Հրանուշ Թովմասյան
Հրանուշ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1982 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան և թարգմանչուհի |
Ալմա մատեր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Կոչում | դոցենտ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2018) |
Հրանուշ Թովմասյան (մարտի 29, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր[1], պրոֆեսոր (2022)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի մարտի 29-ին։ 1999-2004 թվականներին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի անգլերենի, իսպաներենի բաժինը՝ գերազանց ավարտելով և ստանալով անգլերեն և իսպաներենի մասնագետի, ուսուցչի որակավորում։ 2007 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու (ընդհանուր և կիրառական լեզվաբանություն մասնագիտությամբ)։ 2008 թվականի հունիսի 18-ից հուլիսի 18-ը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհով գիտական հետազոտություն է կատարել լեզվաբանության ոլորտում։ 2009 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կողմից դոցենտի կոչում է ստացել լեզվաբանություն մասնագիտությամբ։ 2010, 2011, 2012 թվականների օգոստոսի 1-ից 31-ը իտալերենի և մշակութի դասընթաց է անցել Պերուջիայի օտարերկրացիների համալսարանում (Պերուջա, Իտալիա)։ 2018 թվականին ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կանխենթադրույթի՝ որպես տեքստի կապակցման միջոցի լեզվաճանաչողական հայեցակերպը» թեմայով և դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր (Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ)[2][3][4][5]։
Հայաստանի տարբեր քաղաքներում և արտասահմանում մասնակցել է մի շարք գիտաժողովների, ֆորումների, աշխատաժողովների։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2010 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է թարգմանիչ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նույն թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եղել է Երիտասարդ գիտնականների խորհրդի գիտական հոդվածների «Ժամանանակից բանասիրության հիմնախնդիրները» ժողովածուի գլխավոր խմբագիր, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ։ 2006-2009 թվականներին նույն համալսարանում եղել է Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դասախոս՝ դասավանդելով լեզվաբանություն, գործաբանություն, հանրալեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն։ 2004-2015 թվականներին դասավանդել է Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնում՝ դասավանդելով անգլերենի տեսական քերականություն, բանավոր խոսք, հնչյունաբանություն, գրավոր խոսք, անգլերենի շարահյուսություն։
2008 թվականի փետրվարի 17-ից–20-ը ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ Նախ��գահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ եղել է բանավոր թարգմանիչ։ 2008 թվականի մայիս–հունիս ամիսներին ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատական մշտադիտարկման համար եղել է բանավոր թարգմանիչ։
2009 թվականից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ է (դասավանդած դասընթացները՝ գործաբանություն, հանրալեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության ներածություն)։ 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի կառավարությունում եղել է թարգմանիչ։ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվարը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եղել է անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի վարիչ, 2010-2015 թվականներին՝ կառավարման խորհրդի անդամ։
2011-2019 թվականներին Երևանի պետական համալսարանում եղել է Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի անդամ (ԱՈ��ՀԱ)։ 2012 թվականի մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունում եղել է փորձագետ-թարգմանիչ։
2019 թվականից ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեում Բարձրագույն որակավորման կոմիտեի 009 «օտար լեզուներ» մասնագիտական խորհրդի անդամ է, այդ թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Գիտական աստիճանաշնորհման փորձագետ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ «Գիտական գրագիտության և գիտական բարևարքություն» դասընթացի համահեղինակ և վարող։ 2020 թվականից Հայաստանի մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում բարձրագույն կրթության փորձագետ է։
Հրանուշ Թովմասյանը հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և մեկ բուհական դասագիրք։
Կամավորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2008 թվականներին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում մասնակցել է բնապահպանական և ներառական կրթությանն առնչվող միջազգային կամավորական ճամբարների։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իսպաներենի, իտալերենի։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- English Studies in Albania. Volume 9, Issue 1, Page 73-84. ISSN 2078 –7413. Anaphoric deixis as presupposition triggerHranush TOVMASYAN, Yerevan Brusov State University of Languages and Social Sciences, Armenia
- Товмасян Г.Ж.Прагмасемантический анализ активаторов пресуппозиций(չաշխատող հղում)
- On Text Coherence via Frame-Based Presuppositions
- The Speaking Individual’s Presupposition Base as a Reflection of the Picture of the World and the Linguistic Picture of the World Hranush Tovmasyan Yerevan Bryusov State University of Languages and Social Sciences
- Text cohesion via the presupposition base realized through antonymy of language units
- Text cohesion via the presupposition base realized through antonymy of language units
- Text cohesion via the presupposition base realized through antonymy of language units
- EXT COHESION VIA THE PRESUPPOSITION BASE REALIZED THROUGH SYNONYMY OF LEXICAL UNITS TOVMASYAN HRANUSH ZH.(չաշխատող հղում)
- Austrian Journal of Humanities and Social Sciences Արխիվացված 2022-01-24 Wayback Machine
- Text cohesion via the presupposition base realized through antonymy of language units
- Developing listening skills and pronunciation / by Tovmasyan, H; Kocharyan, M.
- ԹովմասյանՀ.Ժ. Տեքստի ներկապակցումը եւ ամբողջականությունը կանխենթադրութային հենքի լեզվական ճանաչողական կառույցների միջոցով Արխիվացված 2020-01-10 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «009 Օտար լեզուներ | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
- ↑ Դոկտորական ատենախոսություն, Հրանուշ Ժորայի Թովմասյան
- ↑ «Սեղմագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Brusov University Library քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:"Tovmasyan, H."'». koha.brusov.am. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Գիտական գրագիտություն և բարեվարքություն դասընթաց – ՀՀ ԲՈԿ – Բարձրագույն Որակավորման Կոմիտե» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.