Մասնակից:Ռուբեն Ալեքս/Ավազարկղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավել I (այլ կիրառումներ)
Պավել I | |
---|---|
Կայսր | |
Իշխանություն | Նոյեմբերի 17, 1796– Մարտի 24, 1801 |
Թագադրում | Ապրիլի 16 1797 |
Լրիվ անուն | Պավել Պետրովիչ Ռոմանով |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ |
Ազգություն | Ռուս |
Հաջորդող | Ալեքսանդր I |
Ուղեկից | 1) Նատալիա Ալեքսեևնա 2) Մարիա Ֆյոդորովնա |
Տոհմ | Ռոմանովներ |
Հայր | Պյոտր III |
Մայր | Եկատերինա II |
Պավել I, (ռուս.՝ Павел I, սեպտեմբերի 24, Հոկտեմբերի 1, 1754, Ելիզավետա Պետրովնայի ամառային պալատ, Սանկտ Պետերբուրգ, Մարտի 12,Մարտի 24, 1801 Միխայիլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ)- Պյոտր III Ֆյոդորովիչի և Եկատերինա II Ալեքսեևնայի որդին, Ռուսաստանի կայսր է հռչավել 1796 թվականի նոյեմբերի 6 (17)-ին, եղել է նաև Մալթիական օրդենի 72-րդ մեծ մագիստրոսը:
Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավելի ծննդյան պահին ներկա են եղել կայսրուհի Ելիզավետա Պետրովնան, մեծ իշխան Պյոտր Ֆյոդորովիչը (Պավելի հայրը), և Շուվալով եղբայրները:
Քաղաքական պայքարի պատճառով Պավելը, ըստ էության, զրկված էր իր հարազատների սիրուց: Ելիզավետա Պետրովնայի հրամանով Պավելին շրջապատել էին հսկայական քանակությամբ դայակներ և կայսրուհու ճանաչած լավագույն ուսուցիչները, իսկ երեխայի հայրն ու մայրը փաստացի զրկվել էին նրան խնամելու իրավունքից: Պավելի անունը նրան տրվել է կնունքի ընթացքում կայսրուհու ցանկությամբ:
Չնայած Պավելի` հոր հետ արտաքին տեսքով նմանությանը, արքունիքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ երեխայի իսկական հայրը Եկատերինայի առաջին ֆավորիտ Սերգեյ Վասիլևիչ Սալտիկովն էր: Այդ լուրերը ավելի հաստատվում էին այն փաստով, որ Պավելը ծնվել էր Եկատերինայի և Պյոտրի ամուսնության տասներորդ տարում, երբ գրեթե բոլորը համոզվել էին այդ միության անպտղությանը:
Դաստիարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավելի առաջին դաստիարակը Շուվալովի մերձավոր դիվանագետ Ֆ. Բախտեևն էր, ով աչքի էր ընկնում իր ռազմական կարգապահությամբ: Նա փոքրիկ թերթ էր տպում, որտեղ պատմում էր տղայի բոլոր, թեկուզ ամենաանշան արարքների մասին:
1760 թվականին Ելիզավետա Պետրովնան փոխեց գլխավոր դաստիարակին, նշանակելով Նիկիտա Իվանովիչ Պանինին[1]: Վերջինս 42-ամյա մեծ գիտելիքների տեր և Լուսավորությանը գաղափարակից անձնավորություն էր: Շվեդիայում և Դանիայում դիվանագիտական ծառայության ժամանակ նա սերտ հարաբերությունների մեջ մտավ մասոնների հետ և չէր բացառում Ռուսաստանում շվեդական օրինակով սահմանադրական միապետության ներմուծումը:
Նիկիտա Պանինը առարկաների և թեմաների լայն ցուցակ կազմեց, որոնց, ըստ իրեն, պետք է տիրապետեր արքայազնը[2]: Հնարավոր է, որ հենց Պանինի խորհրդով է կայսրուհին ընտրել «ուսուցիչ-առարկայագետներին»: Նրանց շարքում էին մետրոպոլիտ Պլատոնը(Աստծո օրենք), Ս. Պորոշինը (բնական պատմություն), Գրանժեն (պար), Ջ. Միլիկոն (երաժշտություն) և ուրշներ: Ելիզավետա Պետրովնայի ժամանակներից սկսված պարապմունքները չավարտվեցին ոչ Պյոտր III կարճ կառավարման, ոչ էլ Եկատերինա II ժամանակ:
Պավելի դաստիարակության վրա էականորեն ազդել է նրա շրջապատը: Արքայազնին այցելած հյուրերի շարքում էին այդ ժամանակվա մի շարք կրթված անձինք, օրինակ գրող և կոմպոզիտոր Գրիգորի Տեպլովը: Իսկ ժամանակակիցների հետ շփումները սահմանափակ էր: Պավելի հետ անձնական շփման հնարավորություններ ունեին միայն լավագույն ազգանուն կրող երեխաները (Կուրակիններ, Ստրոգանովներ): Նրա հետ հատկապես մոտ էր Ալեքսանդր Կուրակինը: Պավելի կրտսեր դաստիարակներից մեկը` Սեմյոն Անդրեևիչ Պորոշինը[3], օրագիր էր գրում (1764-1765 թվականներ), որը հետագայում արքունիքի պատմության և արքայազնի անձի ուսումնասիրության համար թանկարժեք պատմական սկզբնաղբյուր դարձավ[4]:
Եկատերինան որդու համար ձեռք է բերել ակադեմիկոս Կորֆի հարուստ գրադարանը: Թագաժառանգին սովորեցնում էին պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, Աստծո օրենք, աստղագիտություն, օտար լեզուներ (ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, իտալերեն), ռուսերեն լեզու, նկարչություն, պար: Կրթական ծրագրում չկար մի առարկա, որ կապ ունենար ռազմական գործի հետ, ինչը, սակայն, չխանգարեց Պավելին տարվել այդ գործով: Նրան ծանոթացրեցին լուսավորիչների` Վոլտերի, Դիդրոյի, Մոնտեքսոյի գործերի հետ: Ուսման հետ Պավելը խնդիրներ չուներ, նա զարգացած երևակայություն ուներ, միաժամանակ նա անհամբեր էր, ��նայած` սիրում էր գրքեր: Տիրապետում էր լատիներենին, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, սիրում էր մաթեմատիկան, պարը, զինվորական վարժությունները: Ընդհանուր առմամբ արքայազնի կրթությունը լավագույնն էր, որ հնարավորն էր ստանալ այդ ժամանակ:
Պատանեկության տարիներին արդեն Պավելին սկսեց հետաքրքրել ասպետության գաղափարները: 1765 թվականի փետրվարի 23 (մարտի 6)-ին, Պորոշինը գրել է.
Ես Նորին Մեծությանը կարդացի Մալթիական օրդենի ասպետների պատմության մասին: Հետո նա իրեն թույլ տվեց զվարճանալ և իր հեծելազորին կցելով ծովակալների դրոշը, իրեն ներկայացրեց որպես Մալթիական ասպետ[5]. |
1762 թվականի հունիսի 28 (հուլիսի 9)-ին հռչակվեց թագաժառանգ և մեծ իշխան, Շլեզվիգ Հոլշտայնի ղեկավար հերցոգ: Չափահաս դառնալով` մեծ իշխանը 1773 թվականի հոկտեմբերի 5-ին իր իրավունքները Շլեզվիգ Հոլշտայնի տիրույթներում, որի մեջ մտնում էին Քիլ, Ապենրադե, Նոյմյունստեր քաղաքները, զիջեց Դանիայի թագավոր Քրիստիան VII, փոխարենը ստանալով Հյուսիսային Գերմանիայի Օլդենբուրգ և Դելմենհորսթ դքսությունները: Նույն տարվա դեկտեմբերի 14-ին Պավելը հրաժարվեց այդ դքսություններից` հօգուտ իր բարեկամ, Լյուբեկի բողոքական եպիսկոպոս, հերցոգ Ֆրիդրիխ Օգոստոսին:
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավելի կառավարման առաջին տարիներին արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը դիտարկվում էր հեղափոխական Ֆրանսիայի դեմ պայքարը: 1798 թվականին Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Թուրքիայի և Երկու Սիցիլիաների թագավորության հետ մտավ հակաֆրանսիական II կոալիցիայի մեջ: Դաշնակիցների պնդմամբ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Սուվորովը: Նրա հրամանատարության տակ մտան նաև ավստրիական զորքերը: Սուվորովի գլխավորությամբ Հյուսիսային Իտալիան ազատագրվեց ֆրանսիական տիրակալությունից: 1799 թվականի սեպտեմբերին ռուսական բանակը կատարեց ալպյան անցումը, որը հետագայում հայտնի դարձավ գրեթե ողջ աշխարհում: Սակայն նույն թվականի հոկտեմբերին Ռուսաստանը խզեց Ավստրիայի հետ միությունը, Ավստրիայի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու պատճառով, իսկ ռուսական զորքը հետ կանչվեց Եվրոպայից: Անգլո-ռուսական համատեղ արշավանքը Նիդերկլանդներ ձախողվեց, որում Պավելը մեղադրում էր դաշնակից անգլիացիներին[6]:
1799 թվականին առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը կարողացավ երկրում ողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել, որից հետո սկսեց արտաքին քաղաքական դաշնակիցներ փնտրել: Համաեվրոպական հեղափոխության վտանգն անցել էր, և Ռուսաստանի հետ մերձեցման եզրեր էին հայտնվել: Համաշխարհային առևտրի կենտրոնացումը անգլիացիների ձեռքում դժգոհություններ էրն առաջ բերել ծովային որոշ պետությունների շրջանում: Այդ ժամանակ առաջ էր քաշվել գաղափար Ֆրանսիայի, Ռուսաստանի, Դանիայի և Շվեդիայի նավատորմերով կոալիցիա կազմել, և այս գաղափարի իրականացումը կարող էր շոշափելի հարված հասցնել ծովում անգլիացիների գերակայությանը:
Որոշիչ գործոն հանդիսացավ 1800 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանական նավատորմի կողմից ռազմավարական նշանակության տեղակայություն ունեցող Մալթա կղզու գրավումը, որը Պավել I որպես Մալթիական օրդենի մեծ մագիստրոս համարում էր իրեն ենթարկվող տարածք և ռուսական նավատորմի պոտենցիալ միջերկրածովյան բազա: Այդ քայլը Պավելի կողմից ընկալվեց որես անձնական վիրավորանք: Ի պատասխան 1800 թվականի նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4)-ին Պավել I հրաման արձակեց բոլոր ռուսական նավահանգիստներում գտնվող անգլիական նավերն (մոտ 300 նավ) առնել կալանքի տակ, ինչպես նաև կասեցվեց անգլիացի վաճառականներին հատկացվող վճարումները և ամբողջ երկրում արգելվեց անգլիական ապրանքների վաճառքը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվեցին[7]:
1800 թվականի դեկտեմբերի 4-6(18) կնքվեց դաշնակցային պայմանագիր Ռուսաստանի, Պրուսիայի , Շվեդիայի և Դանիայի միջև: Անգլիայի դեմ հայտարարվեց զինված չեզոքություն: Բրիտանական կառավարությունը հրամայեց գրավել թշնամական կոլաիցիայի անդամ պետությունների նավերը: Ի պատասխան այս գործողությունների` Դանիան գրավեց Համբուրգը, իսկ Պրուսիան` Հաննովերը[8]: Դաշնակից կոալիցիան էմբարգո հայտարարեց Անգլիա ներմուծվող ապրանքների, հատկապես ցորենի վրա, հույս ունելաով, որ հացի պակասը ծնկի կիջեցնի թշնամուն: Շատ եվրոպական նավահանգիստներ փակ էին անգլիական նավերի համար:
Դաշնակիցները սկսեցին պատրաստվել Բոնապարտի հետ ռազաստրատեգիական միություն կազմելուն: Մահվանից առաջ Պավելը Բոնապարտ�� հետ սկսեց մշակել Հնդկաստան արշավելու ծրագիր, անգլիական տիրույթները «անհանգստացնելու» համար: Միաժամանակ նա Միջին Ասիա ուղարկեց Դոնյան զորքը (22500 հոգի), որի առջև դրված էր Խիվան և Բուխարան գրավելու խնդիր: Այսպիսի տպավորիչ նախաձեռնությունը չէր կարող հապշտապ կայացված լինել:
Պավելն ինքը խոստավոանել է, որ չունի Միջին Ասիայի քարտեզ և սակայն Վասիլի Օրլովից պահանջել է[9].
Հիշեք, որ Դուք գործ ունեք միայն անգլիացիների հետ, թող խաղաղությոն լինի նրանց համար, ովքեր չեն օգնում անգլիացիներին: Եվ շրջանցելով նրանց` հավաստիացրեք Ռուսաստանի ընկերության մասին և սլացեք Ինդոսից Գանգես, և այնտեղից` անգլիացիների վրա: Հաստատվեք նաև Բուխարիայում, որ այն չանցնի չինացիներին: Խիվայում ազատագրեք մեր գերեվարված հազարավոր ենթականերին: |
Պատմական գրականության մեջ ներխուժումը Միջին Ասիա դիտարկվել է որպես ավանտյուրա:
Միանգամայն հասկանալի է, որ ամեն բան արվել արագության մեջ, առանց որևէ նախնական լուրջ պատրաստությունների, դիլետանտորեն և ամենայն թեթևամտությամբ[9]: |
Ջոկատը ետ է կանչվել Աստրախանի մոտակայքից անմիջապես Պավելի մահից հետո: Այնպես, ինչպես Եկատերինայի մահից հետո նրա իրավահաջորդը ետ կանչեց Վալերի Զուբովի գլխավորությամբ ռուսական զորքը, որի խնդիրը Պարսկաստանը գրավելն էր:
Դավադրություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակառակ ձևավորված տեսակետի, Պավելի կառավարման տարիներին կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի մահափորձ կայսեր հանդեպ: Այդ ժամանակահատվածում զորքում ֆիքսվել է խուճապի երեք դեպք: Երկու անգամ գրանցվել է կայսեր` Պավլովսկ կատարած այցի ժամանակ, մեկ անգամ` Ձմեռային պալատում: Կայսր Պավելի թագադրումից հետո Սմոլենսկում ստեղծվեց գաղտնի կազմակերպություն: Դրա անդամների նպատակը Պավելի սպանությունն էր: Դավադրությունը բացահատվեց: Անդամները աքսորվեցին կամ ուղարկվեցին ծանր աշխատանքների: Հետաքննության նյութերը Պավելի հրամանով ոչնչացվել են:
Պավել I 1801 թվականի մարտի 12 (24)-ին սպանվեց Միխայիլովյան ամրոցի իր ննջասենյակում սպաների կողմից: Դավադրության մեջ մասնակցել են Դե Ռիբասը, փոխկանցլեր Ն. Պանինը, Իզյումի թեթևհեծելազորային գնդի հրամանատար Լ. Բեննիգսենը, կոմս Նիկոլայ Զուբովը, գվարդիական գնդերի հրամանատարներ Դեպրերադովիչը, Ֆյոդոր Ուվարովը, Պյոտր Տալիզինը: Նրանց աջակցում էր Անգլիայի դեսպան Չարլզ Ուիթվորդը, ով սիրային կապի մեջ էր Օլգա Ժերեբցովայի (Զուբով եղբայրների քրոջ) հետ, ում տանը և հավաքվում էին դավադիրները: Համարվում է, որ դավադրությունը սուբսիդավորում էր Անգլիայի կառավարությունը, որն այդ կերպ փորձում էր խույս տալ Ռուսաստանի հետ պատերազմելուց Մալթայի համար[10]. : Դավադրության հոգին և կազմակերպիչը Պետերբուրգի գեներալ նահանգապետ և գաղտնի ոստիկանության ղեկավար Պյոտր Պալենն էր:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Елизавета I. Инструкция обергофмейстеру при его императорском высочестве государе великом князе Павле Петровиче, господину генералу поручику, камергеру и кавалеру Никите Ивановичу Панину. 1761 / Сообщ. Л. Н. Трефолев // Русский архив, 1881. — Кн. 1. — Вып. 1. — С. 17-21.
- ↑ Панин Н. И. Всеподданнейшее предъявление слабого понятия и мнения о воспитании его императорского высочества, государя великого князя Павла Петровича. Записка графа Н. И. Панина. 1760 г. / Сообщ. Т. А. Сосновский // Русская старина, 1882. — Т. 35. — № 11. — С. 313—320.
- ↑ «Порошин Семен Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010-09-24-ին.
- ↑ «Порошин Семен Андреевич». XPOHOC, всемирная история в интернете. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010-10-08-ին.
- ↑ Порошин С. А. Записки, служащие к истории Его Императорского Высочества благоверного Государя Цесаревича и Великого Князя Павла Петровича наследника престолу российского. — СПб., 1844. — 563 с.; Порошин С. А. Сто три дня из детской жизни императора Павла Петровича (Неизданная тетрадь Записок С. А. Порошина). 1765 г. / Сообщ. С. Н. Абразанцевым // Русский архив, 1869. — Вып. 1. — Стб. 1-68.
- ↑ В континентальной кампании Британия почти не принимала участие; она лишь давала деньги взаймы под проценты воюющим государствам.
- ↑ Английский посол Уитворт, которого Павел просил удалить из России, стал распространять слухи о безумии русского императора; в своём донесении от 6 марта 1800 года он пишет: «Император буквально с ума сошёл… С тех пор, как он вступил на престол, психическое расстройство его стало постепенно усиливаться…»
- ↑ Владения Ганноверской династии, занимавшей в то время британский престол.
- ↑ 9,0 9,1 «Журнал "Родина": НАПОЛЕОНОВСКИЕ ПЛАНЫ ПАВЛА ПЕТРОВИЧА». Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին. Վերցված է 2013-02-25-ին.
- ↑ Разрыв торговых связей тяжело ударил по русскому дворянству. Доходы всего сословия зависели от торговли лесом, льном, зерном с Британией. Россия поставляла в Англию дешёвое сырьё, а взамен получала промышленные товары.