Մասնակից:Mar.shahverd/Ավազարկղ2
Կոորդինատներ | ||
Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է: Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր: Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով: Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է: Կան բազմաթիվ կորալային խութեր: Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ):
Հիմնական նավահանգիստներն են Տուտտուկուդին, Մանգալուրը (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա):
Սահմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Լաքադիվա ծովի սահմանի հետևյալ նկարագրությունը[1]․
Արևմուտքում՝ գիծն անցնում է Սադաշիվգադից մինչև Հնդկաստանի արևմտյան ափի (14°48′ հս․ լ. 74°07′ ավ. ե.HGЯO) Կորա Դիվխ օղակակղզի (13°42′ հս․ լ. 72°10′ ավ. ե.HGЯO), իսկ հետո ներքև՝ Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների արևմտյան սահմանով․ ամենահարավային կետը Ադդու օղակակղզին է (Մալդիվյան կղզիներ):
Հարավում՝ գիծն անցնում է Ցեյլոնում (Շրի Լանկա) Դոնդրա Հեդի հրվանդանից դեպի Ադդու օղակակղզու ամենահարավային կետը:
Արևելքում՝ Հնդկաստանի և Ցեյլոնի արևմտյան ափեր:
Հյուսիս-արևելքում ՝ Ադամի կամուրջը (Հնդկաստանի և Ցեյլոնի միջև):
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28°C, իսկ ձմռանը` 25°C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով: Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF). International Hydrographic Organization. 1953. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-10-08-ին. Վերցված է 2010-02-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Coral Reefs of India: Review of Their Extent, Condition, Research and Management Status by Vineeta Hoon». Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին. Վերցված է 2014-06-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն), Food and Agriculture Organisation of the United Nations - ↑ «Status of Coral Reefs of India». envfor.nic.in. Արխիվացված է օրիգինալից 2009-04-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marine Protected Areas in India, International Collective in Support of Fishworkers (ICSF), April 2008, 978-81-904590-9-9