Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանոլո Կարդոնա (իսպ.՝ Manuel Julián Cardona Molano; ապրիլի 25, 1977(1977-04-25), Popayán, Կոլումբիա), կոլումբիացի դերասան և մոդել։ Նկարահանվել է մեքսիկական և կոլումբիական մի շարք հեռուստասերիալներում[1]։
Մանոլո Կարդոնան ծնվել է 1977 թվականի ապրիլի 25-ին Կոլումբիայի Պոպայան քաղաքում։ 14 տարեկանում իր առաջնախաղն է ունեցել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով կոշիկի գովազդում։ Որպես մոդել հանդես է եկել ցուցադրությունների ժամանակ։ 1995 թվականին տեղափոխվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Համալսարանում ուսումնասիրել է ֆինանսներ և միջազգային հարաբերություններ։ Հեռուստասերիալներում իր առաջին դերը ստացել է «Հայրեր և որդիներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նիկոլա Ֆրանկոյի դերը։ Մանոլո Կարդոնան առավել հայտնի է դարձել «Գրողը տանի» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար։ Զուգահեռաբար զբաղվել է նաև համակարգչային տեխնոլոգիաներով, բացել է subastaplaza.com համացանցային պորտալը։ Շարունակաբար նկարահանվել է հեռուստասերիալներում, ինչպես օրինակ «Amor a Mil» (2001) հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հեկտոր Աֆանադորի դերը, «Համաձայնություն / El Cartel de Los Sapos», որտեղ մարմնավորել է Մարտին Գոնսալեսի դերը և այլն։ Նկարահանվել է նաև Ռաջա Գոսնելի «Փոքրիկը Բևեռլի Հիլսից» ֆիլմում, որտեղ խաղացել է Սեմ Կորտեսի դերը։ Խավիեր Ֆուենտես Լեոնի «Ստորջրյա հոսանք» ֆիլմում։ Այնտեղ մարմնավորել է Սանտիագոյին՝ երիտասարդ տղայի, ով սիրահարվում է Միգելին (Քրիստիան Մերկադո)[2]։
- Գրողը տանի (հեռուստասերիալ) (1999 թ.) Խուան Դիաբլո Կանտոր
- Սրտերի գողը (հեռուստասերիալ) (2003 թ.) Գուստավո Վելասկո
- Գնչուներ (հեռուստասերիալ) (2004-2005 թթ.) Սեբաստիան Դոմինգես
- Ռոսարիո-մկրատներ (2005 թ.) Էմիլիո
- Իմ եղբոր կինը (2005 թ.) Գոնսալո
- Մարինա (հեռուստասերիալ) (2006-2008 թթ.) Ռիկարդո Ալարկոն Մորալես (սկսած 15-րդ սերիայից)
- Վերջին պահին (հեռուստասերիալ) (2007-2009 թթ.) Պաբլո
- Համաձայնություն (հեռուստասերիալ) (2008 թ.) Մարտին
- Փոքրիկը Բևեռլի Հիլսից (2008 թ.) Սեմ Կորտես
- Առանց կրծքի չկա դրախտ (հեռուստասերիալ) (2008-2009 թթ.) Մարտին Լա Ռոկա
- Ստորջրյա հոսանք (2009 թ.) Սանտիագո
- Վերջին մահ (2009 թ.) Դևիդ