Jump to content

Մայքլ Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Մայքլ Ջոնսոն
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Ծննդյան օր՝ հունվարի 30, 1972(1972-01-30)[2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Շրիվպորտ
Ամուսին ՝Kelly Johnson?
Изображение автографа

Ջեյմս Մայքլ Ջոնսոն (անգլ.՝ James Michael Johnson, հունվարի 30, 1972(1972-01-30)[2], Շրիվպորտ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ: Իրավագիտության դոկտոր (1998)[3]:

Քրիստոնյա պահպանողական հայացքներ ունեցող քաղաքական գործիչ: ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը[4][5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Ջոնսոնը ծնվել է Շրիվպորտում, Ժաննա Ջոնսոնի և Ջեյմս Պատրիկ Ջոնսոնի ավագ երեխան է[7]։ Հայրը հրշեջ էր, հիմնել է The Percy R. Johnson Burn Foundation բարեգործական կազմակերպությունը, որն անվանել է իր գործընկեր՝ քաղաքում առաջին աֆրոամերիկացի հրշեջ հրահանգիչ և կապիտան Փերսի Ջոնսոնի անունով, ով աշխատանքի ժամանակ մահացել է[8]։ Ջոնսոնի հայրը նույնպես ծանր այրվածքներ է ստացել և հաշմանդամ է դարձել հրդեհի հետևանքով[9]։ Ջոնսոնն ունի երկու եղբայր՝ Քրիսը և Ջոշը, և քույր Լորան[10]։ Ջոնսոնի մայրական պապը՝ Նունցիո Մեսինան, ծագումով իտալացի է և հոր կողմից ունի ֆրանսիական և իռլանդական արմատներ[11]։

Ջոնսոնը ավարտել է կապիտան Շրիվի միջնակարգ դպրոցը Շրիվպորտում: Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան Բաթոն Ռուժի Լուիզիանա համալսարանում: Ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան Լուիզիանայի համալսարանի իրավաբանական կենտրոնում[12]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2012 թվականներին եղել է Հարավային բապտիստական կոնվենցիայի էթիկայի և կրոնական ազատության հանձնաժողովի անդամ:

Մինչև կոնգրես ընտրվելը Ջոնսոնը եղել է Kitchens իրավաբանական ընկերության գործընկերը, ինչպես նաև Ալյանս պաշտպանության դաշինքի իրավաբանական կազմակերպության ղեկավարը ( ամերիկյան պահպանողական քրիստոնեական իրավաբանական պաշտպանության կազմակերպպություն, որը զբաղվում է քրիստոնեական պրակտիկայի ընդլայնմամբ հանրակրթական դպրոցներում և կառավարությունում, կողմ է աբորտների արգելմանը):

2016 թվականի փետրվարի 10-ին Ջոնսոնն առաջադրել է իր թեկնածությունը կոնգրեսի 4-րդ շրջանի տեղի համար, որն այդ ժամանակ ութ տարի զբաղեցնում էր Ջոն Ֆլեմինգը։ Ֆլեմինգը առաջադրվել է Միացյալ Նահանգների Սենատի այն տեղի համար, որից պաշտոնաթող էր եղել Դեյվիդ Վիտերը: Ջոնսոնը հաղթել է ընտրություններում[13][14][15][16]։ 2018 թվականին Ջոնսոնը վերընտրվել է երկրորդ անգամ[17]:

2018 թվականին Ջոնսոնն անհիմն հայտարարել է, որ Կալիֆոռնիայի «աթեիստական դատական խմբերը» փորձել են գաղտնի տեսանյութեր ստանալ և լրտեսել Լուիզիանայի ավագ դպրոցի քրիստոնյա աշակերտներին:

2020 թվականին Ջոնսոնը երրորդ անգամ վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում՝ հաղթելով դեմոկրատական կուսակցության թեկնածու Քենի Հյուսթոնին[18]։

2022 թվականին Ջոնսոնն առանց դիմադրության վերընտրվել �� Ներկայացուցիչների պալատում[19]։

2017 թվականին Ջոնսոնը դարձել է Հանրապետական համաժողովի փոխնախագահ, Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակի օգնական, Դատական կոմիտեի անդամ, զինված ուժերի կոմիտեի անդամ և Հանրապետական հետազոտական կոմիտեի անդամ և նախկին նախագահ[20]։

Ջոնսոնը քվեարկել է 2017 թվականի ամերիկյան առողջապահության մասին օրենքի օգտին[21]։

2017 թվականի դեկտեմբերին Ջոնսոնը քվեարկել է հարկերի կրճատման և աշխատատեղերի ստեղծման մասին օրենքի օգտին: Օրենքի օգտին քվեարկելուց հետո Ջոնսոնը տնտեսությունն անվանել է «հետամնաց» և «բեռ ամերիկացիների համար[22]։

Ջոնսոնը նաև 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու օգտին քվեարկած 147 հանրապետականների թվում է եղել[23]։

2021 թվականի մայիսի 19-ին Ջոնսոնը և 117-րդ Կոնգրեսի հանրապետական պալատի բոլոր մյուս յոթ առաջնորդները դեմ են քվեարկել 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի հարձակումը հետաքննող ազգային հանձնաժողովի ստեղծմանը: Ներկայացուցիչների պալատի երեսունհինգ հանրապետական անդամները և բոլոր ներկա 217 դեմոկրատները քվեարկել են նման հանձնաժողով ստեղծելու օգտին[24][25]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի միջանկյալ ընտրություններից հետո պատգամավոր Էնդի Բիգսը Ջոնսոնին առաջարկել է որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր փոխզիջումային թեկնածու՝ Քևին Մաքքարթիի փոխարեն։ Մաքքարթիի հեռացումից հետո խորհրդարանի խոսնակ Մեթ Գեյթցը Ջոնսոնին կրկին առաջարկել է որպես խոսնակի թեկնածու[26]։ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Ջոնսոնը հայտարարել է, որ չի առաջադրվի խոսնակի պաշտոնում և փոխարենը աջակցել է իր գործընկեր Ջիմ Ջորդանին։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին Ջոնսոնն առաջադրել է իր թեկնածությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակի թափուր պաշտոնի համար։ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Ջոնսոնը դարձել է չորրորդ թեկնածուն 2023 թվականի հոկտեմբերի խոսնակի ընտրություններում[27]։

2023 թվականի հոկտեմբերի 25-ին Մայք Ջոնսոնը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 56-րդ խոսնակը։ Ջոնսոնը Լուիզիանայից ընտրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է: 140 տարվա ընթացքում առաջին կոնգրեսականը, որը կարողացել է դառնալ խոսնակ՝ Ներկայացուցիչների պալատում 7 տարուց քիչ աշխատելոով[28]։

2024 թվականի մարտի 22-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1.2 տրիլիոն դոլար արժողությամբ կառավարության ֆինանսավորման ծրագիր: Ծրագրի ընդունումից առաջ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ և հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը Ջոնսոնին պաշտոնաթողության դիմում է ներկայացրել՝ Ջոնսոնի ընդհանուր աշխատանքից դժգոհության, ինչպես նաև խոսնակի կողմից Հաստերտի կանոնի խախտման պատճառով (հանրապետական կուսակցությունից ծրագրին կողմ է քվեարկել ընդամենը 101 կոնգրեսական, 112-ը՝ դեմ)[29]։

2025 թվականի հունվարի 3-ին Մայք Ջոնսոնը վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ 119-րդ կոնգրեսի առաջին նստաշրջանում՝ ձայների նվազագույն առավելությամբ[30]։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ DW-Nominate քաղաքական գործիչների վարկանիշով Ջոնսոնը համարվում է քրիստոնյա ծայրահեղ պահպանողական[4]։ Ջոնսոնը մտնում է Դոնալդ Թրամփի մերձավոր համախոհների թվում։ Politico-ի տվյալներով՝ իր նշանակումը պարտական է նաև Թրամփին, որը նվազեցրել է Ջոնսոնի մրցակիցներին՝ Թոմ Էմմերին և այլոց[4][31]։ Ջոնսոնը առանցքային հանրապետական ակտիվիստ էր, ով Ներկայացուցիչների պալատում կազմակերպել է քվեարկություն՝ ընտրությունների կեղծման (հակասահմանադրական ընթացակարգի) վերաբերյալ, որտեղ հաղթել է Բայդենը: Անձամբ բոլոր կոնգրեսականներին նամակ է ուղարկել, որ հեռակա ընտրություններն հակասահմանադրական առավելություն են ստեղծում դեմոկրատների համար։ Ավելի քան 140 կոնգրեսականներ աջակցել են Ջոնսոնին այն ընտրությունները չճանաչելու քվեարկության ժամանակ, որտեղ հաղթել է Բայդենը: Թրամփի իմպիչմենտի ընթացակարգում, ըստ էության, Ջոնսոնը Սենատում կատարել է նրա փաստաբանի և իմպիչմենտի արգելափակման հիմնական կազմակերպիչը դերը[5][6]։

Bloomberg-ը և New York Times-ը Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրություններում Ջոնսոնի հաղթանակը համարում են հանրապետական-թրամփիստների ծայրահեղ աջ թևի հաղթանակ (MAGA)[4][32]։ Axios-ը նշում է, որ Ջոնսոնը բարձր հեղինակություն է վայելում Հանրապետական կուսակցությունում և իր ընտրական ցիկլի ընթացքում, խոսնակի պաշտոնի համար առաջադրված հանրապետականների շրջանում հասել է իր օրինագծերի առավելագույն քանակին, ինչը խոսում է Ջոնսոնի բարձր բանակցային և ընթացակարգային հմտությունների մասին[33]։

Ուկրաինային սատարող հանրապետականների խմբի վարկանիշով Ջոնսոնը Ուկրաինային սատարողներից չէ, դեմ է քվեարկել Ուկրաինային օգտին բոլոր օրենքներին, բացառությամբ լենդ-լիզայի, և արել «հակաուկրաինական հայտարարություններ»[34]։ Մինչդեռ, Bloomberg-ը նշում է, որ Ջոնսոնը պատրաստ է Բայդենի հետ այդ հարցերում փոխզիջումների գնալ[4]։ «Հակաուկրաինական հայտարարություններ» Ջոնսոնին վերագրում են ԱՄՆ բանակի վետերանների «Վերադարձրեք մեր զորքերը տուն» կազմակերպության աջակցությամբ արված նրա հայտարարություններին, որտեղ հայտարարել է, որ Ուկրաինայի վրա ծախսերն քիչ առաջնահերթ են, քան ԱՄՆ ներքին կարիքների համար ծախսերը, նաև պահանջել է տեսուչներ նշանակել հատկացված օգնության ծախսերը վերահսկելու համար՝ զերծ մնալով կոռուպցիոն վատնումներից[35][36]։

Որպես ծայրահեղ քրիստոնյա պահպանողական՝ Ջոնսոնը դեմ է աբորտին և ԼԳԲՏ իրավունքներին։ Մասնավորապես, Ջոնսոնը դեմ է կանանց անվանակարգերում տրանսգենդեր կանանց սպորտի պետական ֆինանսավորմանը, իսկ նախադպրոցական և դպրոցական հաստատությունների համար կարծում է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքի համար պետք է գործի Ֆլորիդայի «մի ասա գեյ» օրենքի անալոգը, որտեղ միասեռ հարաբերությունների թեման ոչ դրական, ոչ էլ բացասական առումներով չի քննարկվում աշակերտների շրջանում: Ջոնսոնը նաև դեմ է երեխաների և դեռահասների կողմից հորմոնների օգտագործման թույլտվությանը, ովքեր իրենց տրանսգենդեր են ճանաչում, նույնիսկ իրենց ծնողների համաձայնությամբ[32]։

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների անդամ[37][38][39]

  • United States House Judiciary Subcommittee on the Constitution and Limited Government։ Կոմիտեի նախագահ: Կոմիտեն զբաղվում է ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ ենթադրող օրինագծերով, ինչպես նաև հետևում է կառավարությունում տարբեր կանոնակարգերի պահպանմանը՝ հաղորդակցության էթիկայից մինչև ԱՄՆ կառավարության դեմ հայց ներկայացնելու կարգը,
  • Weaponization of the Federal Government։ Կոմիտեն ստեղծվել է թրամփիստների կողմից «խորքային պետության» (Deep State) դեմ պայքարելու համար և զբաղվում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից իշխանության չարաշահումների հետաքննությամբ,
  • Armed Services Committee։ ԱՄՆ զինված ուժերի կոմիտե։

Ընդգրկված է նաև Հանրապետական կուսակցության պահպանողական ուղղվածության մի քանի կոմիտեներում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մայիսի 1-ին Մայքլ Ջոնսոնը ամուսնացել է Քելլի Ռենե Լարիի հետ[40]։ Ջոնսոններն ունեն հինգ երեխա, այդ թվում՝ մեծահասակ որդեգրված որդի՝ Մայքլ Թիրել Ջեյմսը[41]։

Ջոնսոնը նախ և առաջ իրեն համարում է քրիստոնյա[42]։ Որպես ավետարանիչ և հարավային բապտիստ, ասել է․ «Իմ հավատքը որոշում է այն ամենը, ինչ ես անում եմ»[43]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/mike-johnson-1972
  2. 2,0 2,1 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  3. Chrisman, Spencer (2023-10-25). «Two-time LSU alumnus Rep. Mike Johnson elected House speaker». https://www.wafb.com (անգլերեն). Վերցված է 2024-11-30-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Trump Ally Mike Johnson Elected House Speaker, Shifting GOP Further Right». Bloomberg.com (անգլերեն). 2023-10-25. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  5. 5,0 5,1 Ramirez, Nikki McCann (2023-10-25). «Trump Cheers GOP for Nominating Key Election Denier for Speaker». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  6. 6,0 6,1 «GOP speaker nominee Mike Johnson played a key role in efforts to overturn the 2020 election». NBC News (անգլերեն). 2023-10-25. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  7. «J. Michael Johnson - Lawyer in Bossier City, Louisiana (LA) Bossier County - legaldirectories.com». legaldirectories.com. Արխիվացված օրիգինալից 2018-07-13-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  8. «About Percy R. Johnson». Արխիվացված օրիգինալից 2022-04-01-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  9. «Congressman Mike Johnson: Video». Facebook. Վերցված է 2023-10-25-ին.
  10. «James Patrick Johnson». The Shreveport Times. Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  11. «BIRTHDAY OF THE DAY: Rep. Mike Johnson (R-La.)». Politico.com. Politico.com. 2020-01-30. Արխիվացված օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  12. «About Mike». mikejohnsonlouisiana.com. Արխիվացված օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  13. «Election Returns». Louisiana Secretary of State. 2016-12-10. Արխիվացված օրիգինալից 2019-05-18-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  14. «State Rep. Johnson to run for 4th Congressional seat». KALB-TV. Արխիվացված է օրիգինալից 2016-02-11-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  15. Hilburn, Greg (2016-02-22). «Shreveport attorney enters 4th District race». The Shreveport Times. Արխիվացված օրիգինալից 2022-06-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  16. «Election Returns». Louisiana Secretary of State. 2016-11-08. Արխիվացված օրիգինալից 2019-05-18-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  17. «Election Returns». Louisiana Secretary of State. 2018-11-06. Արխիվացված օրիգինալից 2019-05-18-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  18. «Mike Johnson (Louisiana)». Ballotpedia. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  19. U.S. House of Representatives, Office of the Clerk (2023). Statistics of the Congressional Election from Official Sources for the Election of November 8, 2022, Showing the Vote Cast for Each Nominee for United States Senator, Representative, Resident Commissioner and Delegate to the One Hundred Eighteenth Congress, Together with a Recapitulation Thereof. Washington: U.S. House of Representatives. էջ 20. «According to Louisiana law, the names of those with no opposition are not printed on the ballot.»
  20. «Member List». Republican Study Committee. Արխիվացված է օրիգինալից 2019-01-01-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  21. «FINAL VOTE RESULTS FOR ROLL CALL 256». Արխիվացված օրիգինալից 2017-05-04-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  22. Almukhtar, Sarah (2017-12-19). «How Each House Member Voted on the Tax Bill». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017-12-27-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  23. «The 147 Republicans Who Voted to Overturn Election Results». New York Times. Արխիվացված օրիգինալից 2022-04-23-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  24. Roll Call 154 Bill Number: H. R. 3233 117th Congress, 1st Session Արխիվացված է Մայիս 19, 2021 Wayback Machine-ի միջոցով:, United States House of Representatives, May 19, 2021. Retrieved May 20, 2021.
  25. How Republicans voted on a commission to investigate the Jan. 6 Capitol riot Արխիվացված է Մայիս 20, 2021 Wayback Machine-ի միջոցով:, Washington Post, May 19, 2021. Retrieved May 20, 2021.
  26. Biggs renews challenge to McCarthy amid lack of consensus alternative Արխիվացված է Դեկտեմբեր 14, 2022 Wayback Machine-ի միջոցով:, The Hill, 25 октября 2023. Retrieved December 14, 2022.
  27. «The Subcommittee on the Constitution and Limited Government». Արխիվացված օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  28. Mike Johnson is the least experienced House speaker in 140 years // axios. Архивировано из первоисточника 25 հոկտեմբերի 2023.
  29. MTG Officially Launches Revolt Against Speaker Mike Johnson // yahoo!news. Архивировано из первоисточника 22 մարտի 2024.
  30. Майк Джонсон вновь избран спикером Палаты представителей США. С минимальным перевесом
  31. «'I killed him': How Trump torpedoed Tom Emmer's speaker bid». POLITICO (անգլերեն). 2023-10-24. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  32. 32,0 32,1 Karni, Annie (2023-10-25). «Who Is Mike Johnson? One of the House's Staunchest Conservatives». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2023-10-26-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  33. «What to know about new House Speaker Mike Johnson». Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  34. «Mike Johnson - GOP Legislator Profile». Republicans For Ukraine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  35. Boucher, Makenzie. «Veterans group praises Louisiana representatives' no votes on Ukraine aide package». The Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  36. «https://twitter.com/RepMikeJohnson/status/1630666801880113157». X (formerly Twitter) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  37. «The Subcommittee on the Constitution and Limited Government | House Judiciary Committee Republicans». judiciary.house.gov (անգլերեն). 2023-09-19. Արխիվացված օրիգինալից 2023-10-26-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  38. «Select Subcommittee on the Weaponization of the Federal Government | House Judiciary Committee Republicans». judiciary.house.gov (անգլերեն). 2023-07-20. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  39. «Armed Services (118th Congress)». Armed Services Republicans (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
  40. Johnson (1999-05-02). «Marriage of Lary». The Times. Shreveport, Louisiana. էջ 57. Վերցված է 2024-11-30-ին.
  41. «Truth be Told with Mike & Kelly Johnson: Episode 6: How to Address Race in America (A Conversation with Congressman and Super Bowl Champion Burgess Owens)». sites.libsyn.com (անգլերեն). Վերցված է 2024-11-30-ին.
  42. McHugh, Calder (2023-10-25). «Johnson is a social conservative's social conservative». POLITICO (անգլերեն). Վերցված է 2024-11-30-ին.
  43. Well, We Have a Speaker. He’s an Election Denier and an Extreme Christian Fundamentalist. // The New Republic. — ISSN 0028-6583.