbaum R (1999). «Dying and Its Interpreters: A Review of Selected Literature and Some Comments on the State of the Field». Omega: Journal of Death and Dying. 39 (4): 239–259. doi:10.2190/3KGF-52BV-QTNT-UBMX. S2CID 145434532.
  17. Maciejewski PK, Zhang B, Block SD, Prigerson HG (February 2007). «An empirical examination of the stage theory of grief». JAMA. 297 (7): 716–723. doi:10.1001/jama.297.7.716. PMID 17312291.
  18. 18,0 18,1 Silver RC, Wortman CB (June 2007). «The stage theory of grief». JAMA. 297 (24): 2692, author reply 2693-4. doi:10.1001/jama.297.24.2692-a. PMID 17595266.
  19. Prigerson HG, Maciejewski PK (December 2008). «Grief and acceptance as opposite sides of the same coin: setting a research agenda to study peaceful acceptance of loss». The British Journal of Psychiatry. 193 (6): 435–437. doi:10.1192/bjp.bp.108.053157. PMID 19043142.
  20. Bonanno GA (January 2004). «Loss, trauma, and human resilience: have we underestimated the human capacity to thrive after extremely aversive events?» (PDF). The American Psychologist. 59 (1): 20–28. doi:10.1037/0003-066X.59.1.20. PMID 14736317.
  21. Stix G (March 2011). «The neuroscience of true grit». Scientific American. 304 (3): 28–33. Bibcode:2011SciAm.304c..28S. doi:10.1038/scientificamerican0311-28. PMID 21438486.
  22. 22,0 22,1 Konigsberg RD (January 29, 2011). «New Ways to Think About Grief». Արխիվացված է օրիգինալից January 31, 2011-ին. Վերցված է 27 November 2016-ին – via www.time.com.
  23. 23,0 23,1 Corr CA (23 October 2018). «The 'five stages' in coping with dying and bereavement: strengths, weaknesses and some alternatives». Mortality. 24 (4): 405–417. doi:10.1080/13576275.2018.1527826. S2CID 149545381.
  24. Stroebe MS, Schut H (2001). «Models of coping with bereavement: A review». In Stroebe MS, Hansson RO, Stroebe W, Schut H (eds.). Handbook of bereavement research: Consequences, coping, and care. Washington, DC: American Psychological Association Press. էջեր 375–403.
  25. Shermer M (1 November 2008). «Five Fallacies of Grief: Debunking Psychological Stages». www.scientificamerican.com. Scientific American. Արխիվացված է օրիգինալից 11 May 2020-ին. Վերցված է 29 December 2016-ին.
  26. Wortman CB, Silver RC (June 1989). «The myths of coping with loss». Journal of Consulting and Clinical Psychology. 57 (3): 349–357. doi:10.1037/0022-006x.57.3.349. PMID 2661609.
  • Scire P (2007). Applying Grief Stages to Organizational Change.
  • Brent MR (1981). An Attributional Analysis of Kübler-Ross' Model of Dying (Master's thesis). Harvard University. OCLC 77003423.
  • Van der Poel JH (2000). An Evaluation of the Relevance of the Kübler-Ross Model to the Post-injury Responses of Competitive Athletes. University of the Free State.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]