Jump to content

Մասնակից:DOdooooo/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Category:Ռազմավարություն

SWOT վերլուծություն( անգլ.՝ SWOT analysis, ռուս.՝ SWOT-анализ),ռազմավարակն պլանավորման մեթոդ, որը հնարավորոթյուն է տալիս գնահատել կազմակերպության արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա առանձնացնելով գործոնների չորս հիմնական կատեգորիա`

  • S= Strengths, ապրանքի կամ ծառայության ուժեղ կողմեր: Կազմակերպության ներքին այնպիսի բնութագրիչներ, որոնք ապահովում են շուկայում առավելություններ կամ առավել շահավետ պայմաններ համեմատած մրցակիցների հետ, այլ կերպ ասած այն ոլորտները, որտեղ կազմակերպության ապրանքն իրեն զգում է ավելի լավ և կայուն քան մրցակիցներինը:
  • W= Weaknesses, ապրանքի կամ ծառայության թույլ կողմերը կամ թերությունները: Կազմակերպության այնպիսի ներքին բնութագրիչներ, որոնք արգելակում են բիզնեսի աճը, խանգարում են ապրանքին առաջատարը լինել շուկայում, համարվում են շուկայում անմրցունակ:
  • O = Opportunities, կազմակերպության հնարավորությունները: Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում բարենպաստ ազդել բիզնեսի զարգացման վրա:
  • T = Threats, կազմակերպության սպառնալիքները: Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում թուլացնել կազմակերպության մրցունակությունը շուկայում և հանգեցնել վաճառքի ծավալների նվազման և շուկայի մասնաբաժնի կորստի:

Սկսած 1980-ական թթ. SWOT վերլուծությունը ակտիվորեն օգտագործվում է կառավարման և շուկայաբանության ոլորտի մասնագետների կողմից: SWOT-ի տեխնիկան համարվում է կարելի է ասել միակ գործիքը, որը չի կորցրել ակտուալությունը որպես կառավարչական գործիքակազմի տարր իր ողջ գոյության ընթացքում: Այսօրվա պայմաններում էլ ցանկացած ձեռնարկության բիզնես-վերլուծությունը սկսվում է SWOT-ի գնահատումից:Այն կարող է իրականացվել արտադրական ձեռնարկությունների,տարածքների,պետական կամ ոչ առևտրային կազմակերպությունների,տնտեսության տարբեր ոլորտների կամ շուկաների և անձանց համար:

Ձևավորման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
SWOT վերլուծություն,2×2 մատրիցաի ձևով

Առաջին անգամ “SWOT վերլուծության” մոդելը ի հայտ է եկել 1960-1970-ական թթ.: Թեորեմի հիմնադիրն էր ամերիկացի Ալբերտ Հումփեյը` կառավարման գծով խորհրդատու: Նա ուսումն��սիրում էր կազմակերպության ռազմավարական պլանավորման անհաջողությունների պատճառը և ուսումնասիրման ընթացքում ստեղծեց “SOFT վերլուծություն” անվաբմ մեթոդը, որը ուներ հետևյալ ապակոդավորումը`

  • S = Satisfactory, այսինքն կազմակերպության այն տարրերը որոնք տվյալ պահի համար բավարարիչ են,
  • O = Opportunities, այսինքն հնարավորությունները, որոնց կարող ենք հասնել ապագայում,
  • F = Fails, այսինքն կազմակերպության անհաջողությունները կամ անկումները տվյալ պահին
  • T = Threats, այսինքն սպառնալիքներ, որոնք կարող էին առաջանալ ապագայում:

«SWOT» տերմինը առաջին անգամ առաջացել է Ցյուրիխում 1964 թ.-ին պլանավորման մասին մի սեմինարի ժամանակ: Սեմինարի ընթացքում բարձրաձայնվեց մի հասկացություն, որի մեջ «F=fails» բառը փոխարինված էր «W=weaknesses» բառով, ինչպես նաև առավել հստակ ձևակերպվեց հապավման բացելու ձևը: Հաջորդ կարևոր իրադարձությունը SWOT մոդելի պատմության մեջ դարձավ Հեյն Վեյնհրիչի առաջարկը` օգտագործել SWOT վերլուծությունը 2x2 մատրիցայի ձևով: Այդ տեսքը ստացավ SWOT- մատրիցա անվանումը:

Թույլ և ուժեղ կողմերի որոշման մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը առավել հեշտ է անցկացնել հիմնական մրցակիցների հետ` համեմատական գնահատմամբ: Ուժեղ կողմեր կարող ենք համարել այն ամենը, ինչով ձեր կազմակերպությունը` ապրանք կամ ծառայություն, ավելի լավն է մրցակիցների համեմատ: Թույլ կողմերն են համարվում այն գործոնները, որոնցում ձեր կազմկաերպությունը թույլ է մրցակիցներից: Որպեսզի առավել հստակ որոշենք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, պետք է կատարենք հետևյալ 4 քայլերը. 1.Դուրս գրեք բոլոր ներքին գործոնները, որոնք կարող են ազդել կազմակերպության ապրանքի մրցունակության վրա, այսինքն թուլացնեն կամ ուժեղացնեն մրցունակությունը 2.Որոշեք, թե թվարկված գործոններից որոնք են համարվում ներկայումս շուկայում հաջողության հասնելու հիմնական գորոծոնները: Այլ կերպ ասած այնպիսի գործոններ, որոնք պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի շուկայում դառնա առաջատարը: 3.Գնահատեք, թե որ գործոններով է ձեր կազմակերպությունը ավելի լավ մրցակիցներից և որոնցով ավելի վատ: 4.Լրացրեք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը աղյուսակի մեջ: Գերադասելի է օգտվել հետևյալ աղյուսակից.

Շուկայում կազմակերպության հաջողության հասնելու հիմնական գործոնները, ապրանք կամ ծառայություն Ավելի լավ քան մրցակիցներինը` ուժեղ կողմ Ավելի վատ, քան մրցակիցներինը` թույլ կողմ
Գործոն 1 V
Գործոն 2 V
և այլն V

Գործոնների հիմնական խմբերը ուժեղ և թույլ կողմերը գնահատելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

SWOT վերլուծության գործոնները, որոնք անհրաժեշտ է դիտարկեմ կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծության ժամանակ, կարելի է խմբավորել հետևյալ խմբերում.

  • Ապրանքի հատկանիշներ

Գրեք, թե ապրանքի որ հատկանիշներն են հիմնական համարվում սպառողի համար, ինչ պահանջմունքների բավարարման է ձգտում սպառողը` գնելով ապրանք կամ ծառայություն: Եթե ձեր ապրանքը կամ ծառայությունը բավարարում են հիմնական պահանջմունքները ամենալավ կերպով կամ ունեն ապրանքի կարևորագույն բնութագրիչները` դա ուժեղ կողմ է, հակառակ դեպքում` թույլ կողմ:

  • Իրազեկության աստիճան

Ապրանքի կամ ծառայության մասին տեղեկությունը սպառողի կողմից, դյուրացնում է նրա ընտրությունը և համարվում է ապրանքին վստահելու տարր: Եթե իրազեկությունը (կամ ապրանքանիշի հանրահայտությունը) բարձր է, քան մրցակիցներինը կամ բարձր է շուկայական միջինից, ապա դա ուժեղ կողմ է, եթե ոչ` թույլ:

  • Հավատարմության մակարդակ

Ապրանքին կամ ծառայությանը բարձր հավատարմությունը ուժեղ կողմ է, քանի որ ապահովում է կրկնակի գնումների բարձր մակարդակ, մրցակիցներից գնելու` ցածր մակարդակ և վաճառքի ծավալների երկարաժամկետ կայունություն: Ցածր հավատարմությունը թույլ կողմ է:

  • Բռենդի ընկալում

Հավանական է, որ ձեր ապրանքը կամ ծառայությունը ունեն հաստատուն ընկալումներ, որոշակի իմիջ, որը թույլ է տալիս սպառողի աչքերի լավը երևալ մրցակիցներից` դա ուժեղ կողմ է: Իսկ ապրանքի մասին բացասական պատկերացումները և ընկալումները (օրինակ` անարդյունավետ, հնացած, անորակ, պարզ, չափազանց էժան և այլն) անհրաժեշտ է վերլուծության մեջ ընդգրկել թույլ կողմերի ցանկում:

  • Սպառողական որակներ

Եթե ձեր ապրանքը կամ ծառայությունը ունեն բարձրագույն սպառողական որակներ համապատասխան ոլորտում (օրինակ ամենաբնական կամ ամենաանվտանգ) և դա ապացուցված է համեմատական թեստերում (կամ այլ մեթոդների օգնությամբ), ապա դա ուժեղ կողմ է: Իսկ եթե ձեր ապրանքը ունի ամենացածր սպառողական որակները, ապա դա թույլ կողմ է: Այս հարցման մեջ կարևոր է մի ուղղում անել. ապրանքի “լավ կամ վատ որակը” կարող է գնահատել միայն սպառողը: Երբեմն ապրանքի մեջ կարող են լինել “բարձրագույն որակ”` շուկայում լավագույն բնութագրիչներով, բայց սպառողի կողմից լիովին չգնահատվի:

  • Փաթեթավորումը և արտաքին տեսք

Գեղեցիկ փաթեթավորումը և դիզայնը կարող են լինել ապրանքի ուժեղ կողմը, եթե այդ գործոնը ազդում է գնումներ կատարելու վրա: Եվ ընդհակառակը, հին, ոչ ժամանակակից դիզայնը կարող է լինել ապրանքի թույլ կողմը:

  • Ապրանքի գին

Առավել բարձր քան մրցակիցներինը գներ սահմանելու հնարավորությունը և դրա հետ միաժամանակ սպառողներ չկորցնելը կազմկերպության ուժեղ կողմն են: Եվ հակառակը, միջին շուկայական գներին անընդհատ հարմարվելու անհրաժեշտությունը և գնի նկատմամբ սպառման շուկայի զգայունությունը կազմակերպության թույլ կողմն է:

  • Տեսականու արտաքին տեսք

Լայն տեսականին կարող է համարվել ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ կողմ: Որոշ դեպքերում լայն տեսականին սպառողին ապահովում է ընտրության հնարավորությամբ, բավարարում է նրա տարատեսակության պահանջմունքը և նվազեցնում է մրցակիցներին անցնելու հավանականությունը: Այլ դեպքերում, լայն տեսականին զգայական բարձրացնում են կազմակերպության ծախսերը և անհնար է դարձնում արդյունավետ ճանապարհով պահուստների կառավարումը, համարվում է շատ պահուստների և անհարկի ծախսերի պատճառ:

  • Արտոնագրեր և տեխնոլոգիաներ

Արտոնագիրը կազմկերպությանն ապահովում է երկարաժամկետ, կայուն առավելություն, յուրահատուկ լինելու հնարավորություն և գերշահույթի ստացում: Արտոնագրի կամ յուրօրինակ տեխնոլոգիայի առկայությունը կազմակերպության հիմնական գործունեության մեջ` ուժեղ կողմ է: Արտոնագրի բացակայությունը կամ դյուրընկալելի տեխնոլոգիաների օգտագորոծւմը համարվում է բիզնեսի թույլ կողմ:

  • Անձնակազմ և ինտելեկտուալ կապիտալ

Անձնակազմը կարող է համարվել կազմակերպության ուժեղ կողմ, այն դեպքում եթե ունի կոմպետենտության բարձր աստիճան (տեղեկացվածության), ինչպես նաև եթե այն էականորեն մեծացնում է արտադրողականությունը և նվազագունի է հասցնում ծացխսերը (մասնաճյուղերի հետ համեմատած): Եվ հակառակը, անձնակազմի հոսունությունը, աշխատողների ցածր մոտիացիան և որակավորումը համարվում են թույլ կողմ, եթե կադրերի անարդյունավետ աշխատանքի արդյունք է հանդիսանում հաճախորդների արտահոսքը:

  • Ապրանքի տեղադիրքը

Տեղադիրքի հարմարավետությունը կարող է համարվել ուժեղ կողմ, եթե հանդիսանում է շուկայում գնումներ կատարելու կարևոր չափանիշ: Եվ ընդհակառակը, սպառողի համար անհարմարավետ տեղում գտնվելը կարող է էականորեն նվազեցնել վաճառքի հավանական մակարդակը և հանդիսանալ թույլ կողմ:

  • Բաշխման մակարդակը

Բաշխման որոշակի ուղիներում հասած առաջատարությունը, տվյալ ուղու մոնոպոլացումը կամ բաշխման որոշակի ուղու եզակի մուտք ունենալը կարող է լինել ուժեղ կողմ: Եվ ընդհակառակը, ռազմավարական կարևոր նշանակության բաշխման ուղիներում անհաջողությունները հանդիսանում են թույլ կողմ:

  • Ապրանքների ներկայացումը խանութի ցուցափեղկին

Որոշ դեպքերում կարևոր է նաև խանութի ցուցափեղկին ապրանքի ներկայացումը: Լայն, տեսանելի ցուցափեղկը, որը ամենահարմար վայրում է և սպառողի աչքի առաջ, ուժեղ կողմ է: Ապրանքի ցուցադրման վատ որակը, ինչպիսիք են գնորդի համար առևտրի կետերում ցածր ցուցափեղկերին և «անտեսանելի» վայրերում դրված ապրանքը համարվում է թույլ կողմ:

  • Ծախսային առավելություններ

Եթե կազմակերպությունը կարող է արտադրել ապրանքը կամ ծառայությունը առավել ցածր ինքնարժեքով, քան մրցակիցները. ապա դա ուժեղ կողմ է: Եթե ապրանքի կամ ծառայության ինքնարժեքը շուկայական միջինից բարձր է, ապա դա հանդիսանում է թույլ կողմ:

  • Ներդրումային հնարավորություններ

Կազմակերպության` բարձր ներդրումների հնարավորությունը (շուկայականից բարձր), գովազդային մեծ բյուջեի «բանալին» ունենալը, ազատ շրջանառու միջոցների բարձր մակարդակը բիզնեսի ուժեղ կողմն են: Եվ ընդհակառակը, շուկայական կամ շուկայական միջինից բարձր մակարդակի ներդրումների կատարման անընդունակությունը` թույլ կողմ է:

  • Գովազդի առկայությունը և առաջխաղացման մեթոդները

Առաջխաղացման մեթոդների կամ ծառայությունների օգտագործման համեմատական վերլուծություն: Հաղորդակցության միջոցները, SOV-ի մակարադակը (ձայնի մասնաբաժին), հաղորդակցման ինտենսիվությունը, world-of-mouth տեխնոլոգիաների օգտագործումը պետք է լինեն առաջխաղացման մեթոդների համեմատական վերլուծության անբաժանելի մասը: Ինտերնետ շփումների և բջջային սարքավորումների զարգացման հետ մեկտեղ կարևոր է SWOT վերլուծության մեջ ներառել համացանցում առկայության մակարդակի գնահատականը (սեփական կայքի առկայություն, որոնման խոշոր կայքերում մեծ տեղ զբաղեցնելը, բջջային կապի միջոցներից և այլ համացանցային կոմունիկացիաների հնարավորություններից օգտվելը):

  • Փոփոխությունների նկատմամբ ռեակցիայի արագությունը և ճկունությունը

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարբեր շուկաներում աճեցին փոփոխությունների արագությունը: Նոր շուկայական իրականությունների հարմարվելու կարողությունը ուժեղ կողմ է, իսկ դանդաղ արձագանքումը` թույլ:

  • Օգտագործվող տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիաները որոշում են շուկայում աշխատանքի արտադրողականությունը և արդյունավետությունը: Առավել նոր տեխնոլոգիաները մեծացնում են կազմակերպության մրցունակությունը, կարող են էականորեն նվազեցնել ծախսումները և մեծացնել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը: Բիզնեսում ամենանոր տեխնոլոգիաների կիրառումը կարող է լինել ուժեղ կողմ, միաժամանակ հին տեխնոլոգիաներով և մեթոդներով աշխատելը կարող է բարդացնել շուկայում կազմակերպության գոյատևումը և համարվել թույլ կողմ: Անհրաժեշտ է վերը նշված յուրաքանչյուր կողմը հաստատել, որպեսզի խուսափեք սուբյեկտիվ գնահատականից:

Սպառնալիքների և հնարավորությունների որոշման մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառնալիքները և հնարավորությունները համարվում են SWOT վերլուծության արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել կազմակերպության գործունեության վրա: Կազմակերպության հնարավորությունները արտաքին միջավայրի գործոններ, որոնք թույլ են տալիս կազմակերպությանը ավելացնել վաճառքի ծավալները կամ մեծացնել շահույթը: Ծախսերի կրճատումը ևս համարվում է հնարավորություն, քանի որ ուղղակիորեն ազդում են շահույթի նորմայի վրա: Կազմակերպության սպառնալիքները արտաքին միջավայրի գործոններ են, որոնք ապագայում կարող են փոքրացնել վաճառքի ծավալները կամ կրճատել շահույթը: Ծախսերի ավելացումը ևս սպառնալիք է, քանի որ ազդում է շահույթի կրճատման վրա: Հաճախ կազմակերպության սպառնալիքների գնահատումը անվանում են ռիսկերի SWOT վերլուծություն, իսկ սպառնալիքների մակարդակի կամ կարևորության աստիճանի վերլուծության իրականացման համար օգտագործում են PEST վերլուծությունը, որը օգնում է բավականին մանրամասն գնահատել քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսական և տեխնելեգիական միտումների ազդցությունը:

Գործոնների հիմնական խմբերը հնարավորությունները գնահատելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կազմակերպության ազդեցության ոլորտի ընդլայնման հնարավորություններ, ընդլայնում. սպառողների նոր շուկա, նոր երկրներ կամ տարածաշրջաններ վաճառքի համար, ապրանքների կամ ծառայությունների նոր տեսականու ներգրավում:

Օրինակ, կազմակերպության գործունեության ոլորտի ընդլայնումը մի քաղաքից անցումը շրջանին կամ դաշնային մակարդակի; մանկական կոսմետիկա արտադրող ընկերության կողմից մանկական սրբիչների արտադրումը և այլն:

  • Գոյություն ունեցող շուկաներում նոր սպառողների առկայությունը, նոր նպատակային խմբերի գրավումը:

Օրինակ, ծառայություններ մատակարարող կազմակերպությունը, որը հաջողությամբ առաջատար դիրք է գրավել փոքր բիզնեսի շուկայում, դուրս է գալիս խոշոր ընկերությունների շուկա, որտեղ կան լրիվ այլ պայմաններ և պահանջմունքներ:

  • Գոյություն ունեցող սպառողների` ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու հաճախակիությունը, ինչպես նաև գնումների գումարի ավելացումը:

Օրինակ, նպատակային խմբի կողմից թեյի օգտագործման ավելացումը օրական 2-ից 5 անգամ; օգտագործվող ծառայության արժեքի մեծացումը նոր գործառույթների ավելացմամբ:

  • Սպառողների նոր պահանջմունքների բավարարումը տեսականու ընդլայնմամբ:

Օրինակ, սպառողներ կողմից առողջ ապրելակերպին հետևելուն մեծացմանը զուգահեռ հյութի տեսականու մեջ ներառել նոր բանջարեղեններ համով հյութ:

  • Տեխնոլոգիաների զարգացում և ծրագրերի ներդրում, որոնք կօգնեն նվազեցնել կազմակերպությունների ծախ��երն:

Օրինակ, համացանցն կարելի է օգտագործել առավել քիչ ծախսումներով գովազդի և առավել ընդգրկուն նպատակային խմբի ներգրավման համար:

  • Կառավարության կողմից դուստր ձեռնարկումների վերահսկման թուլացում և դեպի շուկա այլ մուտքերի դյուրացում:
  • Տնտեսական կայունության բարելավում և գնողունակ պահանջարկիավելացում:

Օրինակ,նպատակային լսարանների եկամուտների ավելացում զուգահեռ և տնտեսական նպաստավոր իրավիճակն երկրում ավելացնում է պահանջարկը հիպոթեքային վարկի նկատմամբ:

  • Շուկայից խոշոր խաղացողների դուրս հալը և կազմակերպությունների համար մրցակցության միջավայրի այլ բարելավումներ:

Գործոնների հիմնական խմբերը սպառնալիքը գնահատելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սպառողի նախասիրությունների, արժեքների և կյանքի ոճի փոփոխություններն, որոնք կարող են հանգեցնել կազմակերպության ապրանքից հրաժարվելուն: Օրինակ, համացանցն լիովին բավարարում է երիտասարդների ինֆորմացիոն պահանջմունքը և էականորեն նվազեցնում է տպագրությունների վաճառքի ծավալները:
  • Շուկայում կազմակերպության համար մրցակցության աճը և մրցակիցնեի կողմից որոշակի գործողությունների ծավալումը, որը կարող ե բացասաբար անրադառնալ վաճառքի ծավալների վրա. Խոշոր մրցակիցների մուտք, նոր խաղացողների համար ցածր պահանջներ, գնային պայքարնեի զարգացում, օգտագործվող տեխնոլոգիաների հասանելիության պատճառով մրցակցային առավելությունների կորուստ:
  • Կառավարության կողմից վերահսկման ծստացումը և կանոնակարգերի սահմատումը, որը ավելացնում է բաժանմունքների առկայության ծախսերը: Օրինակ, հեռուստատեսությամբ ալկոհոլային ապրանքների գովազդի արգելումը:
  • Տնտեսության թուլացումը և գնողունակ հնարավորություններով լսարանի կրճատումը , գների նկատմամբ զգայունության մեծացումը, ապրանքներից հրաժարվելու հավանակության մեծացումը, երբ տվյալ ապրանքները չեն համարվում առաջին անրաժեշտության ապրանքներ: Օրինակ, տնտեսական ճգնաժամի արդյունք է համարվում ճոխությունից հրաժարվելը, մեծ գնումների նվազումը ( մեքենաներ, կենցաղային տեխնիկա ), հյուրանոցներ և սրճարաններ հաճախելու հաճախականության նվազումը:
  • Արտադրական ծախքերի աճ, ապրանքի ռեալիզացումը, որը գերազանցում է գների հավանական աճին:
SWOT-լանդշաֆտ

SWOT-լանդշաֆտ անալիզը համակարգված ներկայացնում է փոխհարաբերակցությունը ընդհանուր նպատակների և ընդգծված SWOT-գործոններիմիջև և կառուցում է ինտերակտիվ 3D լանդշաֆտ: SWOT-լանդշաֆտըներառում է տարբերկ առավարչական իրավիճակներ՝ տեսանելի դարձնելով և կանխատեսելով համեմատական նպատակների դինամիկ իրագործումը ըստ Բրենդան Կիթի, Լեյֆ Էդվինսոնի և Թորդ Բեդինգի: Հարաբերական արտադրողականության փոփոխությունները ներայացվում են շարունակական ձևով: Նախագծերը կամ այլ չափման միավորները, որոնք կարող են լինել պոտենցիալ ռիսկի կամ հնարավորության առարկա, ընդգծված են: SWOT-լանդշաֆտը նաև ներառում է ընդգծված ուժեղ/թույլ գործոնները, որոնք կարող են կամ հավանական է, որ կունենան մեծ ազդեցություն օգտագործված արժեքի վրա`օրինա կկապիտալի արժեքի տատանումները: