Jump to content

Ճառագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճառագրություն, ճարտասանական գրականության տեսակ։ Մեծ տեղ է գրավել միջնադարյան քրիստոնեական մատենագրության մեջ։ Ճառագրության ականավոր հեղինակներ են Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Հակոբ Մծբնացին։ ճառագրությունը հայ իրականության մեջ սկիզբ է առել 5-րդ դարի սկզբին և ծառայել, հիմնականում, դավանական, մեկնողական, բարոյախոսական նպատակների։ Ճառագրության ենթատեսակներն են ջատագովությունը, ճառը, քարոզը, թուղթը, կանոնը և մեկնությունը։ Հայ իրականության մեջ առաջին հայտնի գործերից են Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Հովհան Մայրագոմեցու «խրատ վարուցը»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 86