Մայկոնգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկ��ւթյունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայկոնգ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Cerdocyon thous | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Մայկոնգը (լատին․՝ Cerdocyon thous) նաև ծովախեցգետին ուտող աղվես, շնազգիներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է միայն Հարավային Ամերիկայում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ անտառային աղվես, թփուտների աղվես, փոքր գայլ, սավաննայի աղվես և այլն։ Անվանումը ծագում է հունարեն աղվես և շուն բառերի միացությունից, քանի որ այս կենդանին ունի և՛ աղվեսին, և՛ շանը հատուկ առանձնահատկություններ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ մայկոնգի հետքը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում։ Նա բնակվել է այնտեղ 6 միլիոն տարի առաջ։ Մոտավորապես 3 միլիոն տարի առաջ այս տեսակը հայտնվել է նաև Հարավային Ամերիկայում։ Այսօրվա դրությամբ մայկոնգի ամենամոտ ազգակիցը համարվում է կարճականջ շունը։ Հնում եղել են այս տիպի ուրիշ կենդանիներ, որոնք արդեն վերացել են։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգը միջին չափսի կենդանի է։ Ունի մոտ 5-8 կգ քաշ։ Մարմնի երկարությունը մոտ 64 սմ է, պոչինը՝ 28 սմ։ Ոտքերը կարճ են և շատ ամուր։ Պոչը մարմնի չափսերի համեմատ շատ երկար է։
Մորթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգի մորթին ունի չոր և հաստ մազածածկ։ Հիմնականում այն ունի կարմրավուն-մոխրագույն երանգ։ Դեմքին և ոտքերին հարող հատվածի մազերը կարմրավուն են, իսկ ականջները և պոչը՝ սև։ Ի տարբերություն այլ կենդանիների մայկոնգի մորթին բարեբախտաբար չի օգտագործվում որպես հագուստ։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգը սնվում է փոքր կենդանիներով՝ խեցգետիններ, տարբեր սողուններ և փոքր թռչուններ, ջրային մանր կենդանիներ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կենդանու սննդի մեծ մասը կազմում են երկկենցաղները և կրծողները։ Բացի թվարկվածներից, մայկոնգը ուտում է նաև տարբեր մրգեր, ձվեր, ձկներ, մողեսներ, խեցեմորթներ։ Սնունդը կախված է նաև տարվա եղանակից և կենդանու ապրելու վայրից։ Թաց եղանակներին մայկոնգը ավելի շատ ուտ��ւմ է խեցգետին և խեցեմորթներ իսկ ավելի չոր եղանակներին՝ միջատներ։ Մայկոնգը հիմնականում որսում է գիշերը և նախընտրում է իր օրն անցկացնել ուրիշ կենդանիների փորած բներում։ Այս կենդանին կարգավորում է վնասակար միջատների և կրծողների քանակը։
Պահվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգները սովորաբան ապրում են փոքր խմբերով և որսում են միասին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մայկոնգ իր տրամադրության տակ ունի մոտ 4 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարածքը նրանք նշում են իրենց հոտը թողնելով ծառերի վրա։ Տարվա ավելի չոր եղանակներին մայկոնգը ավելի մեծ ուշադրություն է հատկացնում տարածքին և դրա պահպանմանը, իսկ խոնավ եղանակներին ՝ ավելի քիչ։ Խոնավ ժամանակ որսը ավելի հեշտ է ընթանում և կենդանիները ավելի շատ են։ Մայկոնգները իրենց բույնը հիմնում են առատ խոտածածկ ունեցող տեղերում և թփուտներում։ Բները ունենում են մի քանի մուտք։ Չնայած նրան որ նրանք հեշտությամբ կարող են փորել և պատրաստել իրենց սեփական բները, մայկոնգները նախընտրում են ապրել ուրիշ կենդանիների լքված բներում։ Մայկոնգները կարող են արձակել տարբեր տիպի հնչյուններ՝ հաչոց, ոռնոց, մռնչոց և այլն։ Նրանք օգտագործում են ձայնային ազդանշաններ, եթե կորցնում են իրար։ Ուրախության ժամանակ նրանք տատանում են պոչը։ Տարբեր տիպի կենդանիներ որսալուց օգտագործվում են տարբեր հմտություններ։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգները, ինչպես այլ տրոպիկական կենդանիներ, չունեն բազմացման կոնկրետ շրջան։ Նրանք կարող են տարեկան երկու անգամ ձագեր ունենալ։ Սովորաբան դա լինում է հունիս-հուլիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ծնվում են մեկից երեք ձագեր։ Ձագերը անպաշտպան են ՝ կույր և խուլ։ Աչքերը բացվում են երկու շաբաթական հասակում։ Մորից կաթ են խմում կյանքի առաջին երեք ամիսներին։ Մեկ ամսական հասակում նրանք արդեն սկսում են ուտել ավելի կոշտ և չուր ուտելիքներ։ Ձագերի մորթին գորշ գույնի է և բացանում է տարիքի հետ միասին։ Սեռական հասունության հասնում են ինը ամսականում, որից հետո էլ սկսում են նշել իրենց տարածքը՝ իրենց մեզը թողնելով ծառերի և թփերի վրա։
Սպառնացող վտանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայկոնգի պաշտպանության համար ծրագիրներ չեն իրագործվել։ Չնայած այն փասին, որ այս կենդանու մորթին չի օգտագործվում առևտրական նպատակներով գրանցվել են որսորդության բազմաթիվ դեպքեր։ Մայկոնգը գյուղատնտեսությանը վնաս չի հասցնում։ Քաղաքների և գյուղերի չափսերի մեծացման պատճառով մայկոնգի ապրելու տարածքը քիչ-քիչ փոքրանում է։ Բացի դրանից փողոցային շները, որոնք բազմաթիվ վարակիչ հիվանդությունների տարածող են, վտանգ են ներկայացնում մայկոնգի թվաքանակին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leão, Tigre & Cia. - Raposa Caranguejeira - Cerdocyon thous Արխիվացված 2008-03-10 Wayback Machine
- Lioncrusher's Domain - Crab Eating fox (Cerdocyon thous) facts and pictures Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- Detailed Cerdocyon thous PDF article Արխիվացված 2008-02-10 Wayback Machine at the Canid Specialist Group (CSG) site (2004).
- Crab-eating Fox (Cerdocyon thous) Արխիվացված 2013-10-08 Wayback Machine photos and sounds - Associação Mãe-da-lua Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայկոնգ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայկոնգ» հոդվածին։ |
|