Մասնակից:Ani Asryan/Ավազարկղ3
Լեզու սովորելուց առաջանում են որոշակի սխալ պատկերացումներ։ Լեզու սովորելիս մարդիկ հաճախ ապավինում են իրենց ինտուիցիաին, ինչը չէին անի այլ առարկաների հետ, ինչպես օրինակ ֆիզիկայի դեպքում[1]։ Այնուամենայնիվ, ինտուիցիային հաճախ հակասում են գիտական հետազոտություններին[2]։
Լեզվի յուրացումը փոքր տարիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները սերտում են իրենց առաջին լեզուն առանց ջանքերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները այդքան էլ արագ չեն սովորում իրենց առաջին լեզուն։ Նրանց պահանջվում է տարիներ, որ սովորեն իրենց մայրենի լեզուն, և այդ գործընթացը շարունակվում է մինչև դպրոցական տարիները: Յոթ տարեկանում, օրինակի համար երեխաները դժվարանում են կրավորական դարձնել նախադասությունը[3]։
Երկրորդ լեզվի յուրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդները ավելի հեշտ են յուրացնում լեզուն, քան մեծահասակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ասվում է, որ երեխաներն ավելի հեշտ են սովորում լեզուներ, քան դեռահասներն ու մեծահասակները[2][4]։ Մինչդեռ իրականում ճշմարտությունը հակառակն է՝ մեծահասակները ավելի արագ են սովորում։ Այս կանոնի միակ բացառությունը դա արտասանությունն է։ Երեխաները խոսում են երկրորդ լեզվով ինչպես լեզվակիրը, մինչդեռ մեծահասակի համար շատ ավելի բարդ է լինում հասնել այդ մակարդակին և խոսել ինչպես լեզվակիրը[4]։
Խելացի մարդիկ ավելի հեշտ են լեզու սովորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր գիտելիքները լեզու սովորելու շատ փոքր ցուցիչ է։ Մոտիվացիան, երկիմաստության հանդեպ հանդուրժողականությունը և ինքնագնահատականը բոլորն էլ լեզվի ուսուցման հաջողության ավելի լավ ցուցանիշներ են[5]:
Լեզուն սովորելու լավագույն միջոցը դրա մեջ ընկղմվելն է
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորողների համար իրենց լեզվական ունակությունները զարգացնելը մեծամասամբ կախված է, թե ինչ լեզու են սովորում, որպեսզի երկրորդ լեզվի յուրացումը արդյունավետ լինի, այն պետք է նախ և առաջ լինի ըմբռնելի։ Միայն ներգրավվելով այնտեղ, որտեղ խոսում են այդ լեզվով բավական չէ։ Օրինակ մի շարք սովորողների բախտը կարող է բերել, և նրանք շփվեն այն լեզվակիրների հետ, ովքեր կարող են իրենց խոսքը ավելի հասկանալի դարձնել, մինչդեռ շատերի բախտն էլ կարող է չբերել, և նրանք չեն հասկանա ասվածի մեծ մասը[6]։
Ի հավելումն դրա, մեծահասակները ապրելով օտար երկրում կարող են չունենալ շատ բարձր պահանջներ դրված իրենց առաջ, օրինակ եթե նրանք հասարակ աշխատակիցներ են տվյալ կազմակերպությունում։ Եվ եթե իրենց մոտ շարժառիթ չլինի զարգացնելու իրենց լեզվական կարողությունները, լեզուն աստիճանաբար կքարանա կամ այլևս չեն կարողանա գործածել[6]։ Լսարանային ուսուցումը կարող է արդյունավետ լինել, թե՛ երկրորդ լեզվի ուսուցման դեպքում, թե՛ օգնելու իրենց հաղթահարել այդ քարացման գործընթացը[6]։
Քերականության ուսումնասիրությունը խանգարում է երկրորդ լեզվի յուրացմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերականության իմանալը օգնում է նրանց, ովքեր երկրորդ լեզու են սովորում, և քերականական գիտելիքների պակասը կարող է դանդաղեցնել լեզվի ուսումնասիրման գործընթացը։ Մյուս կողմից, հիմնվելով քերականության վրա, որպես լեզուն սովորելու հիմնական միջոց նույնպես սխալ է: Հավասարակշռություն պահելը այս երկու ծայրահեղությունների միջև անհրաժեշտ է լեզվի օպտիմալ ուսուցման համար[7]։
Երկլեզու կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ լեզվի յուրացումը խանգարում է առաջին լեզվի զարգացմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ կարող են սովորել երկու կամ ավելի լեզուներ առանց իրենց մայրենի լեզվի զարգացման վրա բացասական ազդեցություն ունենալու։ Ուղեղում լեզուների համար «ֆիքսված տարածություն» հասկացություն չկա: Իրականում թե՛ մայրենի լեզուն և թե՛ մնացած լեզուները դառնում են ինտեգրված համակարգի մի մաս[8]։
Հենց որ երեխան սկսում է խոսել այդ լեզվով, լեզվի ուսուցման գործընթացը համարվում է ավարտված
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել խոսել տվյալ լեզվի խոսակցական մակարդակում ճանապարհի մի մասն է, որով նա կարող է վարժ տիրապետել տվյալ լեզվին։ Այն փաստը, որ երեխան կարող է խոսել այդ լեզվով, չի նշանակում, որ նա կարող է գրել և հասկանալ ակադեմիական լեզուն: Ակադեմիական լեզուն հատկապես կարևոր է դպրոցում՝հետագա դասարաններում։ 1200 կանադացի դպրոցականների մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ակադեմիական լեզվին տիրապետելու համար կարող է պահանջվել հինգից յոթ տարի ավելի երկար, քան խոսակցական լեզվին տիրապետելը[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dicker, Susan J. (2003). «Common Misconceptions About Language Learning». Languages in America: A Pluralist View. Multilingual Matters. էջեր 82–114. ISBN 978-1-85359-651-3. Վերցված է 2 September 2015-ին.
- Johnson, David (2008). How Myths about Language Affect Education: What Every Teacher Should Know. University of Michigan Press. ISBN 978-0-472-03287-7. Վերցված է 2 September 2015-ին.
- Matthews, Michael S. (2006). Working with Gifted English Language Learners. Prufrock Press. ISBN 978-1-59363-195-6. Վերցված է 2 September 2015-ին.
- McLaughlin, Barry (1992). «Myths and Misconceptions About Second Language Learning: What Every Teacher Needs to Unlearn» (PDF). Educational Practice Report. Santa Cruz: University of California. 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 17 September 2012-ին. Վերցված է 2 September 2015-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dicker, 2003, էջ 85
- ↑ 2,0 2,1 2,2 McLaughlin, 1992
- ↑ Dicker, 2003, էջեր 86–87
- ↑ 4,0 4,1 Dicker, 2003, էջեր 88–92
- ↑ Johnson, 2008, էջ 64
- ↑ 6,0 6,1 6,2 Dicker, 2003, էջեր 92–97
- ↑ Johnson, էջ 67
- ↑ Matthews, 2006, էջ 16