Jump to content

Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո
ճապ.՝ 内閣法制局
Изображение логотипа
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի շենք
ՏեսակMinistries of Japan? և legislative bureau?
Երկիր Ճապոնիա
ՀապավումՃՆԿՕԲ
Ստեղծման թվական1962 թվականի հուլիսի 1
Նախորդող մարմինՕրենսդրության հարցերի բյուրո
Փոխարինված էԻրավական հարցերի վարչություն
ԵնթարկումՃապոնիայի Նախարարների կաբինետ
ՇտաբակայանՃապոնիա Տոկիո, Տիյոդա, Կասումիգասեկի
Ծառայողների թիվ77
Կարևորագույն փաստաթուղթAct for Establishment of Cabinet Legislation Bureau?
Կայքwww.clb.go.jp

Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո (ճապ.՝ 内閣法制局 Նայկակու-հո:սեյ-կյոկու), Ճապոնիայի Նախարարների կաբինետի իրավական բյուրո, որն ապահովում է կառավարչական գործընթացի որակյալ իրավական աջակցություն[1]։ Իրավական բյուրոն իրականացնում է խորհրդարանի հավանությանը ենթակա օրինագծերի[2], միջ��զգային պայմանագրերի նախագծերի, կառավարական հրամանագրերի և այլնի պատրաստում և իրավական փորձաքննություն, զեկույցներ է պատրաստում Նախարարների կաբինետին, վարչապետին, իրավաբանական հարցերով բոլոր պետական նախարարներին։ Ղեկավարում է նախագահը, որը հաստատվում է խորհրդարանի նախագահի կողմից։

Հիմնադրվել է 1875 թվականին որպես Օրենսդիր բյուրո, Մեծ պետական խորհրդի (Դայձյոկան) օժանդակ կազմակերպություն։ 1885 թվականից անցել է Նախարարների կաբինետի վերահսկողության տակ։ 1962 թվականի հուլիսի 1-ին վերանվանվել Է Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո։

Պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի օրենքի համաձայն՝ պատասխանատու է կառավարության օրենսդրական քաղաքականության համար. զբաղվում է խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ օրինագծերի կազմմամբ, ստուգում և խմբագրում է Նախարարների կաբինետի օրենսդրական ակտերն ու որոշումները, վերլուծում է ճապոնական և միջազգային օրենսդրությունը։ Խորհուրդներով օգնում է Ճապոնիայի վարչապետին և Նախարարների կաբինետի նախարարներին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո» հոդվածին։