Մագի։ Հերոսները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Ալադին
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` アラジン, Արաջին)
Պատմության գլխավոր հերոսը՝ 10-ամյա տղա (հետո` 12)։ Արմատներով Ալմա Տորրանից։ Միամիտ ու միաժամանակ իմաստուն տղա է։ Վեճերում միշտ փորձում է խաղաղ ելքեր գտնել։ Իր աշխարհում հանդիսանում է Սողոմոն արքայի մարմնացումը։ Նա մագի է և առաջին կարգի կախարդ (կրակի «կարմիր» կախարդ)։ Ընթացքում սովորում է տիրապետել ջրի, օդի, ձայնի ու կրակի կախարդանքներին։ Պատմության սկզբում Ալադինը ֆլեյտայի միջոցով կարողանում էր կանչել Յուգո անունով ջինին, որը հանդիսանում էր Սողոմոնի ջինը (Ալադինի հետ պայմանագիր չի կնքել)։ Բայց Ալադինը կարողանում էր կանչել նրան և մագոյ տալ։ Սկզբում Ալադինը շատ թույլ էր և մագոյի չնչին օգտագործումից ուժասպառ էր լինում։ Հետո ձեռք է բերում «Սողոմոնի իմաստությունը»՝ իմացություն աշխարհի մասին։ Հանդիսանում է 4-րդ մագին՝ չնայած նրան, որ մարդկության պատմության մեջ մի դարաշրջանում միաժամանակ գոյություն են ունեցել ընդամենը 3 մագի։ Սովորում է Սինդրիայի կախարդուհի Յամուրայհայի մոտ, ապա՝ սովորական կախարդի անվան տակ՝ Մագնոշտատում։
Սեյու՝ Քաորի Իշիհարա
Յուգո
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ウーゴ, Ուուգո)
Ալադինի ջինը։ Չնայած նրան, որ Ալադինի հետ պայմանագիր չի կնքել, Ալադինը կարողանում է կանչել նրան։ Ինչ-ինչ պատճառներով Յուգոն չի կարողանում դուրս բերել իր գլուխը ներքին աշխարհից, ուստի դուրս է գալիս միայն նրա մարմինը։ Տիրապետում է կրակի կախարդանքին։ Շատ ամաչկոտ է։ Բալբադում պայքարի ժամանակ Կոգյոկուն, Ջուդալին պաշտպանելով, ոչնչացնում է նրա մարմինը, որից հետո նա հանդիպում է Ալադինի րուկհի հետ՝ Սողոմոնի իմաստությունը փոխանցելու համար։ Թե ինչ եղավ Յուգոյի հետ հետագայում, հայտնի չէ։ Ֆլեյտայի վրայի կնիքը անհետացավ ջինի կապի հետ, բայց Ալադինը շարունակում է ֆլեյտան կրել զարդի կարգով։
Սեյու` Տոշիյուքի Մորիկավա
Ալի-Բաբա Սալուջա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` アリババ・サルージャԱրիբաբս Սարուջա)
Պատմության գլխավոր հերոսն է։ Մեծացել է մարմնավաճառ մոր հետ (որը հիվանդությունից մահացել է ) ետնախորշում։ Հետագայում պարզվում է, որ նա Բալբադի սուլթան Ռաշիդի ապօրինի որդին է։ Մոր մահից հետո նրան տանում են պալատ՝ օրինական դարձնելու համար, քանի որ օրինական որդիները թագավորելու պահանջվող հատկանիշները չունեին։ Պալատում նրան սովորեցնում են արքային անհրաժեշտ տարբեր գիտություններ, արաբերեն գրել, կարդալ։ Բայց ամենից լավ նա սովորում է Տորան ցեղի լեզուն, սուսերամարտ ու տնտեսագիտություն։ Ի դժբախտություն Ալի-Բաբայի` նրա վաղեմի ընկեր Կասիմը ավազակ է դարձել և թալանում է պալատը։ Դրանից հետո (միաժամանակ մահանում է նրա հայրը) Ալի-Բաբան փախուստի է դիմում դեպի հարևան թագավորություն։ Փող հավաքելու համար ընդունվում է աշխատանքի վաճառական-գինեգործի մոտ։ Այդտեղ էլ նա հանդիպում է Ալադինին։ Աշտարակն անցնելուց հետո նա վերադառնում է Բաբադ և արդարություն հաստատելու համար միանում է Կասիմի ավազակախմբին։ Հետո Ալի-Բաբան Սինբադի, Ալադինի և Մորջանայի հետ փորձում է կանգնեցնել եղբորը՝ Բալբադի սուլթան Աբմադին, որը համարյա ոչնչացրել էր երկրի տնտեսությունը։ Նա հեղաշրջում է կատարում և Բալբադը հանրապետություն հռչակում։ Բայց քանի որ Բալբադ էին ուղարկվել Կոու կայսրության մարդիկ, Սինբադը Ալի-Բաբային Սիդրիա է ուղարկում։ Անիմեի մեջ Բալբադում սպանված Իսնանի գլխից դուրս եկած օձը կծում է Ալի-Բաբակյին, ինչն էլանեծք է դնում նրա վրա։ Դրանից հետո էլ անիծվում է Սինբադը։ Մանգայում անեծքը անցնում է կծված Հակուրյուից Զագանի լաբիրինթոսի կռվից հետո։ Անիմեում սև նշանը գնալով տարածվում է, և Ալի-Բաբան Զագանի աշտարակում վերածնվում է սև րուկհի։ Բայց Ալադինի օգնությամբ նա կարողանում է հաղթել սև րուկհին։ Հետո նա ուղևորվում է Րեմ՝ գլադիատորների մոտ մարզվելու համար։ Րեմի և Մագնոշտադի պայքարի ժամանակ Ալի-Բաբան ցուցադրում է ջինի լրիվ կառավարում։ Ալի-Բաբան վերադառնում է Բալբադ, որտեղ էլ Րեն Կոենը առաջարկում է նրան դառնալ Կոուի ` փոխարենը կառավարելով Բալբադը։ Ալի-Բաբան ստիպված է այդ քայլին գնալ ու խզել Սինդրիայի հետ բոլոր կապերը։
Սեյու` Յուկի Կաջի
Ամոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի-Բաբայի ջինն է, որը սկզբից դանակի մեջ էր, իսկ դրա կոտրվելուց հետո՝ փոքր թրի։ Նա նման է մեծ փորով ծերուկի՝ երկար մորուքով և իրեն հատուկ հումորի զգացումով։ Ջինի տարերքը կրակն է։ Հետո արտեֆակտի միջոցով Մորջանային կրակի ուժ է տալիս։
Մորջանա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` モルジアナ, Մորուջիանա)
Արմատներով Ֆանալիս ցեղից է։ Շատ ուժեղ է և ճկուն, ինչպես և մյուս Ֆանալիսներր։ Նա 15 տարեկան է։ Վատ է հիշում հայրենիքը, քանի որ մանկուց ստրկության մեջ է եղել ու տարել լորդ Ջամիլի անդադար տանջանքները։ Սկզբից նա հոգեպես թույլ էր և շարունակում էր ծաղրանքներին ու հարվածնեին դիմանալ` չնայած իր ուժի առավելությանը։ Տիրոջ մահից հետո նա ազատվեց անտեսանելի շղթաներից և որոշեց ինքն իրեն պատկանել։ Կես տարի ճամփորդում էր քարավանով, իսկ ստրուկ տեսնելիս ձգտում էր վերջինիս ազատել։ Շատ նվիրված է Ալի-Բաբային ու Ալադինին, որովհետև նրանց օգնությամբ է ուժ գտել ինքն իր մեջ։ Սկզբից ուզում էր հայրենիք վերադառնալ, բայց հետո որոշում է հետևել Ալի-Բաբային, որպեսզի իրենք ինչքան հնարավոր է շատ մարդու փրկեն ստրկությունից։ Հետագայում օգտագործելով իր ստիուկի շղթաները որպես անոթ՝ Ալի-Բաբայի ջինից ստանում է կրակի ուժ և շթաները որպես զենք օգտագործելու կարողություն։ Սինբադը Մորջանայի ուսուցիչ է նշանակում Մասրուրին։
Հերոսուհու ստեղծմանը հիմք է հանդիսացել Մորջանան՝ Ալիբաբան և 40 ավազակները հեքիաթից, որ ծառայում էր Ալիբաբային։
Սեյու՝ Հարուքա Տոմացու
Սինդրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինդրիա թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` シンドリア王国 Շինդորիա Օքոքու)
Հարավային ջրերի վտանգավոր հատվածում գտնվող ծովային թագավորություն է, որտեղ շատ են ծովային հրեշները։ Բայց շնորհիվ Սինբադի զորավարների ու ուժեղագույն կախարդների` յուրաքանչյուր հրեշի հայտնվելը քաղաքում տոն է դառնում։ Քաղաքի կլիման շատ մեղմ է, իսկ հողը՝ բերքատու։ Սինբադը նոր քաղաքը դարձրել է ծաղկող թագավորություն և կարևոր առևտրային կետ։ Նաև հանդիսանում է Յոթ ծովերի միության մայրաքաղաքը։
Սինբադ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` シンドバッド Շինդոբադդո)
Սինդրիայի թագավորը և Յոթ ծովերի առաջնորդը։ Նա 29 տարեկան է։ Հայտնի է ինչպես առասպելական աշտարակի պահապան, քանի որ 14 տարեկանում անցել է աշտարակ, ուր իրենից առաջ զոհվել է մոտ 12 000 մարդ։ Արմատներով Պարտևիայից է՝ աղքատ ընտանիքից։ Մայրը մահացել է անբուժելի հիվանդոթյունից։ Դեռահասության ընթացքում մարզվել է յամբալա գլադիատորների մոտ։ Տիրապետում է առանց անոթ իմագոյ օգտագործելու կարողությանը։ Ունի 7 ջին, և նրա առաջ փակ են աշտարակի դռները, քանի որ ջիները որոշել են, որ նա արդեն իսկ շատ ուժեղ է։ Մի քանի տարում փոքր հողի վրա Սինբադը հիմնեց Սիդրիա թագավորությունը, որտեղ բոլոր բնակիչները երջանիկ են։ Նրան ծառայում են Սինդրիայի 8 զորավարները, ուժեղագույն կախարդներ ու զինվորներ։ Անձամբ Սինբադը շատ եռանդուն է և թեկուզ կողքից թեթևամիտ է թվում, բայց շատ լավ է քաղաքական հարցերից գլուխ հանում։ Սինբադի խոսքերով՝ քաղաքականության վերաբերյալ շատ բաներ սովորել է Ալի-Բաբայի հորից` Բալդատի նախկին սուլթանից։ Սիրում է խմել «մի քիչ» գինի ու խմելուց հետո անկառավարելի է դառնում։ Հետագայում, ինչպես և Ալի-Բաբան, վարակվում է սև ռուկհի անեծքով, բայց առանց դժվարության ազատվում է դրանից, քանի որ կարողանում է կառավարել սև ռուկհը (կիսով չափ ընկած)։ Սինբադի ծնվելիս նրան ռուկհն այնքան հզոր էր, որ այն զգացին անգամ Մագնոշտատի կախարդները՝ չնայած նրան, որ նա կախարդ չէ։
Հերոսի ստեղծման համար նախատիպ է հանդիսացել ծովագնաց Սինբադը՝ «Հազար ու մի գիշեր» գրքից։
Սեյու՝ Դեյսուկէ Օնո
Մասրուռ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` マスルール Մասուրուրու)
Ութ զորավարներից մեկն է, Սինբադի ենթական և միակը 8 զորավարներից, որ հույսը դնում է սեփական ուժի վրա՝ կախարդանքի փոխարեն։ 20 տարեկան է։ Ինչպես և Մորջանան, Ֆանալիս ցեղի հետնորդներից է և տիրապետում է գերմարդկային ֆիզիկական ուժի։ Զենքի փորխարեն հագնում է միայն անոթ-վահան։ Հույզերը չի արտահայտում և միշտ սառն է մնում։ Անցյալում եղել է գլադիատոր-ստրուկ և միշտ հաղթում էր գլադիատորական մենամարտերում։ Սինբադի կողմից պարտության է մատնվում, և վերջինս ազատում է նրան ստրկությունից։ Դրանից հետո էլ նա որոշում է միանալ Սինբադին։ Նա ուղևորվում է Սև մայրաքաղաք ու չի գտնում ոչ մի հայրենակցի։
Սեյու` Յոսիմասա Հոսոյա
Ջաֆար
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ジャーファル, Ջաաֆարու)
Ութ զորավարներից մեկն է։ 25 տարեկան է։ Արմատներով Ասասիան ցեղից է։ Որպես զենք օգտագործում է եռանկյունաձև սրեր՝ թելերի վրա։ Փոքր հասակում երեսը փակում էր վիրակապերով։ Անխիղճ մարդասպան էր, որ մեծացել էր ծանր պայմաններում։ Նրան հանձնարաված էր սպանել Սինբադին, բայց հետո նա որոշում է միանալ նրան։ Թեկուզ և սովորական է վերաբերվում Սինբադին, բայց հոգում մարդասպան է և տենչում է ոչնչացնել թշնամուն։ Շատ է անհանգստանում, երբ Սինբադը սկսում է անմտածված քայլեր անել, թ՛ե խմած և թե՛ սթափ վիճակում։ Շատ հեշտ է ափերից դուրս գալիս։ Հերոսի ստեղծման համար հիմք է հանդիսացել Ջաֆարը՝ վիզիր խալիֆ Գարուն Ալ Ռաշիդը՝ «Հազար ու մի գիշեր» գրքից։
Սեյու՝ Տաքիհիրո Սակուրայ
Յամուրայհա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ヤムライハ, Յամուրայհա)
Ութ զորավարներից մեկն է։ 23 տարեկան է։ Մասնագիտացված է ջրային կախարդանքի մեջ։ Ուժեղ մարտիկ է և տաղանդավոր կախարդուհի։ Արմատներով Մագնոշտադից է։ Դեռ փոքր տարիքում նրան առևանգել են, և նա մեծացել է Մոհամեդի (Մագնոշտադի գլխավոր) մոտ, որը նրան հոր պես է սիրել։
Մոհամեդի խոսքերով` Յամուրայհան հետաքրքրվում էր միայն գրականությամբ և բարդ կախարդանքներով։ Որոշում է միանալ Սինբադին և ծառայել նրան Սինդրիայում։ Հետագայում դառնում է Ալադինի ուսուցչուհին և շատ բան է նրան սովորեցնում։ Շատ հպարտ է, որ կախարդուհի է։ Նա օգտագործում է կախարդանքի բարձրագույն տեսակները։ Կարողանում է ստեղծել բարդ կախարդանքներ, ինչպիսիք են ուղղված հարվածների շեղումը կամ մագոյի պարունակությամբ անոթ ստեղծելը։
Սեյու՝ Յուի Հորիէ
Շարհան
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` シャルルカン, Շարուրուքան)
Ութ զորավարներից մեկն է։ 21 տարեկան է։ Արմատներով հարգարժան Հելիահոպատ (Եգիպտոսը հիշեցնող) դինաստիայից է։ Հիասքանչ թրամարտիկ է` անգամ Սիմբադից էլ լավ։ Սիդրիայում դառնում է Ալի-Բաբայի ուսուցիչը։ Սովորական պայմաններում իրեն շատ հասարակ է պահում, բայց երբ թուր է վերցնում, դառնում է կոպիտ ու պնդաճակատ։ Հաճախ (անընդհատ) վիճում է Յամուրայհայի հետ։ Հպարտանում է իր սուսերամարտիկի ունակություններով։ Հերոսի ստեղծման համար հիմք է հանդիսացել Օմարի որդի Շարկաանը՝ Օմար արքայի ու նրա որդիների մասին պատմությունից՝ «Հազար ու մի գիշեր» գրքից։
Սեյու՝ Շոտարո Մորիկուբէ
Պիստի
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ピスティ, Պիսուտի)
Ութ զորավարներից մեկն է։ Արմատներով Արտեմուրիից է։ Չնայած նրան, որ արդեն 18 տարեկան է, Ալադինից փոքր տեսք ունի։ Կարողանում է շփվել կենդանիների հետ, ինչի շնորհիվ էլ հանգստացնում է նրանց։
Սեյու` Րիմի Օուբո
Սպարտոս
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` スパルトス, Սուպարուտաոսու)
Ութ զորավարներից մեկն է։ 22 տարեկան է։ Արմատներով Սասանից է։ Նրա մասին քիչ բան է հայտնի, քանի որ միշտ խուսափում է մարդաշատ տեղերից ու միայնակ կյանք է վարում։ Կրում և օգտագործում է գերմանական զենք ու զրահ։ Մյուս զորավարները ծիծաղում են նրա սանրվածքի վրա։
Սեյու` Վառարու Հանատո
Հինահոհո
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ヒナホホ, Հինահոհո)
Ութ զորավարներից մեկն է։ Արմատներով հեռավոր հարավային հողերից է։ Ունի 5 երեխա։ Շատ բարձրահասակ է (նրա ցեղի համար սովորական մարդն է ցածրահասակ)։
Սեյու` Կայձի Ֆուձիվարա
Վիշապոս
[խմբագրել | խմբագրել կոդը](Վիշապ) (ճապ.`ドラコーン, Դորակոն)
Ութ զորավարներից մեկն է։ Մի ժամանակ սև մազերով մարդ էր։ Նրա լրիվ անունը Վիշապոսնոլ Հենրիուս Գովիուս Պարտենուվոնոմիաս Դումիսօս Կորտանոն է։ Սինբադը այդ անունը շատ երկար համարեց և նրան ուղղակի Վիշապ անվանեց։ Պարտևիա կայսրության նախկին զինվոր, ծառայությունը սկսել էր ընդամենը 14 տարեկանից։ Նրա ցեղի բոլոր անդամները դարեր շարունակ զորավարներ են եղել։ Երբ Պարտևիան Ռեմի հետ պատերազմի մեջ էր, Պարտևիայի կայսրը ձգտում էր ստանալ աշտարակի ուժը և դրա համար մեծ թվով զորք է ուղարկում այնտեղ, որոնց մեջ էր նաև Վիշապը։ Նա Սինբադին վերևից էր նայում, ինչպես և ցանկացած ցածր դասակարգի մարդու։ Վիշապի հետ միաժամանակ աշտարակ է մտնում նաև Սինբադը և կարողանում է առաջինը հասնել ջինին։ Հետագայում վիշապը միանում է նրան։ Հայտնի չէ, թե Վիշապը ինչպես է կորցրել մարդկային կերպարանքը, բայց չնայած դրան` նա կին ունի։
Սեյու՝ Տոմոկաձու Սուգիտա
Կոու կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոու կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 煌帝国, Կո Տեյքոքու)
Մինչև վերջին ժամանակներս փոքր կայսրություն էր, բայց հետո սկսեց զգալիորեն աճել, քանի որ Ջուդալը օգնում էր թագավորական ընտանիքի անդամներին անցնել աշտարակը և կասրությունը անհաղթելի դարձնել։ Մտադրվում է գրավել ամբողջ աշխարհը, ուստի և փորձում է գրավել արևմուտքի տարածքները։ Մյուս երկրներին հայտնի է իր խիստ քաղաքանությամբ։ Բայց իրականում հանդիսանում է Ալ Սարմեն կազմակերպության խաղալիքը, որը իր հերթին ցանկանում է աշխարհը քաոսի վերածել։ Կայսրությունը նման է ֆեոդալական Չինաստանի Ցին կայսրությանը և որպես փող օգտագործում է հուանգ թղթադրամը։ Կոուն չի հավատում, որ երկիրը գրավելով` այն դարձնում ես քո կայսրության մի մասը, դրա համար նրանք գրավումից հետո պարտադրում են իրենց մշակույթը, ճարտարապետությունը և անգամ հագուստը։ Նանք հավատում են, որ դարեր անց ժողովուրդը կմոռանա իր պատմությունը և կդառնա Կոու կայսրության մի մասը։ Կայսրության վերջնական նպատակը ամբողջ աշխարհի միացումն է մի ազգի մեջ՝ մի մտածելակերպով ու մի կայսրով։
Րեն Հակուրյու
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練白龍, Րեն Հաքուրյու)
Կոու կայսրության 4-րդ արքայազնն է։ Ձախ աչքի վրա ունի սպի, որ մնացել է հրդեհից հետո, որի ժամանակ մահացել են նրա ընտանիքի անդամները` բացի մորից և ավագ քույր Հակուեից։ 17 տարեկան է։ Ատում է մորը, ով մեղավոր է հոր սպանության մեջ։ Լավ է պատրաստում, ձգտում է դառնալ ուժեղ ու անկախ։ Ատում է ամբողջ կայսրությունը և երազում է կործանել այն։ Անիմեում գլխավոր հերոսների հետ Զագանի աշտարակն անցնելիս, Ալի-Բաբային պաշտպանելով, կորցնում է ձախ ձեռքը։ Մանգայում նրան կծում է Իսանի օձը, ինչը քայքայում է նրա ձեռքը՝ միաժամանակ վարակելով Ալի-Բաբային ու Սինբադին։ Դրանից հետո Հակուրյուն Զագանից փայտյա ձեռք է ստանում։ Տենչում է սպանել մորը։ Սիրահարված է Մորջանային։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ վիշապ։
Սեյու՝ Քենշյո Օնո
Րեն Հակուեյ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練白瑛, Րեն Հաքուեյ)
Հակուրյուի մեծ քույրն է, Կոու կայսրության առաջին արքայադուստրը և արևմտյան զորքի հրամանատարը։ 22 տարեկան է։ Ինքնազոհ ու արդար արքայադուստր է, որ փորձում է բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծել։ Փափուկ բնավորության պատճառով չի համարվում թագավորական ընտանիքին արժանի անդամ։ Ունի Պայմոն անունով ջին։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ բյուրեղ։
Սեյու` Նանա Միձուկի
Րեն Կոգյոկու
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練紅玉, Րեն Քոգյոկու)
Կոու կայսրության 8-րդ արքայադուստրն է։ 18 տարեկան է։ Սկզբում ներկայանում իբրև է դաժան ու չար աղջիկ, որ ուզում է սպանել Ալադինին ու նրա ընկերներին, բայց Սինբադը ժամանակին է հասնում։ Նա պետք է ամուսնանար Բալբադի սուլթան Աբմադի հետ։ Բայց պալատական հեղաշրջման հետևանքով ստիպված եղավ լքել Բալբադը։ Ընկերանում է Ալի-Բաբայի հետ։ Սիրահարվում է Սինբադին։ Անգամ անցնում է Սինդրիայի կողմը` ասելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի Կոու կայսրությունը չպատերազմի նրանց հետ։ Հետագայում պարզվում է, որ նա էլ Ալի-Բաբայի նման ապօրինի երեխա է՝ ստրկուհուց ծնված, որին փոքր տարիքում բերել են պալատ։ Թագավորական ընտանիքի անդամները չեն ընդունում նրան իր կեղտոտ ծագման պատճառով։ Առաջինը, որ ընդունեցին նրան, Րեն Կոենն ու Ջուդալն էին։ Կա Կոբունը դարձել է Կոգյոկուի օգնականը, երբ նա դեռ 9 տարեկան էր։ Րենի անունը թարգմանաբար նշանակում է կարմիր քար։
Սեյու՝ Կանա Հանաձավա
Րեն Կոեն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練紅炎, Րեն Քոեն)
Կոու կայսրության առաջին արքայազնն ու բարձրագույն զորավար։ 28 տարեկան է։ Սինբադի պես անցել է մի քանի աշտարակ և ունի 3 ջին՝ Աստրոտը (կրակի ջին), Ագարեսը (կատվի տեսքով հողի ջին) և Ֆյունիքը (բուժող ջին)։ Նրա ամենամեծ ցանկությունը հզոր աշխարհի ստեղծումն է։ Հույս է դնում քույրերի ու եղբայրների վրա։ Հավատում է իր բարի նպատակներին, քանի որ կարծում է, թե մարդկության անհամաձայնությունների պատճառը բաժանումն է տարբեր ազգերի։ Բնավորությամբ շատ հանգիստ է, բայց նաև շատ դաժան։ Նրան հեշտ է հունից հանելը կամ ինչ-որ բանով հետաքրքրելը։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է կրակ։
Սեյու` Յուգի Նակամարու
Րեն Կոմեյ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練紅明, Րեն Քոմեյ)
Կոու կայսրության երկրորդ արքայազնն է։ 26 տարեկան է։ Ունի ջին՝ Դանտալիոնը։ Միշտ ստվերում է մնում, բայց հիանալի ռազմավար է։ Անգամ ուտելու կամ քնի ժամանակ իրեն ամբողջովին նվիրում է մարտավարության ծրագրերին, դրա համար էլ անփույթ տեսք ունի։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է կարմիր լույս։
Սեյու` Սատոշի Հինո
Րեն Կոհա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練紅覇, Րեն Քոհա)
Կոու Կայսրության երրորդ արքայազնը։ Ունի ջին՝ Լերայեն։ Նրա զենքը մեծ երկբռնականի թուրն է, որը Կոհան կարողանում է աներևակայելի չափերով մեծացնել։ Արտաքինից շատ փոքր տեսք ունի, բայց արդեն 18 տարեկան է։ Ունի սադիստական կողմեր. սիրում է թշնամուն անխնա սպանել ու դրանից հաճույք է ստանում։ Որպես ծառաներ օգտագործում է ոչ սովորական կանանց՝ նախկին գիտական փորձերի զոհերին։ Շատ ուշադիր է իր զորքի հանդեպ, իսկ զինվորներին հավաքել է փողոցից։ Եղբայրներին վերաբերվում է մեծ ջերմությամբ և պատրաստ է ամեն ինչում օգնել։ Ալադինն առաջին անգամ հանդիպում է նրան Մագնոշտադում, երբ վերջինս եկել էր որպես պատվիրակ՝ համոզելու նրանց միանալ Կոու կայսրությանը։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է կարմիր կատարելություն։
Սեյու` Տացույա Կակիհարա
Րի Սեյշան
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 李青舜, Րի Սէյշուն)
Հակուեյի ծառան է. նրա հետ անցել է Պայմոնի աշտարակը։ Կարողանում է լավ լեզու գտնել Հակուրյուի հետ։ Մարզվում էր նրա հետ մարտական հմտությունները զարգացնելու համար։ Բարկանում է, քանի որ Հակուեյը նրանից բարձրահասակ է դարձել։
Սեյու` Ասամի Սետո
Կա Կոբուն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 夏黄文, Քա Կոբուն)
Կոգյոկույի ծառան է։ Տիրապետում է բուժման արտեֆակտին։ Թեկուզ կողքից զուսպ մարդ է երևում, բայց ամեն հնարավոր ձև օգտագործում է Կոու կայսրության ուշադրությունը արևմուտքի վրա գցելու համար։
Սեյու` Կենիչի Սուձումարա
Րեն Կյոկուեն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練玉艶, Րեն Քյոքուէն)
Կոու կայսրության նախկին երկու կայսրերի կինն է և Ալ Սարմեն կազմակերպության անդամ։ Այժմ նա Կոու կայսրության երրորդ և ընթացիկ կայսրուհին է։ Նա 48 տարեկան է, թեև երիտասարդ տեսքին։ Հակուրյուի հիշողություններում նա շատ նուրբ ու հոգատար մայր է երևում։ Սակայն ավելի ուշ Կյոկուենը սկսեց ցույց տալ իր չար ու ագահ բնույթը։ Հենց նա էր կազմակերպել հրդեհը, որի ժամանակ նրա առաջին ամուսինն ու երկու որդիները մահացել էին։ Կարող է օգտագործել սև ռուկհի։ Հետագայում պարզվում է, որ նա Սողոմոնի երրորդ մագին է, որ դավաճանել է նրան։
Րեն Կոտոկու
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練紅徳, Րեն Քոտոկու)
Կոու կայսրության երկրորդ կայսրն է, որ գահը ժառանգել է եղբորից և ամուսնացել նրա կնոջ հետ։ 50 տարեկան է։ Նա Կոենի, Կոմեայի, Կոհիի և Կոգյոկուի հայրն է։ Նրա բոլոր երեխաները կարմիր մազեր ունեն։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է կարմիր պատիվ։
Րեն Հակույու
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練白雄, Րեն Հաքույու)
Կոու կայսրության նախկին արքայազնն է և առաջին կայսրի առաջին տղան։ Նա ապստամբության ժամանակ հրդեհի մեջ է ընկել։ Իր կյանքով նա փրկել է փոքր եղբոր՝ Հակուրյուի կյանքը և պատմել, որ հրդեհի մեղավորը իրենց մայրն էր։ Դրանից հետո նա եղբոր և հոր հետ մահացել է։ Դա տեղի է ունենում հենց սեփական թագադրությունից առաջ։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ տղամարդ։
Րեն Հակուրեն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` 練白蓮, Րեն Հաքուրեն)
Կոու կայսրության առաջին կայսեր հանգուցյալ երկրորդ որդին է։ Մահացել է ապստամբության ժամանակ տեղի ունեցած հրդեհի մեջ։ Նրա անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ լոտուս։
Բալբադ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր թագավորությո��ն է, որին արևմտյան երկրներից սահմանակից է Կոու կայսրությունը։ Շատ կարևոր դեր է խաղում ծովային առևտրում։ Մի ժամանակ ծաղկող թագավորություն էր, բայց ամեն ինչ փոխվեց։ Երբ սուլթանի աթոռին նստեց Աբումադը. նա թղթադրամ մտցրեց, ինչով էլ համարյա ոչնչացրեց երկրի տնտեսությունը։ Վերջիվերջո տեղի է ունենում պալատական հեղաշրջում, և Բալբադը հանրապետություն է հռչակվում։ Բայց պարտքերի տակ գտնվող ու պատերազմի շեմին կանգնած երկիրը ստիպված է լինում Կոու կայսրության ենթական դառնալ։ Կայսրությունն էլ հետ չի մնում ու մտցնում է իր կանոնները։ Բոլոր բնակիչները պարտավորվում են հագնել կանաչ գույնի հասարակ հանֆու։ Շագանակագույն հանֆուն ստրուկների համար էր, իսկ սպիտակը՝ պալատականների ու ունևորների, որոնք մեծ մասամբ Կոու կայսրությունից էին եկել։ Ըստ օրենքի՝ ստրուկները պիտի ազատ արձակվեն 5 տարուց։ Կոուն երկրում նաև օրենք է ընդունել, որ մարդիկ իրավունք չունեն աշխատանք ընտրելու։ Նրանք, ովքեր չեն ենթարկվում, կարող են զրկվել կյանքից, և հակառակը՝ լավ աշխատողները վարձատրվում են և հնարավորություն ունենում բարձրացնելու իրենց կարգավիճակը։ Մյուս կողմից՝ երկրում կյանքը լավացել էր։ Մարդիկ էլ սոված չէին մնում, ճանապարհներն ու ջրատար խողովակներն էլ վերանորոգվել էին։
Րաշիդ Սալուջա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ラシッド・サルージャ, Րաշիդդո Սարուուջա)
Բալբադի նախկին և 22-րդ սուլթանն է։ Մահացել է պալատի վրա հարձակման ժամանակ։ Շատ էր սիրում Անիսին՝ Ալի-Բաբայի մորը, բայց չէր կարող նրա հետ լինել։ Երիտասարդ Սինբադին քաղաքականություն է ուսուցանել, իսկ Ալի-Բաբային՝ առևտուր։
Սեյու` Հիրոշի Ցուդիդա
Աբմադ Աալուջա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` アブマド・サルージャ, Աբումադո Սարուուջա)
Բալբադի 23-րդ սուլթանն է։ 25 տարեկան է, Րաշիդի առաջին որդին։ Տկարամիտ, ինքնահավան ու ալարկոտ երիտասարդ սուլթան է, որ քաղաքացիների բարեկեցությունը վերջին տեղում է դնում։ Նրան շատ հեշտությամբ սկսում է օգտագործել Մարիկոն՝ ֆինանսական խորհրդատուն և Ալ Սարենի գաղտնի անդամը՝ քաղաքում Կոու կայսրության թղթարժույթը մտցնելով, ինչը ավելի է քայքայում Բալբադի արդեն իսկ քայքայված տնտեսությունը և կախվածության մեջ է գցում Կոու կայսրությունից։ Կատեգորիկ հրաժարվում է լսել Ալի-Բաբային՝ նրան փողոցային աղբ անվանելով։ Րաշիդը երբեք չի ցանկացել, որ Աբմադը Սուլթան դառնա։ Ժլատությունից և պարտքերից ելնելով` որոշում է Բալբադը ստրկական շուկա դարձնել իր իսկ բնակիչների հաշվին։ Արդյունքում Ալի-Բաբան տապալում է Աբմադին։ Հետո ապաստան է ստանում Սինդրիայի մոտ գտնվող Տորան կղզում և հիմա ապրում է այնտեղ։
Սեյու՝ Կոկի Միյատա
Սաբմադ Սալուջա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` サブマド・サルージャ, Սաբումադո Սարուուջա)
Բալբադի հանգուցյալ սուլթանի երկրորդ որդին է։ Սուլթանի խորհրդատուն և փոխարինողն է։ 22 տարեկան է։ Շատ վախկոտ ու թույլ մարդ է, որ վախենում է երևալ մարդաշատ վայրերում, բայց միևնույն ժամանակ շատ բարի է։ Չընդունելով եղբոր վարած քաղաքականությունը ու ստրկատիրական ծրագիրը` հաղթահարում է սեփական վախերն ու անձամբ ուղևորվում Ալի-Բաբայի մոտ՝ խնդրելու, որ փրկեն Բալբադը։ Հետագայում Աբմադի հետ մեկնում է Տորան կղզի։
Սեյու՝ Հիրոֆումի Նոձիմա
Անիս
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` アニス, Անիսու)
Ալի-Բաբայի մայրն է։ Շատ վաղուց աշխատում էր պալատում, որտեղ էլ սիրահարվում է սուլթանին։ Բայց այդ սերը արգելված էր։ Արդյունքում նա ստիպված էր լքել պալատը և ծնել Ալի-Բաբային։ Իրեն ու երեխային կերակրելու համար սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել։ Հետագայում մահանում է հիվանդությունից՝ 33 տարեկան հասակում։
Կասիմ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` カシム, Քաշիմու)
Ալի-Բաբայի լավագույն ընկերն է։ Միասին մեծացել են ետնախորշերում։ Սկզբից ապրում էր հոր հետ, որն անընդհատ ծեծում էր նրան ու փոքր քրոջը՝ Մարիամին։ Իսկ երբ հայրը որոշում է Մարիամին մարմնավաճառության ուղարկել, Կասիմը սպանում է նրան։ Դրանից հետո նրան ու քրոջը ընդունում է Ալի-Բաբայի մայրը։ Վերջինիս մահից հետո երեխաները սկսում են միայնակ ապրել։ Ալի-Բաբային շուտով պալատ են տանում, ինչից հետո ետնախորշերում համաճարակ է սկսվում, ինչից էլ մահանում է Մարիամը, իսկ Կասիմը ինքն իրեն խոստանում է ոչնչացնել Բալբադի նեխած կառավարությունը։ Նա հանցախումբ է հավաքում և հարուստներից թալանածը բաժանում է աղքատներին։ Ալի-Բաբային հիմարացնելով՝ հետևում է նրան և թալանում պալատը։ Մի քանի տարի անց Ալի-Բաբան որոշում է միանալ Կասիմի հանցախմբին, բայց երբ միանում է նաև Սինբադը, Կասիմը հեռանում է և նոր խումբ է հավաքում։ Հետո Կասիմը ցանկանում է հարձակվել պալատի վրա, բայց իմանալով, որ Ալի-Բաբան արդեն հաղթել է՝ չի կարողանում հաշտվել պարտության հետ ու ժողովրդի մեջ խառնակություն է մտցնում՝ կոչ անելով սպանելու բոլոր նախկին միապետերին։ Ալի-Բաբայի հետ մենամարտի ժամանակ Կասիմը, օգտագործելով կախարդական զենքը, վերածվում է սև ջինի։ Բայց հետո Ալի-Բաբան կարողանում է համոզել նրան բաց թողնել ցավն ու ատելությունը։ Այդպիսով Կասիմը խաղաղության մեջ հանգչում է 18 տարեկանում։
Սեյու՝ Ջուն Ֆուքույամա
Րեմ Կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմուտքի ամենահզոր կայսրությունն է։ Նպատակները համարյա նույնն են, ինչ և Կոու կայսրությանը։ Հռոմեական կայսրության համարժեքն է։ Հիմնվել է 700 տարի առաջ, իսկ տիրապետության ծաղկման շրջանը սկսվել է 200 տարի առաջ։ Կայսրության մայրաքաղաքում գտնվում է Կոլիզեյը, ուր նախկին ուժեղագույն ստրուկները մահացու մենամարտեր են կազմակերպում։ Ռեմի շարքերում շատ Ֆանալիսներ կան։ Նրանց հաշվին Ռեմի բանակը համարյա անհաղթելի է։
Շահրեզադե
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` シェヘラザード Շեհերազա։դո)
Ռեմ կայսրության բարձրագույն քրմուհին է։ Նա մագի է և արդեն 268 տարեկան։ Նրա շնորհիվ Րեմ կայսրությունը մեծ ազդեցություն ունի աշխարհում։ Հանդիպումների ու մնացած ամեն ինչի համար նա օգտագործում է իր կլոնին։ Անձամբ նա ինչ-որ անհայտ տեղում քնած է։ Ծերությունից արդեն չի կարողանում շարժվել և հանգիստ սպասում է մահվան։
Տիտուս Ալեկսեի
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. ティトス・アレキウス Տիտոսու Արէկիուսու)
Շահրեզանադեի կլոնը, ով աշակերտի անվան տակ թափանցել էր Մագնոշտադ։ Ռուկհը ստանում է միայն Շահրեզադեից և հետևաբար պիտի անհետանա նրա մահվանից հետո։ Բայց գնալով Տիտուսը ավելի է կապվում աշխարհին և չի ուզում կախվածության մեջ լինել Շահրեզադեից՝ վախենալով ախուսափելի մահից։ Մոհամեդի օգնությամբ նա անջատվում է Շահրեզադեից, ինչից հետո էլ վերջինս որոշում է անհապաղ պատերազմ սկսել Մագնոշտադի դեմ։ Այդպես Տիտուսը որոշում է ելնել իր տիրուհու դեմ՝ կռվելով Մագնոշտադի համար։ Երբ Ալի-Բաբան ու Ալադինը կանգնեցնում են Մագնոշտադի ներխուժումը, Շահրեզադեն թույլ է տալիս Տիտուսին մի քիչ էլ մնալ նոր ընկերների հետ։ Հետո Տիտուսը մահանում է պայքարի ժամանակ և վերածնվում է որպես նոր մագի, քանի որ Շահրեզադեն նույնպես մահանում է։
Սեյու – Մացուկովա Յոշիցուգու
Մու Ալեկսեի
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.` ムーアレキウス Մու։ Արեքիուսու)
Բանակի գլխավոր հրամանատարն է։ Կայսրության մեջ ջին ունեցող 3 հոգուց մեկն է։ Նրա ջինը Բարբատոսն է, որ տիրապետում է ուժային կախարդանքի։ Ծագումով մասամբ Ֆանալիս է, բայց միևնույնն է, շատ մեծ ֆիզիկական ուժ ունի։
Մուրոն Ալեկսեի
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ.՝ ミュロン・アレキウス Մյուրոն Արեկիուսու)
Մասամբ Ֆանալիս։ Մու Ալեկսեի փոքր քույրն է և Ֆանալիսների զորքի անդամը։
Մագնաշտադ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախարդների կողմից գրավված Մուստաշիմ թագավորությունն է։ Կախարդները կարողացել են հաղթել միայն Ալ Սարմենի շնորհիվ, բայց հետագայում հրաժարվել են համագործակցությունից, քանի որ կազմակերպության անդամների մեծ մասը գոյեր (ոչ կախարդներ) էին։ Ստեղծել է սև ռուկհի կախարդական զենքը։ Փորձում է պաշտպանել իր անկախությունը Ռեմ և Կոու կայսրություններից։ Երկրում գործում է կախարդներին և գոյերին առանձնացնող համակարգ։ Կախարդները գոյերից մագոյ են հավաքում և օգտագործում են այն իրենց կախարդական սարքերի վրա։ Նույն մագոյով էլ ապահովվում են բերքատվությունը, ջուրը և մնացած ամեն անհրաժեշտ բաները։ Երկրում ընդհանուր կա 5 աստիճան.
Առաջին աստիճան – Բարձրագույն կախարդներ, ովքեր գտնվում են Մոհամեդի կառավարության տակ։ Մոտ 500 հոգի։ Երկրորդ աստիճան – Մագնաշտադի երկրորդ կուրսից բարձր ուսանողները, ու բոլոր Մագնաշտադի քաղաքացիություն ունեցող կախարդները։ Երրորդ աստիճան – Կախարդների ընտանիքներից ծնված գոյեր, կամ նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ տեխնիկական հնարավորություններ։ Ունեն բարձր, բայց կախարդներինից ցածր ստատուս։ Մեծ մասամբ աշխատում են կառավարության կամ բանակի համար։ Մոտ 20.000 մարդ։ Չորրորդ աստիճան – Գոյերի աշխատուժ։ ինչ-որ մեկը ընդունակ չէ աշխատելու, ընկնում է հինգերորդ աստիճան։ Ուստի և նրանք շատ են գնահատում իրենց աստիճանը և միշտ հաճոյախոսում են կախարդներին՝ վախենալով կորցնել աշխատանքը ու ընկնել հինգերորդ աստիճան։ Ունեն շատ քիչ իրավունքներ, բայց վատ չեն ապրում։ Մոտ 80.000 մարդ։ Հինգերորդ աստիճան – Անաշխատունակ գոյեր։ Ապրում են գետնի տակ՝ ահավոր աղքատ պայմաններում։ Չեն կարողանում հարկերը վճարել և չունեն ոչ մի իրավունք։ 5-րդ աստիճանի գոյերի մոտ տարածված են բազմատեսակ հիվանդություններ։ Երեխաները չեն հասցնում մեծանալ։ Բայց նրանք հանդիսանում են մագոյի գլխավոր աղբյուր։ Քանի որ այս աստիճանի բնակիչները ոչնչի հնարավորություն չունեն, նրան ինքնաբավարարվում են սեքսով, հարբեցողությամբ ու թմրանյութերով։ Կառավարությունից ստանում են անվճար խմիչք, թմրանյութ ու տներ գետնի տակ։ Մոտ 200.000 մարդ՝ ժողովրդի 2/3 մասը։ Աստիճանի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում և տրվում են միայն նրանց, ովքեր անցել են նախնական հոգեբանական վերադաստիարակում։
Մատալ Մոհամեդ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. マタル・モガメット Մատարու Մոգամէտտո)
Կախարդության ակադեմիայի տնօրենն է և երկրի կառավարիչը։ Շատ բարի է, բայց միայն կախարդների հանդեպ։ Մարդկանց մեջ տեսնում է միայն վայրի կենդանիներ։ 70 տարի առաջ ապրել է մյուս կախարդների հետ շատ վատ պայմաններում՝ պաշտպանելով նրանց։ Երկարատև տանջանքներից հետո կախարդներին հազիվ ընդունում են, բայց հոտն նորից դարձնում աչքի փուշ։ Տարածված համաճարակի պատճառով ժողովուրդը մեղադրեց հենց կախարդներին։ Դրանից հետո բոլոր մնացած կախարդները ստիպված թոշակի են ացնոմ։ Նրանք փոքրիկ դպրոց են բացում կախարդություն դասավանդելու համար։ 30 տարի անց մահանում է նրա դուստրը։ Դրանից հետո Մոհամեդը ատելությամբ է լցվում բոլոր մարդկանց հանդեպ և երդվում է ստեղծել արքայություն միայն կախարդների համար։
Սֆինտուս Կարմեն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. スフィントス・カーメン Սուֆինտօսու Կա։ Մէն)
Մագնոշտադի աշակերտ ու Ալադինի սենյակի հարևան։ Հանդիսանում է Հելիոհապ թագավորական ընտանիքի անդամ՝ ինչպես Շարհանը, և մասնագիտնաում է բուժման մեջ։ Ընդունելության ժամանակ ընկնում է 3-րդ աստիճան։ Սկզբից մեծամտորեն է վերաբերվում Ալադինին, բայց հետո ինքն է սկսում նրա հետ անըդհատ խոսել։ Միշտ փորձում է Ալադինին իր անցյալի պատմությունը պատմել, բայց Ալադինը միշտ քնում է։
Մարգա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. マルガ Մարուգա)
Արմատներով 5-րդ աստիճանից որբ աղջիկ։ Նրա առողջությունը շատ վատ վիճակում էր, քանի որ դեռ ծնված օրվանից մարմնից մագոյ էին վերցնում։ Նա շուտով պիտի մահանար։ Երեխա, ով երազում էր գրել կարդալ սովորել ու մի օր գիտնական դառնալ։ Նրան ընդունում է Տիտուսը։ Հանուն Տիտուսի Մոհամեդը թույլ է տալիս աղջկան 5-րդ աստիճանից դուրս բերել։
Իրեն Սմիրինոֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. アイリーン スミノフ Աիյրի։ Ն Սումինօֆու)
Բարձրաստիճան կախարդուհի և ուսուցչուհի Մագնոշտադի ակադեմիայում։ Հետազոտում է սև ռուկհի բնույթը։ Զզվանքով է վերաբերվում գոյերին։
Մայերս
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. マイヤーズ Մայա։ Զու)
Մագնոշտադի ակադեմիայի ուսուցչուհի, որը օգնում է Ալադինին։ Մասնագիտանում է ֆիզիկական վարժությունների մեջ։ Շատ խիստ ու պահանջկոտ է դասերի ժամանակ։ Կարող է անգամ հարձակվել սխալ թույլ տված աշակերտի վրա։ Առաջ եղել է կախարդուհի՝ ինչպես և եղբայր Դորոնը։ Աշակերտների մեծամասնությունը ինքնակամ հրաժարվում է ակադեմիայից Մայերսի դաժանագույն մեթոդների պատճառով։ Չնայած իր խստությանը, Մայերսի համար թանկ են մնացած լավ աշակերտները։
Դորոն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. ドロン Դօրօն)
Մայերսի փոքր եղբայր։ Պատասխանատու է 5-րդ աստիճանի կարգուկանոնի համար։ Այնտեղի բնակիչներին վերաբերվում է կենդանիների պես և անխնա սպանում է՝ փախուստի փորձի ժամանակ։ Հաճույք է ստանում գոյերին ծաղրելուց։
Պարտեվիա կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ճապ. - パルテビア帝国 / Պարտուէբիա Տ՝ էիյկօկու
Սինբադի, Վիշապի, Մայերսի և մյուսների հարազատ երկիր։ Մի ժամանակ ծաղկող կայսրություն էր, բայց հարևան երկրների հետ դաժան պատերազմներից հետո դարձավ մեծ կայսրություն։ Բայց Րեմ կայսրության հետ պատերազմի փորձի ժամանակ պարտություն է կրում՝ ռեսուրսների անբավարարության պատճառով։ Երկրում էկոնոմիկան ընկնում է, իսկ հարկերը՝ շատանում։ Այդպես կայսրության բնակիչները աղքատանում են, իսկ կառավարությունը փնովում է ժողովրդին։ Բայց մարդիկ, միևնույն է, հակված են «Հաղթանակ ամեն գնով» գաղափարին։ Կռվել չկարողացողները համարվում են «էկսպատրիոտներ» և չեն ընդունվում ազգի կողմից։
Բադր
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. バドル Բադօրու)
Սինբադի հայրն է։ Պարզ ու բարեսիրտ մարդ, արտաքիից Սինբադին նման։ Մի ժամանակ Պարտեվիայի զինվոր էր։ Բախման ժամանակ ողջ է մնում միայն նա՝ կորցնելով աջ ոտքը։ Որոշ ժամանակ հերոս է համարվում, բայց դա երկար չի տևում։ Հաշմանդամ լինելու ու ձկնորս աշխատելու պատճառով նրան անվանում են ��կսպատրիոտ՝ Պարտեվիայի վատագույն վիրավորանքը, որը նշանակում է երկրի համար չկռվող անձնավորություն։
Էսլա
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. エスラ Էսուրա)
Սինբադի մայրն է։ Ամուսնու մահից հետո նրա առողջությունը վատանում է։ Արդյունքում նա մահանում է ծանր հիվանդությունից, երվ Սինբադը 14 տարեկան էր։
Ալ Սարմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]ճապ. - アル・サーメン / Արու Սա։ Մեն
Չար կազմակերպություն, որ գործում է Կոու կայսրության ստվերում, բայց միառժամանակ օգտագործում է նրանց։ Ձգտում է աշխարհում քաոս մցնել և շեղում է ռուկհի ընթացքը։ Կազմակերպության անդամները արդեն խախտել են մի-քանի երկրի էկոնոմիկաները, ինչպես, ասենք, Բալդադում։ Կազմակերպության անդամների մեծ մասը ուղղակի խաղալիքներ են, որոնք օգտագործվում են կազմակերպության նպատակներին հասնելու համար։ Անդամների խոսքերով՝ աշխարհը քաոսի մեջ գցելով, նրանք աշխարհին ճշմարիտ ազատություն կտան։
Ջուդալ
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. ジュダル Ջյուդարու)
Պատմության չարագործներից մեկը, ով Ալ Սարմենի անդամ է։ Փոքր ժամանակ ուժով գողացվել է սպանված ծնողների մոտից, և մեծացել ու դաստիարակվել է Ալ Սարմենում։ Չունի ջին, բայց կախարդության աստիճանը շատ բարձր է։ Նրա խոսքերով՝ նրա համար մեկ է ծնողների ճակատագիրը։ Պատմության ընթացքում անըդհատ խանգարում է գլխավոր հերոսներին։
Սեյու – Րյոհեյ Կիմուրա
Դունիյա Մուստաշիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնոշտադի կողմից գրավված Մուստաշիմ թագավորության նախկին արքայադուստր։ Ալ Սարմեի հերթական խաղալիք։ Հարձակվում է Ալադինի ու Ալի-Բաբայի վրա Զագանի աշտարակում, բայց Ալադինը Սողոմոնի իմաստության միջոցով մաքրում է նրա ռուկհը։ Հետագայում մահանում է՝ սև ռուկհի օգտագործման հետևանքով։ Մանգայում որոշ ժամանակ դեռ ապրում է։
Սեյու – Էրիկո Նակամուրա
Մաուիկո
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. マルッキオ Մարուկկիօ)
Ֆինանսական խորհրդատու, ով առաջարկում է Բալդատում թղթադրամ մտցնել՝ դրանով իսկ ոչնչացնելով էկոնոմիկան, որն էլ հանդիսանում էր նրա՝ երկիրը քաոսի մեջ գցելու ծրագիրը։ Զգոշացնում է, որ հանրապետության ստեղծումը ունի իր՝ ավելի վտանգավոր հետևանքները, քանի որ վաղ, թե ուշ կհայտնվի կառավարիչ, ով կնշանակի իր՝ միապետության ժամանակ ընդունվածներից ավելի վատ որոշումները։ Հետագայում պարզվում է, որ նա կազմակերպության խաղալիքներից է եղել։
Սեյու – Շինիչիրո Միկի
Իսնան
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. Բուքիշո։ Նին)
Ալ Սարմենի անդամ, ով աշխատում է կախարդական զենք վաճառողի անվան տակ։ Մի ժամանակ Սալամոնի ծառանիերից էր (մյուսները ջին են դարձել), բայց ստեղծելով իր մթի բանակը, կործանում է թագավորությունը։ Առաջին անգամ հայտնվում է, երբ Բալբադում օգնում է Կասիմի ավազակախմբին։ Անիմեյում, երբ գլխավոր հերոսները հաղթում են Ջուդալին, նա փորձում է փախչել, որտեղ էլ նրա գլուխը կտրում է Սինբադը, և նրա գլխից օձ է դուրս գալիս, որը հետագայում կծում է Ալի-Բաբայի, որից էլ հետո վարակվում է Սինբադը։ Հետագայում հայտնվոմ է աշտարակում, որտեղ Ալի-Բաբային դարձնում է սև արքա։ Մանգայում Ալի-Բաբան կտրում է նրա գլուխը, որից դուրս եկած օձը կծում է Հակուրյուի ձեռքը։ Հետո Հակուրյուի ձեռքը ոչնչանում է, վարակելով Ալադինին ու Սինբադին։ Իսնանի հոգու մի մասը մնում է Ալի-Բաբայի մեջ, բայց Ալադինի օգնությամբ նա կարողանում է հաղթել Իսնանին և մաքրել սևացած ռուկհը։ Մի ժամանակ մասնակցություն է ունեցել Մուսատաշիմի գրավմանը։
Սեյու - Շինիչիրո Միկի
Այլք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքա Սողոմոն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. ソロモン王 Սորոմոն Օ)
Լեգենդար կախարդ, Ալ Սարմեն աշխարհի ու թագավորության կառավարիչ։ Հայտնի է, որ նա եղել է իր աշխարհի լավագույն կախարդը։ Նա մարդկանց համար երկիրն է ստեղծել, որ նրանք չոչնչացվեն մյուս արարածների կողմից (նախնական տվյալներով)։ Նրա և Ալադինի մեջ ինչ-որ կապ կա։
Սեյու – Հիջիմիցու Շիմիձու
Շաման Սյագան
[խմբագրել | խմբագրել կոդը](ճապ. チャガン・シャマン Չագան Շաման)
Կոգա ցեղի առաջնորդ, 80-ամյա կին, շաման (կախարդի ցածրագույն տեսակ), կարողանում է տեսնել ռուկհին։ Ջերմությամբ է ընդունում Ալադինին։ Հետագայում մահացու վիրավորվում է Կոու կայսրության զինվորների կողմից, բայց մահից առաջ ընդունում է Կոուի տիրապետությունը, քանի որ դա ցեղը փրկելու միակ միջոցն էր։
Սեյու – Այա Հիշիքավա