Ղասեմ Սոլեյմանի
Ղասեմ Սոլեյմանի | |
---|---|
պարս.՝ قاسم سلیمانی | |
մարտի 11, 1957[1][2] - հունվարի 3, 2020[3][4][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան |
Մահվան վայր | , Իրաք[3][5] |
Գերեզման | Kerman Martyrs Cemetery |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան և Իրան |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Զորամաս | Քուդս ուժեր |
Հրամանատարն էր | 41st Tharallah Division? և Քուդս ուժեր |
Մարտեր/ պատերազմներ | 1979 Kurdish rebellion in Iran?, Իրանա-իրաքյան պատերազմ, KDPI revolution?, Հարավ-լիբանանյան հակամարտություն, Աֆղանական պատերազմ, Երկրորդ լիբանանյան պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրան-Իսրայել պրոքսի հակամարտություն, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Իրաքի քաղաքացիական պատերազմ և Իրանական ճգնաժամ |
Պարգևներ |
Ղասեմ Սոլեյմանի (պարս.՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան - հունվարի 3, 2020[3][4][2], , Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[7]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և Լիբանանի Համաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[8][9]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականին, աղքատ գյուղացու ընտանիքում, Իրանի հարավարևմտյան Քերմանի նահանգի Քանաթ-է Մալեք գյուղում[10]։ Շահի բարեփոխումների հիման վրա հայրը ստացել է հողատարածք։ Տարրական դպրոցի 5-րդ դասարանն ավարտելուց հետո 13-ամյա Ղասեմն իր ազգակիցների հետ աշխատանքի է անցել Քերման քաղաքում՝ Խաջու փողոցի վրա գտնվող դպրոցի շինարարական հրապարակում՝ որպես բանվոր։ Սոլեյմանիի խոսքերով՝ նրանց վճարել են օրական երկու թուման։ Պարտքերը մարելուց հետո աշխատանքի է անցել տեղի ջրամաքրման դեպարտամենտում, որոշ ժամանակ անց դարձել է ինժեների օգնական[11]։
Երիտասարդ Սոլեյմանին 1979 թվականի իսլամական հեղափոխության գաղափարախոսության կողմնակից էր և առաջին օրերից անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որը հետագայում վերափոխվել է էլիտար ստորաբաժանման և ենթարկվել է միայն Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին՝ Ալի Խամենեիին։ Անցնելով 45-օրյա ցերեկային կուրս, որոնք կազմակերպվել էին նոր մարտիկների համար՝ Սոլեյմանին սկսեց իրականացնել ոչ ռազմական Նրան վստահված էր ապահովել Կերման նահանգի անխափան ջրամատակարարումը։
1980 թվականին ձեռք է բերել առաջին ռազմական փորձը՝ քուրդ անջատողականների դեմ ճնշում իրականացնելիս, չնայած այնտեղ նա նշանակալի դեր չի խաղացել։
Իրան-իրաքյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Սադդամ Հուսեյնի հրամանով Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, Ղասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության կորպուսի լեյտենանտ էր։ Մարտական գործողությունների սկզբում նա աչքի է ընկել իր խիզախությամբ և հակառակորդի թիկունքում իրականացրած համարձակ հետախուզական գործողություններով։ 30 տարեկանում նա ստանձնել է «Թարալլահ» 41-րդ դիվիզիայի հրամանատարությունը։
Ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Թեհրանում ուսանողական հուզումները ճնշելուց հետո նա այն 24 սպաներից մեկն էր, որոնք Իրանի նախագահին՝ Մոհամադ Խաթամիին նամակ են գրել, որով իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի առթիվ և դժգոհել են, որ ճնշումներին ներգրավվել է նաև բանակը[12]։
1990-ական թվականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության ստորաբաժանումները՝ Իրանի հարավարևմտյան շրջանում՝ Կերման քաղաքում։ Այդ շրջանով մինչև աֆղանական սահմանն անցնում էր թմրավաճառության ուղին՝ մինչև Թուրքիա, այնուհետ՝ դեպի Եվրոպա։ Սուլեյմանիի զինվորական փորձը օգնել է նրան՝ հաջող պայքար մղել թմրավաճառների դեմ։
2000 թվականին նշանակվել է հատուկ ստորաբաժանման՝ ««Ղոդս»» ստորաբաժանման հրամանատար։
Համարվել է Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի հավանական իրավահաջորդը, երբ 2007 թվականին գեներալ Յախյա Ռախիմ Սաֆավին թողել է պաշտոնը։
2008 թվականին գլխավորել է իրանցի քննիչների խումբը, որոնք պետք է պարզեին լիբանանյան շիա իսլամական Հեզբոլլահ իսլամական կուսակցության ղեկավար Իմադա Ֆեյեզա Մուգնիի մահվան հանգամանքները։
2015 թվականի նոյեմբերի 24-ին հանդիսացել է ռուս օդաչու Կոստանտին Մուրախտինի փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը, որը Սիրիայում ոչնչացված ռուսական Սու-24 օդանավի օդաչուն էր[13][14][15]։
Սիրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղասեմ Սոլեյմանիի հրամանով իրաքյան աշխարհազորային ստորաբաժանումները պաշտպանել են Բաշշար ալ-Ասադի կառավարությունը։ Կա վարկած, որ 2015 թվականի Սոլեյմանին եղել է Մոսկվայում և համոզել Վլադիմիր Պուտինին Սիրիայում ապստամբների վրա գրոհ իրականացնել[16][17][18]։
Պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղասեմ Սոլեյմանիի անունն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Իրանի 15 բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի մշակման գործում[19]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանում Սոլեյմանին համարվում է ազգային հերոս, նրա մասին նկարահանվել է ֆիլմեր, գրվել երգեր։ Քաղաքական գործիչների շրջանում նա համարվում է հատուկ օպերացիաների մշակման հաջողված մասնագետ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայն գործակալական ցանցի ստեղծող[20]։ Ջոն Մագուայերի կարծիքով Սուլեյմանին հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր և հզոր կերպարը, չնայած այն բանին, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել[21]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ «Նյու Յորք Թայմս» թերթը հայտնել է, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան ոչնչացվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով[22][23]։ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն մատանու միջոցով[24]։
Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին[25]։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ միջազգային վերլուծաբանների՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը միջազգային լայն արձագանք է ստացել, կարող է սրել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները[26][27]։
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։ Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։ - Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը[28]
|
Իրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ է որակել։ Նա նաև նշել է, որ հետագա իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվություն կկրի Միացյալ Նահանգները[29][30]։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար[26]։ Առաջնորդը նշել է նաև, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է Սոլեյմանիի արյունը[31][32]։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է սպանությանը և խոստացել, որ Իրանը վրեժխնդրի կլինի գեներալի սպանության համար[33]։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի տարածել, սակայն թվիթերյան իր միկրոբլագում տարածել է ԱՄՆ դրոշը[34][35]։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը, նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործության համար։ Նա աջակցել է ահաբեկչությանը և սերմանել քաոս[36]։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է, որ իրաքցիները ազատության համար պարում են փողոցներում և շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա[37][38][39]։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հաստատել է գեներալի սպանությունը և ավելացրել, որ նախագահ Թրամփը ագրեսիայի դեմ վճռակակ գործողություն է իրականացրել[40][41]։
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը կատարվածը որակավորել է սպանություն՝ անվանելով այն «վտանգավոր գործուղություն», որը բերում է ևս մեկ աղետալի պատերազմ Մերձավոր Արևելքում[42][43]։
Իսրայել
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ վարչապետը դադարեցրել է Հունաստան այցն ու հետ է վերադառնում՝ հետևելու ընթացող գործուղություններին[44]։
«Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ նա արժանի էր հենց դրան։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ դատապարտել է տեղի ունեցածը և նշել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Միջին Արևելքում[45][46]։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանը, որը Իրանի մերձավոր դաշնակիցն է, դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, ինչը անկայունություն է առաջացնում Միջին Արևելքում[47]։
ՄԱԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ագնես Կալամարը հայտարարել է, որ «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամենայն հավանականությամբ անօրինական է և խախտում է միջազգային հումանիտար իրավունքը»[48][49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Arrêté du 23 juillet 2014 portant application des articles L. 562-2 et suivants du code monétaire et financier - ANNEXE IILISTE DES PERSONNES PHYSIQUES FAISANT L'OBJET D'UN GEL DES AVOIRS — Légifrance.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strike — BBC News Online.
- ↑ 4,0 4,1 4,2 Les Etats-Unis tuent le puissant général iranien Ghassem Soleimani dans une frappe en Irak — Le Monde.
- ↑ 5,0 5,1 5,2 U.S. Strike in Iraq Kills Qassim Suleimani, Commander of Iranian Forces — The New York Times, 2020.
- ↑ 6,0 6,1 Soleimani Receives Iran's Highest Military Medal From Khamenei — Radio Farda.
- ↑ Iran’s Spymaster Counters U.S. Moves in the Mideast
- ↑ «From the east, Iran-backed force advances on Tikrit». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Iranian Military Mastermind Leading Battle to Recapture Tikrit From ISIS
- ↑ Баранова, Мария. (2016 թ․ սեպտեմբերի 30). «Иранец, который привёл Россию в Сирию». Gazeta.Ru. «Газета.Ru», АО. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Панкратенко, Игорь. (2015 թ․ մարտի 23). «Бригадный генерал Касем Сулеймани: Рай там, где поле битвы». Iran.Ru. Iran.Ru, российское информационное агентство. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցվա�� է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Letter from the Revolutionary Guards commanders». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Iranian General Soleimani Supervised Operation to Save Russian Su-24 Pilot
- ↑ Report: Iran General Saved Russian Pilot
- ↑ «Iran: Injured general oversaw daring rescue of downed Russian pilot» (անգլերեն). The Times of Israel. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Ликвидированный США иранский генерал Сулеймани неоднократно посещал Москву и встречался с Путиным – СМИ». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Иранские СМИ рассказали о поездке генерала Сулеймани к Путину».
- ↑ «Касем Сулеймани. Кем был генерал, убедивший Путина прийти в Сирию».
- ↑ «Резолюция 1747 (2007), принятая Советом Безопасности на его 5647-м заседании 24 марта 2007 года» (PDF). Сайт ООН. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Иранец, который привел Россию в Сирию». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Иранец, который привел Россию в Сирию». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Crowley, Michael (2020 թ․ հունվարի 2). «Top Iranian General Qassim Suleimani Is Killed on Trump's Orders, Officials Say». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(անգլ.)
- ↑ «NYT: лидера "Аль-Кудс" устранили с помощью американских БПЛА». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(ռուս.)
- ↑ «Գեներալ Սուլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատանու միջոցով (լուսանկարներ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալը». A1Plus. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 26,0 26,1 Qasem Soleimani: US kills top Iranian general in Baghdad air strike
- ↑ U.S. Strike Kills One of Iran’s Most Powerful Military Leaders
- ↑ Հայաստանի հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ
- ↑ Javad Zarif (2020 թ․ հունվարի 1). «The US' act of international terrorism, targeting & assassinating General Soleimani—THE most effective force fighting Daesh (ISIS), Al Nusrah, Al Qaeda et al—is extremely dangerous & a foolish escalation. The US bears responsibility for all consequences of its rogue adventurism» (անգլերեն). @JZarif. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Глава МИД Ирана назвал убийство Сулеймани актом международного терроризма со стороны США». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ [https://www.interfax.ru/world/690115 «��������� ������������ ����� ������ ��������� �� �������� ���������»]. Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ «Верховный лидер Ирана пообещал отомстить США за убийство Сулеймани». РИА Новости (ռուսերեն). 20200103T0813+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Рухани заявил, что Иран отомстит США за убийство Сулеймани». gordonua.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Захаров, Роман. «Трамп опубликовал в Twitter флаг США после гибели генерала КСИР Сулеймани». Телеканал «Звезда» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Трамп объяснил операцию по убийству Сулеймани в Ираке». РБК. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Байден назвал убийство Сулеймани эскалацией в опасном регионе». РИА Новости (ռուսերեն). 20200103T0730+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Secretary Pompeo (2020 թ․ հունվարի 1). «Iraqis — Iraqis — dancing in the street for freedom; thankful that General Soleimani is no more.pic.twitter.com/huFcae3ap4» (անգլերեն). @SecPompeo. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Помпео заявил, что иракцы радуются убийству Сулеймани» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0801+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Помпео рассказал о танцующих и благодарных иракцах». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Lindsey Graham (2020 թ․ հունվարի 1). «I appreciate President @realDonaldTrump's bold action against Iranian aggression. To the Iranian government: if you want more, you will get more» (անգլերեն). @LindseyGrahamSC. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Американский сенатор Грэм одобрил убийство Сулеймани» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0638+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Bernie Sanders Condemns Trump for Putting US on Path to 'Another Disastrous War in the Middle East'» (անգլերեն). Common Dreams. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Кандидат в президенты США назвал убийство Сулеймани опасной эскалацией» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0924+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Нетаньяху прервал визит в Грецию после убийства Сулеймани». РИА Новости (ռուսերեն). 20200103T1219+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ U.S. killing of Iranian commander will raise Middle East tension - Russia
- ↑ Russia Condemns US Killing of Iranian Commander
- ↑ «Китай обвинил США в нарушении принципов международных отношений». РИА Новости (ռուսերեն). 20200104T1621+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Agnes Callamard (2020T18:06). «#Iraq: The targeted killings of Qasem Soleiman and Abu Mahdi Al-Muhandis are most lokely unlawful and violate international human rights law: Outside the context of active hostilities, the use of drones or other means for targeted killing is almost never likely to be legal (1)» (անգլերեն). @AgnesCallamard. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(անգլ.)
- ↑ «Убийство генерала Сулеймани, вероятнее всего, незаконно, заявили в ООН» (ռուսերեն). РИА Новости. 20200103T0808+0300. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Касем Сулеймани: история главного военного стратега Ирана Документальный фильм Би-би-сиՅուԹյուբում
- Statement by the Department of Defense — ԱՄՆ֊ի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը (անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղասեմ Սոլեյմանի» հոդվածին։ |
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Հունվարի 3 մահեր
- 2020 մահեր
- Իրաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԱՄՆ օդային հարվածների զոհեր
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայորներ
- Իրանցի շիա մուսուլմաններ
- ԱՄՆ քննադատություն
- Սպանված հայտնի իրանցիներ
- Իրանցի գեներալներ