Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ
Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ ռուս.՝ Дед Мороз. Битва Магов | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 24, 2016 և 2016 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Վոյտինսկի |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Վոյտինսկի |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոյտինսկի և Anna Ovsyannikova? |
Դերակատարներ | Ֆեոդոր Բոնդարչուկ, Ալեքսեյ Կրավչենկո, Տաիսիա Վիլկովա, Վլադիմիր Գոստյուխին, Եգոր Բերոև, Քսենիա Ալֆյորովա և Svetlana Permyakova? |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
«Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ» (ռուս.՝ Дед Мороз. Битва Магов), ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկու կողմից նկարահանված ռուսական ֆենտեզի կինոնկար։ Պատմում է Մաշա անունով մի աղջկա մասին, որը Մոսկվայի կենտրոնում ականատես է եղել երիտասարդ կախարդների և հրեշերի ճակատամարտին։ Կախարդներից մեկը փրկում է աղջկան և տանում է նրան գաղտնի կազմակերպություն, որտեղ նա իմանում է, որ Ձմեռ պապն իսկապես գոյություն ունի, և Ամանորն իսկական կախարդական ծիսակարգ է։
Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 24-ին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշայի աչքին երևում են սարսափելի թռչող հրեշներ, ինչի պատճառով նա դառնում է դասընկերների ծաղրի առարկան։ Մի անգամ նա Մոսկվայի կենտրոնում ականատես է լինում երիտասարդ կախարդների և հրեշների ճակատամարտին։ Կախարդներից մեկը փրկում է աշակերտուհուն և նրա հետ գնում է գաղտնի կազմակերպություն, որտեղ աղջիկն իմանում է, որ Ձմեռ պապը Միրան կախարդն է և որ յոթ եղբայր ունի։ Նրանք բոլորը բացառությամբ մեկի` Կարաչունի, ամանորյա հրաշագործներ են։ Մի անգամ Կարաչունը ցանկացել է կտրել երկինքը Լուսնի սրով հրեշներին երկիր թողնել։ Կարաչունը վերադարձել է և մտադիր է կրկնել դա։ Մաշան, նրա ընկերներն ու նրանց դաստիարակ Դոբրոխոտը մտադիր են խանգարել նրան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեոդոր Բոնդարչուկ` Ձմեռ Պապ (Միրան)
- Ալեքսեյ Կրավչենկո` Կարաչուն
- Տաիսիա Վիլկովա` Մաշա
- Նիկիտա Վոլկով` Նիկիտա
- Վլադիմիր Գոստյուխին` Վիտալի Սեմենովիչ
- Եգոր Բերոև` Մաշայի հայրը
- Քսենիա Ալֆերովա` Մաշայի մայրը
- Սերգեյ Բադյուկ` Դոբրոխոտ
- Սվետլանա Պերմյակովա` Բաբա Լյուբա
- Ֆիլիպ Գորենշտեյն` Մաքս
- Իգոր Չեխով` Իլյա
- Յան Ցապնիկ` աճուրդի մասնակից
- Տարաս Գլուշակով` Ստյոպա
- Իրինա Անտոնենկո` Լինա
- Մարթա Տիմոֆեևա ` փոքրիկ Մաշա
- Ան��ստասիա Զենկովիչ` Ասյա
- Օլեգ Վոլկու` Պապայ Նոել
- Մաքսիմ Պինսկեր` Սանտա Կլաուս
- Դմիտրի Սիտոխին` Հազիր Իլյաս
- Տիմուր Կոշելյով` Յոլոուպուկկի
- Եվգենի Սարանչև` Էխխեե Դիշլ
- Էլինա Սուդյինա` երաժշտության ուսուցչուհի
- Ահմեդ Կարիմով` մատուցող
- Իվան Կրավչենկո` բարմեն
- Դիանա Պոժարսկա` Էլվիրա
- Պյոտր Կովրիժնիկ` Օլեգ
- Եֆիմ Պետրունին` կախարդ Կուլինար
- Մաքսիմ Կարուշև` Կարաչունը մանուկ տարիներին
- Վիկտոր Մյուտնիկով` Դաիդի Նա Նոլլայգ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ` Ալեքսանդր Վոյտինսկի, Լև Կարասև, Լև Մուրզենկո, Աննա Օվսյաննիկովա
- Բեմադրող ռեժիսոր` Ալեքսանդր Վոյտինսկի
- Բեմադրող օպերատոր` Անտոն Զենկովիչ
- Բեմադրող նկարիչ` Վլադիսլավ Օգա
- Կոստյումների նկարիչ` Օքսանա Շևչենկո
- Դիմահարդար` Մարինա Կրասնովիդովա
- Ռեկվիզիտի նկարիչ` Արսենի Լեպեշկո
- Նկարիչ-դեկորատոր` Դմիտրի Ուխանով
- Քասթինգի տնօրեն` Եկատերինա Իսակովա
- Նկարահանման ռեժիսոր` Պավել Կոմարով
- Պլանավորման ռեժիսորներ` Նադեժդա Ալեքսանդրովա, Անտոնինա Կատկովա
- Մոնտաժի ռեժիսոր` Կիրիլ Աբրամով
- Հնչյունային ռեժիսորներ` Դենիս Վեյխման, Անատոլի Գրինբերգ
- Կոմպոզիտոր` Դմիտրի Սելիպանով
- Հնարքների բեմադրիչ` Ալեքսանդր Սոլովյով
- Ֆիլմի տնօրեն` Դմիտրի Կոնդրատև
- Գործադիր պրոդյուսերներ` Դանիիլ Մահորտ, Անաստասիա Հակոբյան
- Պրոդյուսերներ` Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով, Լև Կարասև, Ալեքսանդր Վոյտինսկի, Ալեքսանդր Երմոլով, Արկադի Ֆատեև
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, մասնավորապես, Կարմիր հրապարակում, Ցարիցինո պուրակում, Տվերսկայա փողոցում, Հայրապետական լճակներում և Լուբյանանկայի կենտրոնական մանկական խանութում, ինչպես նաև տաղավարներում, որտեղ տեղադրվել է լայնածավալ դեկորացիա։
Նկարահանումների համար պատրաստվել են ավելի քան 50 կոստյում, որոնցից 8-ը` Ձմեռ պապի համար։ Հիմնական չարագործի` Կարաչունի դիմահարդարման համար օրական ծախսվել է երեք, իսկ Ձմեռ պապի եղբայրների համար` չորս ժամ։ Բոլոր դրվագների մոտ 70%-ը նկարահանվել է կասկադյորների մասնակցությամբ[2]։
Մարքետինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, երկրորդը` 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։
Կարծիքներ և գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կինոքննադատները բացասաբար են ընդունել ֆիլմը[3]։ Այն միայն մեկ դրական գրախոսական է ստացել «Իզվեստիա» թերթից, որն այն կոչել է «որակյալ ընտանեկան ֆենտեզի»[4]։ Բոլոր մյուս ակնարկները չեզոք կամ բացասական էին[3]։ Ֆիլմի մասին գրել են. «Ֆիլմի անհեթեթությունները կարելի է անվերջ նշել» (Film.ru[5]), «ֆիլմը շփոթության զգացում է առաջացնում» (Metro[6]):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Федор Бондарчук перевоплотился в Деда Мороза». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Дед Мороз: Битва Магов, 2016
- ↑ 3,0 3,1 Рецензии на фильм Дед Мороз. Битва магов / Дед Мороз. Битва магов (2016), отзывы
- ↑ http://izvestia.ru/news/653492
- ↑ https://www.film.ru/articles/elochnyy-pozor
- ↑ http://www.metronews.ru/novosti/eksklyuziv/reviews/v-lyudyah-i-v-kino-nuzhno-iskat-horoshee-1205035/
|