Մասնակից:Մարիամ Էվոյան/Ավազարկղ2
Թագ (լատին․՝ corona - պսակ, թագ), գլխի զարդարանք, որը համարվում է միապետական իշխանության խորհրդանիշ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագերի հայտնվելը վերագրվում է հին աշխարհի պետություններին[1] (Հին Եգիպտոս, Հին Հռոմ, Շումեր), ավելին՝ մ․թ․ա 1-ին դարում Հռոմում իշխանության այս պարագան վերափոխվել էր մականվան[2][3][4]։
Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (11-րդ դարից) թագերը շատ տարածված էին եվրոպական երկրներում: Ռուսիայում որպես Մեծ իշխանի, հետագայում՝ թագավորի թագ, օգտագործվել է Մոնոմախի գդակը, իսկ կայսրերի դեպքում՝ Մեծ կայսերական թագը: Այժմ, որպես կանոն, միապետները թագ կրում են միայն խիստ հանդիսավոր դեպքերում:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագերը պատրաստվել են տարբեր թանկարժեք մետաղներից (սովորաբար՝ ոսկուց կամ արծաթից) և զարդարվել թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով:
Կարող են ունենալ տարբեր ձևեր՝ գլխարկի, պսակի, օղակապի տեսքով, տերևներով, ատամիկներով կամ թիթեղյա։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված կրողի կոչումից՝ թագերը կարող են լինել․
- կայսերական
- թագավորական
- իշխանական
- դքսական
- կոմսական
Կա նաև պապական թագ՝ տիարա։
Ռուսաստանի պատմական թագեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Գտնվելու վայր | Թվագրում | Ծանոթագրություն | Պատկեր | Հերալդիկա |
---|---|---|---|---|---|
Մոնոմախի գդակ | Զինագործական պալատ | 13-14-րդ դարեր | 18-րդ դարից՝ Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիայի թագավորությունների հերալդիկ թագը: | ||
Կազանի թագ | Զինագործական պալատ | 16-րդ դարի կեսեր | 18-րդ դարից՝ Կազանի խանության հերալդիկ թագը: | ||
Մոսկովյան թագ | Չի պահպանվել | 1610 թվական | Թագը պատրաստվել է Վլադիսլավ 4-րդի թագադրման համար։ | ||
Միխայիլ Ռոմանովի թագ | Զինագործական պալատ | 1627 թվական | 18-րդ դարից՝ Աստրախանի խանության հերալդիկ թագը: | ||
Երկրորդ հանդերձանքի Մոնոմախի գլխարկ | Զինագործական պալատ | 1682 թվական | 18-րդ դարից՝ Ղրիմի խանության հերալդիկ թագը: | ||
Երրորդ հաներձանքի թագավորական գլխարկ | Զինագործական պալատ | մոտ 1682 թվական | 18-րդ դարից՝ Սիբիրյան թագավորության հերալդիկ թագը: | ||
Իվան V-ի ադամանդյա գլխարկ | Զինագործական պալատ | 1682 թվական | |||
Պետրոս I-ի ադամանդյա թագ | Զինագործական պալատ | 1682 թվական | |||
Եկատերինա I-ի և Պետրոս II-ի թագ | Զինագործական պալատ | 1724 -1727 թվականներ | Պահպանվել է միայն կմախքը։ | ||
Աննա Յոհանովնայի և Ելիզավետա Պետրովնայի թագ | Զինագործական պալատ | 1730, 1742 | 19-րդ դարից՝ Լեհական թագավորության հերալդիկ թագը: | ||
Մեծ կայսերական թագ | Ադամանդի ֆոնդ | 1762, 1797 | Ի սկզբանե պատրաստվել է Պետրոս III-ի համար (չի ապրել մինչև թագադրումը)։ | ||
Մալթայական թագ | Զինագործական պալատ | մոտ 1798 թվական | Հերալդիկ թագ մինչև 1803 թվականը։ | ||
Վրացական թագ | Անհայտ | մոտ 1798 թվական | Պատրաստվել է Քարթլի-Կախեթական թագավոր Գեորգի XII-ի համար։ 1801 թվականից Վրաստանի թագավորության հերալդիկ թագն էր։ | ||
Փոքր կայսերական թագ | Ադամանդի ֆոնդ | 1856 (Զեֆտիգեն) | Ի սկզբանե կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի անձնական թագն էր: |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Самая древняя в мире корона найдена в 1961 году в израильской пещере, наряду с другими ценными артефактами
- ↑ Плутарх. Сравнительные жизнеописания. Марк Юний Брут, Гл. XXVII;
- ↑ Аппиан Александрийский. Римская история. Гражданские войны, Кн. III, Гл. XCV;
- ↑ Луций Кассий Дион. Римская история, Кн. XLVI, Гл. XLIX, § 5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Корона, головной убор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - О. В. Мареева. Генезис венца как регалии власти // Священное тело короля: Ритуалы и мифология власти / Ин-т всеобщ. истории РАН; МГУ. — М.:Наука, 2006, с. 419—429