Ձորագյուղ-1 քարայր-կացարան (Երևան)
Ձորագյուղ-1 | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք, քարայր և կացարան |
Երկիր | Հայաստան[1] |
Վարչատարածք | Կենտրոն վարչական շրջան |
Վայր | Երևան |
Մասն է | «Անանուն» սյունաձև բազալտներ |
Ձորագյուղ-1 քարայր-կացարան, ուշմիջնադարյան քարայր-կացարան և պատմամշակութային հուշարձան Հայաստանում, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու տակ դեպի Հրազդանի ձորն իջնող աստիճաններից աջ, «Անանուն» սյունաձև բազալտներ երկրաբանական հուշարձանի կազմում, որի հյուսիսային հատվածը ոչնչացվել է 2024 թվականի նոյեմբերի 7-ին՝ շինարարական աշխատանքների ժամանակ[2]։
Հուշարձանը ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրազդանի ձորը մարդկության ամենաառաջին և ամենահին բնակատեղիներից է եղել[4]: Այստեղ եղած բնակատեղիները դարեր շարունակ հսկել են հաղորդակցության առափնյա ուղին[4]: Հրազդանի ձորի տարբեր շերտերը կրում են Երևանի ողջ տարածքում՝ հազարամյակներ առաջ տեղի ունեցած կյանքի ու կենցաղի հետքերը[4]: Հրազդանի կիրճում գտնված բազմաթիվ քարայր-կացարաններում մարդիկ բնակվել են Սառցե դարաշրջանից, հետագայում ջերմացման ժամանակ դուրս են եկել քարայրերից և բացօթյա կացարաններ կառուցել հենց քարայրերի հարևանությամբ[4]: 1966 թվականից կիրճի պարբերական և համակարգված ուսումնասիրություններն ի հայտ բերեցին տարբեր ժամանակների շուրջ 120 քարայր, որոնցից 6-ում հայտնաբերված են հնագույն` մինչև 100 հազար տարվա հնության նյութական մշակույթի իրեր[4]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քարայր-կացարանի ընդհանուր տեսքը
-
Քարայր-կացարանի հարակից հատվածը
-
Քարայր-կացարանի հարակից հատվածը
-
Քարայր-կացարանի հարակից հատվածը
-
Սուրբ Սարգիս եկեղեցին (աջից) և «Անանուն» սյունաձև բազալտներ երկրաբանական հուշարձանը (ձախից)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան». news.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Հայաստանի կառավարության N 1616-Ն որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2024 թ․ նեյեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները». hetq.am. 2002 թ․ հունվարի 15. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.