Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնագիտական որակավորում, տեսական և գործնական ուսուցման արտադրական փորձի կուտակման, կամ պարզապես՝ սերտիֆիկացման կամ որակավորման շնորհիվ ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների միագումար։ Անհրաժեշտ է տվյալ մասնագիտության գծով այս կամ այն աշխատանքի որակյալ կատարումն ապահովելու համար։ Աշխատուժի որակավորման կոնկրետ պահանջները որոշվում են տեխնիկայի և արտադրության տեխնոլոգիայի զարգացման մակարդակով։ Որքան կատարելագործված լինեն արտադրության տեխնիկան ու տեխնոլոգիան, այնքան խոր պետք է լինեն աշխատավորների տեսական ու գործնական գիտելիքները։ Արտադրության առաջատար ճյուղերում աշխատողների որակավորումը պետք է բարձր լինի տեխնիկայի զարգացման առկա մակարդակից, որպեսզի ապահովվի տեխնիկական առաջադիմությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 479)։
|