Jump to content

Ղազախական մանրաբլուրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարկարալսկի ազգային պարկ

Ղազախական մանրաբլուրներ կամ կենտրոնաղազախական մանրաբլուրներ, Տուրգայան սարավանդից մինչև Ալթայ ձգվող ընդարձակ հարթավայրա-բարձրավայրային տարածություն Ղազախստանում։

Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մինչև 900 կմ, ռելիեֆը բլուրների, բլրաթմբերի և գոգավորությունների ամբողջություն է (հարաբերական բարձրությունը՝ 30 - 100 մ)։ Առանձին լեռնային զանգվածներով՝ Ուլուտաու (1133 մ), Կոկչետավի (Սինյուխա լեռ, 947 մ), Կարկարալինյան (Ակսորան լեռ, 1565 մ) և Չինգիզտաուփ (1077 մ)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խիստ ցամաքային է, չոր, հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 14°C-ից մինչև - 18 °C, ամենացածրը՝ մինչև - 40 C, հուլիսինը՝ 20 - 24 °C, երբեմն՝ 35 °C։ Տարեկան տեղումները 200 մմ են, լեռնային մասերում՝ 370 մմ։

Գետերը՝ Իշիմ, Նուրա, Սարիսու ևն, ունեն անկայուն ռեժիմ։

Շատ են մանր լճերը, ամենամեծը Թենգիզ աղի ծանծաղ լիճն է։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախական մանրաբլուրներ հարուստ են ածխի (Կարագանդա, Էկիբաստուզ), երկաթի (Ատասու), պղնձի (Զեզկազգան, Կոունրադ) ևն հանքերով։

Ղազախական մանրաբլուրների հյուսիսում շյուղախոտափետրախոտային տափաստաններ են (մասամբ՝ մշակված), կենտրոնական մասում՝ չոր տափաստաններ, հարավում՝ քարքարոտ կիսաանապատներ, անապատային բուսականության առանձին տեղամասերով։ Խոպանն օգտագործվում է որպես արոտավայր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։