Մակեդոնիայի թանգարան
Մակեդոնիայի թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և կառույց |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա[1] |
Տեղագրություն | Սկոպիե |
Վայր | Old Bazaar? |
Հիմնադրվել է | 1924 |
Կայք | museum.org.mk(մակեդ.) |
Մակեդոնիայի թանգարան (մակեդոներեն՝ Музеј на Македонија, Muzej na Makedonija), ազգային կառույց Մակեդոնիայի Հանրապետությունում։ Համարվում է երկրի ամենահին թանգարաններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ստեղծվել է հնագիտական, պատմական և ազգաբանական թանգարանների միավորման արդյունքում, որոնցից ամենահինը՝ հնագիտական թանգարանը, հիմնադրվել է 1924 թվականին[2], և այդ տարեթիվը համարվում է ազգային թանգարանի հիմնադրման ամսաթիվ։ Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության օրոք թանգարանը հայտնի է եղել որպես «Մակեդոնիայի ժողովրդական թանգարան»[2]։
Թանգարանը գտնվում է Սկոպյեի Հին բազար տարածքում՝ Սկոպյեի ամրոցի մոտ։ Այն զբաղեցնում է 10.000 մ² տարածք, որի 6000 մ² հատկացված է մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Թանգարանի խնդիրն է հավաքել, պահել ու պահպանել, ցուցադրել մակեդոնական ազգային պատմական ու մշակութային ժառանգությունը։ Թանգարանի տարածքում է գտնվում 16-րդ դարում կառուցված «Kuršumli An» պատմական հուշարձանը։ Թանգարանի հոգածության ներքո են գտնվում նաև հետևյալ հաստատությունները[3]՝
- Ռեսենում գտնվող «Dragi Tozija» մշակույթի պալատի հավաքածուն
- Կոչանի քաղաքի «Իսկրա» գրադարանի հավաքածուն
- Վալանդովո քաղաքի մշակույթի պալատի «Մայիսի 25» հավաքածուն
- Վիտուշե, Գալիչնիկ և Գորնո Վրանոցվի գյուղերի թանգարանների հավաքածուները
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի հետևյալ բաժինները[3]՝
- Մարդաբանության բաժին
- Հնագիտության բաժին
- Ազգաբանության բաժին
- Պատմության բաժին
- Արվեստի պատմության բաժին
- Պահպանության բաժին
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Voroncov, Barbara. «The evaluation of the Museum of Macedonia in Skopje» (PDF) (Macedonian). Skopje, Macedonia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «Museum of Macedonia» (Macedonian). Skopje. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի թանգարան» հոդվածին։ |
|