Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ
1907 թվականին ամերիկուհի Աննա Ջերվիսը Ֆիլադելֆիայից հանդես եկավ իր մոր հիշատակին մայրերին մեծարելու նախաձեռնությամբ։ Աննան նամակ գրեց պետական հաստատություններին, օրենսդիր մարմիններին և ականավոր անձանց՝ առաջարկելով տարվա մեջ գոնե մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը։ 1910 թվականին Վիրջինիայի նահանգն առաջին անգամ մայրերի օրը հռչակեց պետական տոն։ 1914 թվականին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը մայիս ամսվա երկրորդ կիրակին հայտարարել է ազգային տոն՝ ի պատիվ բոլոր ամերիկացի մայրերի։
Մայիսի երկրորդ կիրակին Ամերիկայից հետո սկսեցին տոնել նաև 23 երկրներ՝ Բահրեյնը, Հոնկոնգը, Հնդկաստանը, Մալայզիան, Մեքսիկան, Նիկարագուան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Ավստրալիան, Ուկրաինան, Էստոնիան[1]։ Եվս ավելի քան երեսուն երկիր այդ տոնը նշում է այլ օրերին։