Jump to content

Ճապոնիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճապոնիայի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1947 թվականի մայիսի 3-ից։ Որպես այդպիսին այն հանդիսանում է Մեյձիի Սահմանադրության լրացված, բարեփոխված տարբերակը, սակայն ավանդաբար այն համարում են առանձին Սահմանադրություն։ 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Սահմադրությունը սահմանում է պետական կառավարման պառլամենտական ձևի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները։ Սահմանադ��ության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը «պետության և ազգի միասնության խորհրդանիշն է» և իրականացնում է զուտ խորհրդանշական գործառույթ, որը չի ենթադրում իրական իշխանություն. նրա կողմից վավերացված բոլոր պետական ակտերը անցնում են Կաբինետի հաստատումը, նույնիսկ տարածված է այն կարծիքը, որը կայսրն ընդհանրապես պետության գլուխ չի հանդիսանում։

Ճապոնիայի սահմանադրությունը անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը։ Այն նաև նշում է, որ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ և ներքին զինվորական ուժեր։ Չնայած նրան, որ հոդվածը ենթադրում է պետության կողմից պատերազմ հրահրելու և ամբողջական բանակ ունենալու սահմանափակումը, ներկայումս Ճապոնիան պաշտպանական ուժեր անվան տակ ունի լիարժեք բանակ։

2004 թվականի հուլիսին Ճապոնիայի մշակույթի նշանակալի դեմքերը սկսել են «Միավորված Հոդված 9» շարժումը, որպեսզի թույլ չտան 9-րդ հոդվածի վերանայումը և Ճապոնիայի մինչպատերազմական միլիտարիզմին վերադառնալը։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի սահմանադրություն» հոդվածին։