Մասնակից:Տարոն Հարությունյան/ԱվազարկղԲ
Դանիել Միգել Ալվիշ Գոմիշ (պորտ.՝ Daniel Miguel Alves Gomes, օգոստոսի 7, 1983, Կարակաս, Վենեսուելա), առավել հայտնի է որպես Դաննի (պորտ.՝ Danny), պորտուգալացի ֆուտբոլիստ, պետերբուրգյան «Զենիթ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան: Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում: Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2004-ին դարձել է բրոնզե մեդալակիր: Մասնակցել է Ամառային օլիմպիկան խաղեր 2004-ին: Ամերիկայի Գավաթ 2007-ին խաղալու համար հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա, որում դեբյուտել է 2008 թվականի օգոստոսի 20-ին: Խաղում է աջ, կենտրոնական և ձախ հարձակվողական կիսապաշտպանների դիրքերում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանին ծնվել է Կարլուշ Դանիի[1] և նրա կնոջ՝ Գարետի ընտանիքում: Միգելի հայրը արմատներով Մադեյրաից է եղել, որտեղից 1979 թվականին իր երկու ընկերների հետ տեղափոխվել է Կարակաս: Այնտեղ նա բացել է ռեստորան և հենց այդտեղ էլ ծանոթացել ապագա կնոջ հետ: Ընտանիքում ծնվեց աղջիկ Կատյան և որդի Միգելը: Երբ Միգելը փոքր էր, նա զբաղվում էր երկու սպորտով՝ ֆուտբոլով և հեծանվասպորտո: Ծնողները կարծեցին, որ Միգելը շատ փոքր է հեծանվասպորտով զբաղվելու համար և տվեցին տեղի Սուրբ Թոմաս դե Վիլյանուեվայի քոլեջի ֆուտբոլային դպրոց: Նա այդտեղ միանգամից դարձավ լավագույնը, ինչից հետո նրանով հետաքրքրվեցին «Մարիտիմու» ակումբի գործակալները՝ առաջարկելով կարիերան շարունակել իրենց սպորտային դպրոցում, որի պատճառով նրան անհրաժեշտ էր տեղափոխվել Մադեյրք: Ծնողները դեմ էին, սակայն Միգելի տատիկը, Ֆերնանդուն, ով ապրում էր այնտեղ, նրանց համոզեց թողնել երիտասարդ ֆուտբոլիստ[2]: Տիրապետում է պորտուգալերենին և իսպաներենին (մայրենի լեզուներ), անգլերենին և ռուսերենին[3]:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունքում, 7 տարեկան հասակում Դաննին գնաց Մադեյրա, որտեղ 10 տարի ապրեց տատի հետ, մարզվելով «Մարիտիմու» ակումբում: Ծնողները տեղափոխվեցին Պորտուգալիա, երբ Դաննին 17 տարեկան էր. այդտեղ նրանք Ֆունշալում բացեցին իրենց ռեստորանը[2]: 2001 թվականի հոկտեմբերի 1-ին Դաննին «Ժիլ Վիսենտե» ակումբի դեմ խաղում դեբյուտեց ակումբի հիմնական թիմի կազմում՝ խաղի 62-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, իսկ խաղն ավարտվեց Դաննիի թիմի 2-1 հաշվով տարած հաղթանակով: Նույն թվականի դեկտեմբերի 15-ին նա «Սալգոյրուշ» ակումբի դարպասին 45-րդ րոպեին թիմում խփեց իր առաջին գոլը, բայց արդեն 59-րդ րոպեին նա հեռացվեց խաղադաշտից: Խաղն ավարտվեց «Մարիտիմուի» պարտությամբ՝ 1-2: Ընդահնուր առմամաբ 2001-02 մրաշրջանում Միգելը խաղաց 20 խաղ և խփեց 5 գոլ, իսկ նրա թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը:
18 տարեկանում Միգելի վրա ուշադրություն դարձրեցին որոշ թիմեր, այդ թվում Պորտուգալիայի առաջատարները՝ «Սպորտինգը» և «Պորտուն»: Դաննին, ով երկրպագել էր «Պորտուին», համաձայնեց տեղափոխվել այնտեղ, սակայան «Մարիտիմուի» ղեկավարությունը չհամաձայնեց՝ տրանսֆերի համար վճարվող գումարի պատճառով[2]: Բայց նրանք համաձայնության եկան «Սպորտինգի» հետ, ով կիսապաշտպանի համար վճարում էր 2,1 միլիոն եվրո: Այնտեղ խաղաց 1 մրցաշրջան, ինչից հետո վարձակալական իրաունքներով վերադարձավ «Մարիտիմու» (այդ ժամանակ ակումբը մարզում էր Անատոլի Բիշովեցը, ով, ֆուտբոլիստի հիշողություններում՝ «ինձ շատ բան է տվել, քանի որ ես երիտասարդ տղա էի»[4]): Տարբեր պատանեկան և երիտասարդական թիմերում խաղաց շուրջ 40 խաղ:
«Դինամո»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամոյում» դեբյուտել է 2005 թվականի մարտի 9-ին՝ «Կրիլյա Սովետովի» դեմ գավաթային խաղում (1-1): 2005 թվականին ակումբի երկրապագուների կողմից ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ: Ակումբում խաղաց 94 խաղ (79 Ռուսասատանի առաջնությունում և 15-ը գավաթում) և խփեց 16 գոլ (12-ը առաջնություոնւմ և 4-ը գավաթում): Հրաժարվեց խաղալ Վենեսուելայի կազմում, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա:
«Ռոստովի» դարպասին խփած նրա գոլը Sports.ru կայքի այցելուների կողմից ճանաչվեց 2007 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն գոլ:
Եվրո 2008-ից առաջ Դաննին ընդգրկված էր Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված ցուցակում, բայց հիմնական՝ «23 ցուցակում» չհայտնվեց: 2008 թվականի օգոստոսին 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց պետերբուրգյան «Զենիթ»՝ որպես նրա պայմանագրի խախտման փոխհատուցում, ինչը այդ պահին ՌՖՊԼ-ի պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք տրանսֆերը[5]:
«Զենիթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զենիթում» դեբյուտել է ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղարկությունում, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որում «Զենիթը» 2-1 հաշվով հաղթեց, իսկ Դաննին խաղաց ամբողջ խաղը, խփեց հաղթական գոլը և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Որոշ մասնագետներ կարծում են, որ Դաննին գնվեց որպես Արշավինի փոխարինորդ: Չնայած, որ նրանք կազմել էին լավ հարձակվողական գիծ, Արշավինին Դաննին գնելուց կես տարի անց վաճառեցին «Արսենալին», իսկ Միգելը հաջորդ մրցաշրջանում վերցրեց 10 համարով մարզահագուստը:
2009 թվականի մայիսի 14-ին մարզման ժամանակ Դաննին ստացավ ծանր վնասվածք: Վազքի վարժությունների իրականացման ժամանակ նա ծնկի շրջանում զգաց սուր ցավ: Հետագայում կատարվեցին հետազոտություններ, որոնց ցույց տվեցին, որ նրա մոտ կա աջ ծնկի առջևի խաչանման կապանի պատռվածք: Պորտուգալիայում վիրահատությունից հետո մայիսի վերջին Դաննին պետք էր վեց ամիս ապաքինվելու համար, ինչը մինչև մրցաշրջանի ավարտը խանգարեց նրան դուրս գալ խաղադաշտ[6]:
2010 թվականի մարտի 13-ին 2010 թվականի Ռուսատանի առաջնության առաջին տուրում «Զենիթի» կազմում նորից խաղադաշտ դուրս եկավ, խաղաց ամբողջ խաղը և խփեց խաղի միակ գոլը, ինչը թիմին հաղթանակ բերեց:
2011 թվականի հունիսի 14-ին «Զենիթի» հետ կնքեց նոր՝ քառամյա պայմանագիր: Սեպտեմբերի 18-ին, Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում՝ «Ռուբինի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, ինչը թիմին 3-2 հաշվով հաղթանակ բերեց: Սեպտեմբերի 29-ին Դաննին ակումբում խաղաց 100-րդ խաղը[7]: Այդ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» դեմ խաղում նա խփեց գոլ, ինչից հետո մոտեցավ անկյունային դրոշակին և նմանակեց «միզող շանը», ինչը չափազանց դուր չեկավ պորտուգալական ակումբի երկրպագուներին[8]: Նոյեմբերի 28-ին Միգելը Ռուսաստանի առաջնությունում խփեց «Զենիթի» 2500-րդ գոլը[9]:
2012 թվականի փետրվարի 5-ին Դաննին մարզման ժամանակ ստացավ խաչաձև կապապնների վնասվածք և 8 ամսով դուրս մնաց շարքից[10][11][12]: Նոյեմբերի 2-ին առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Ռոստովի» դեմ խաղում, և նրա ու Կրիշիտոյի կոմբինացիայի շնորհիվ Ռոման Շիրոկովը խփեց հաղթական գոլը և «Զենիթը» 2-1 հաշվով հաղթեց[13]:
2010 թվականի նոյեմբերի 21-ին Դաննին 2012-13 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում՝ իսպանական «Մալագայի» դարպասին խփեց իր առաջին գոլը: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով:
2012 թվաակնի նոյեմբերի 26-ին Դաննին նշանակվեց «Զենիթի» ավագ[14][15]:
2012 թվականի դեկտեմբերի 4-ին Չեմպիոնների Լիգայի «Միլանի» դեմ խաղում նա խփեց խաղի միակ գոլը: Դա օգնեց «Զենիթին» խմբում զբաղեցնել երրորդ տեղը և հայտնվել Եվրոպայի Լիգայում:
2013 թվականի օգոստոսի 3-ին նիժնինովգորոդյան «Վոլգայի» դարպասին հեղինակեց հեթ թրիք, ինչը «Զենիթին» օգնեց արտագնա խաղում 3-1 հաշվով տանել հաղթանակ: Դա պորտուգալացու համար առաջինն էր ռուսական կարիերայում:
2013 թվականի օգոստոսին Դաննին վեց խաղում դարձավ վեց գոլի և ևս երեք գոլային փոխանցման հեղինակ: Ամսվա արդյունքներով նա ճանաչվեց «Ամսվա լավագույն խաղացող»[16]:
Դաննին 10 համարի մարզահագուստը փոխարինեց 35-ով: Նա կայացրեց այդ որոշումը, քանի որ «Մարիտիմուում» կարիերան այդ համարի մարզահագուստով էր սկսել[17]: 35 համարը «Զենիթի» խաղացողների կողմից վերջին 15 տարիներում չէր օգտագործվել:
2014 թվականի օգոստոսի 13-ին «Ուրալի» դարպասին գոլ խփելով՝ մտավ «Զենիթի» պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ[18]: Խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղը[19] Դաննիի համար եվրոգավաթներում դարձավ 50-րդը ակումբի կազմում[20]: Հոկտեմբերի 26-ին, «Մորդովիայի» դեմ խաղում[21], խփելով գոլ և տալով գոլային փոխանցում, Ռուսաստանի առաջնությունում գոլերի և արդյունավետ փոխանցումների չափը հասցրեց կլոր թվի՝ 100[22]: 2014 թվականի ապրիլի 5-ին Դաննին «Զենիթում»[23] անցկացրեց 200-րդ խաղը[24]:
2015 թվականի ամռանը «Զենիթի» հետ պայմանագրի ավարտին հետքրքրվում էր «Բեշիկթաշ» տեղափոխվելով[25]:
2015 թվականի մայիսի 28-ին հատուկ պրեսս-կոնֆերանսին հայտնեց, որ լքում է «Զենիթը», քանի որ չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկրարացման մասին հարցում[26], սակայն հունիսի 5-ին ակումբը հայտարարեց Դաննիի հետ պայմանագրի՝ ևս երկու տարի երկրացման մասին[27]: 2015 թվականի հուլիսի 5-ին Դաննին «Զենիթում» նորից վերցրեց 10 համարը, որը Արշավինի հեռանալուց հետո ազատվել էր[28]:
2016 թվականի ապրիլի 16-ին «Սպարտակի» դեմ խաղում ստացավ ծանր վնասվածք՝ աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք: Այդ վնասվածքը երրորդն էր նրա կարիերայում: Նա անցկացրեց երրոդ վիրահատությունը և 12-14 ամսով դուրս մնաց շարքից[29]: Այդպիսով նա չի խաղա մրցաշրջանի մնացած մասը և չի օգնի իր հավաքականին Եվրո 2016-ի ժամանակ[30]:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաննին հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա: 2008 թվականի օգոստոսի 20-ին, Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում դեբյուտել է Պորտուգալիայի ազգային հավաքականում (5-0): Միգելը 55-րդ րոպեին 18 համարով մտավ փոխարինման, և միանգամից ունեցավ լավ հնարավորություն, սայկայն դիպավ դարպասաձողին: Նաև անկյունայնից կատարած նրա փոխանցումից հետո կարող էր աչքի ընկնել Սիմաուն: Պորտուգալիայի հավաքականում գործում էր ավելի ակտիվ, խաղը վերցնում էր իր վրա, կատարում էր սուր փոխանցումներ:
2008 թվականի հոկտեմբերի 15-ին Ալբանիայի դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Сборная Ալբանիան աառջին խաղակեսում նույնիսկ մնաց առանց մեկ խաղացողի, սակայն դադ չօգնեց Պորտուգալիայի հաղթել: Հաշիվը մնաց անփոփոխ, չնայած պորտուգալացիները, այդ թվում նաև Դաննին, կարող էին խփել գո: Երկրորդ խաղակեսում նա փոխարինվեց Նանիով:
2008 թվականի նոյեմբերի 19-ին Դաննին խաղաց բրազիլացիների դեմ ամբողջ խաղը և 5-րդ րոպեին բացեց հաշիվը, չնայած որ նրա հավաքկանաը 2-6 հաշվով պարտվեց:
ՀԱՀ-ում աշխարհի առաջնությունից առաջ Պորտուգալիան խաղաց Մոզամբիկի հետ, որում Դանին խփեց գոլ և տվեց գոլային փոխանցում: Հավաքականի պատմության մեջ գոլը դարձավ 800-րդը: Աշխարհի առաջնությանը խաղաց 3 խաղ, այդ թվում փլեյ օֆիի Իսպանիայի դե խաղը, որում պորտուգալացիները 0-1 հաշվով զիջեցին և դուրս մնացին մրցաշարից:
Դաննին չհայտնվեց ԱԱ 2014 ուղևորվող պորտուգալացիների ցուցակում, չնայած ակումբում ցույց էր տվել լավ խաղ: 2016 թվականի գարնանը ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել Ֆրանսիայի Եվրո 2016-ին:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Սուպերգավաթ (1)՝ 2008
- Ռուսաստանի չեմպիոն (3)՝ 2010, 2012, 2015
- Ռուսաստանի գավաթ (2)՝ 2010, 2016
- Ռուսաստանի սուպերգավաթ՝ (2) 2011, 2015
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսատանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստներ (7)՝ № 1 — 2008, 2010, 2013-14, 2014-15; № 2 — 2011-12, 2015-16; № 3 — 2007
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթ 2008-ի խաղի լավագույն խաղացող[31]
- ՌՖՍ վարկածով Պրեմիեր Լիգայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ՝ 2010
- Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Ֆուտբոլ» շաբաթաթերթ)՝ 2010
- Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Սպորտ Էքսպրես»)՝ 2010
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվորագավաթ | Այլ[34] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մարիտիմու | 2001–02 | 20 | 5 | 0 | 0 | – | – | 20 | 5 | ||
Ընդհանուր | 20 | 5 | 0 | 0 | – | – | 20 | 5 | |||
Սպորրտինգ | 2002–03 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | ||
Մարիտիմու | 2003–04 | 29 | 1 | 0 | 0 | – | – | 29 | 1 | ||
Ընդհանուր | 29 | 1 | 0 | 0 | – | – | 29 | 1 | |||
Սպորտինգ | 2004–05 | 9 | 0 | 0 | 0 | 3 | 0 | – | 12 | 0 | |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 3 | 0 | – | 12 | 0 | ||
Դինամո Մոսկվա | 2005 | 27 | 4 | 4 | 2 | – | – | 31 | 6 | ||
2006 | 24 | 2 | 5 | 1 | – | – | 29 | 3 | |||
2007 | 28 | 5 | 6 | 1 | – | – | 34 | 6 | |||
2008 | 18 | 5 | 1 | 0 | – | – | 19 | 5 | |||
Ընդհանուր | 97 | 16 | 16 | 4 | – | – | 113 | 20 | |||
Զենիթ | 2008 | 10 | 5 | 0 | 0 | 10 | 2 | 1 | 1 | 21 | 8 |
2009 | 8 | 0 | 3 | 0 | 0 | 0 | – | 11 | 0 | ||
2010 | 27 | 10 | 3 | 1 | 12 | 2 | – | 42 | 13 | ||
2011–12 | 27 | 9 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 31 | 11 | |
2012–13 | 12 | 2 | 2 | 0 | 7 | 2 | – | 21 | 4 | ||
2013–14 | 25 | 13 | 0 | 0 | 4 | 3 | 1 | 0 | 30 | 16 | |
2014–15 | 28 | 3 | 0 | 0 | 15 | 2 | 0 | 0 | 43 | 5 | |
2015–16 | 23 | 6 | 2 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 33 | 7 | |
Ընդհանուր | 165 | 48 | 11 | 2 | 58 | 13 | 3 | 0 | 232 | 64 | |
Ընդհանուր կարիերայում | 325 | 70 | 27 | 6 | 61 | 13 | 3 | 0 | 421 | 90 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 29, 2016-ի դրությամբ
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2008 | 5 | 1 |
2009 | 3 | 0 |
2010 | 10 | 2 |
2011 | 5 | 1 |
2012 | 0 | 0 |
2013 | 3 | 0 |
2014 | 4 | 0 |
2015 | 6 | 0 |
2016 | 2 | 0 |
Ընդհանուր | 38 | 4 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաննին ամուսնացած է: Կնոջ անունը Պետրա է: Զույգի ունի երկվորյակներ՝ Բերնանդու և Ֆրանսիշկու[2]:
Վենեսուելայում նրա անունը հնչում է Դա՛ննի (շեշտը ա տառի վրա), Պորտուգալիայում այն «տեղափոխվել» է ի տառի վրա[2]:
Ունի շատ դաջվածքներ՝ թիիակներին որդիների դիմանկարները, իսկ անունները՝ նախաբազուկներին. «Դինամոյի» նշանի Դ տպատառը աջ նախաբազկին, սակայն Դաննին վստահեցրել է որ դա իր անվան առաջին տառն է[3]: 2015 թվականին ուսին դաջել է Սանկտ Պերերբուրգի համայնապատկերով դաջվածք, որում պատկերված են Պալատական կամուրջը, Պետրոպավլովյան ամրոցը և Ռոստրավոր Սյուները[35]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Отец Данни: А ведь сначала сын хотел сесть на велосипед». sovsport.ru. Վերցված է 10.6.2015-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Журнал «Футбол», № 47 (390), стр.22, 23
- ↑ 3,0 3,1 Надо ли «Зениту» оставлять Данни?
- ↑ Данни: поэм от Бышовца не слышал
- ↑ Мигел Данни — лучший футболист 2010 года
- ↑ Сезон-2009 для Мигеля Данни завершён
- ↑ Матч против «Порту» стал для Данни сотой игрой за «Зенит»
- ↑ Фанаты «Порту» отомстят Мигелю Данни за «писающую собачку»
- ↑ Данни забил 2500-й гол «Зенита» в чемпионатах страны
- ↑ Данни выбыл на полгода
- ↑ Данни выбыл на 8 месяцев
- ↑ Данни: «Ещё по первым ощущениям показалось, что травма очень серьёзная»
- ↑ ««Зенит» — «Ростов». Данни появился на поле впервые за 11 месяцев» (ռուսերեն). sports.ru. 2012-11-02. Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին. Վերցված է 2012-11-27-ին. «Полузащитник «Зенита» Данни в матче 14-го тура премьер-лиги против «Ростова» вышел на замену на 82-й минуте встречи, заменив Константина Зырянова»
- ↑ «Зенит» — ЦСКА: Данни начнёт игру с капитанской повязкой
- ↑ Лучано Спаллетти: «Команда была достойна победы»
- ↑ «Данни стал обладателем премии «Лучший игрок месяца» по итогам августа». Чемпионат.com. 2 сентября 2013. Վերցված է 2013-09-02-ին.
- ↑ Данни, Рязанцев и Анюков сменили игровые номера
- ↑ «Данни — в десятке Клуба 50 бомбардиров Зенита».
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 6 (օգնություն) - ↑ «Протокол матча «Бенфика» — «Зенит»».
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 25 (օգնություն) - ↑ «50-й матч Данни в еврокубках за «Зенит»».
- ↑ «Протокол матча Зенит - Мордовия».
- ↑ «100 очков Данни по системе "гол + пас" в чемпионате России за "Зенит"».
- ↑ «Протокол матча "Зенит" - ЦСКА».
- ↑ «200-й матч Данни за "Зенит"».
- ↑ Капитан футбольного клуба «Зенит» Данни согласился на переход в «Бешикташ» — СМИ
- ↑ Данни покидает «Зенит»
- ↑ «Зенит» продлил контракт с Данни
- ↑ Данни взял 10-й номер в «Зените»
- ↑ «Срок восстановления Данни составит от 12 месяцев до 14». bombardir.ru. Վերցված է 2016-05-10-ին.
- ↑ Данни из-за травмы выбыл до конца сезона
- ↑ Данни был признан лучшим игроком матча за Суперкубок
- ↑ «Danny». ForaDeJogo. Վերցված է 25 February 2014-ին.
- ↑ «Danny». Soccerway. Վերցված է 25 February 2014-ին.
- ↑ Ռուսատսանի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, ՖԻՖԱ Ակումբային աշխարհի առաջնության
- ↑ «Прощальная татуировка Данни». Sports.ru. Վերցված է 2016-01-16-ին.