Հրանդ Գանգրունի
Հրանդ Գանգրունի | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Աբիսողոմ Գրըշըքեան |
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ |
Վախճանվել է | մայիսի 8, 2006 |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Կրթություն | Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Աշխատավայր | Արարատ |
Հրանդ Գանգրունի (Աբիսողոմ Գրըշըքյան, 1925, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - մայիսի 8, 2006, Բեյրութ, Լիբանան), հայ գրող, պատմաբան։ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, 1943 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (Անթիլիաս), սովորել է նաև Բեյրութի ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանի հայագիտական բաժանմունքում։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1976-1984 թվականներին եղել է Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանի տնօրեն։ 1948 թվականից հանդիսացել է Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի խմբագրության անդամ։ Ասատուր Էլճանյանի մահվանից հետո Արսեն Կիտուրի հետ դարձել է թերթի խմբագիրը, եղել է ՀՄՄ «Կայծ» ամսագրի փոխ-խմբագիրը, «Արարատ Գրական»-ի խմբագրության անդամ։ Հայկական հարցին են նվիրված Գանգրունու «Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ» (1974), «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը» (1984), «Հայաստան 1920-21 և միջազգային դիվանագիտությունը» (1986), «ՍԴՀԿ հանուն Հայրենիքի» (1990) աշխատությունները, որտեղ շեշտը դրված է հնչակյանների գործունեության ու քաղաքական դիրքորոշման վրա։ Գանգրունին հեղինակ է բազմաթիվ գեղարվեստական երկերի։
Մահացել է 81 տարեկանում, 2006 թ․ մայիսի 8-ի առավոտյան ժամը 10-ին, Բեյրութում[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]20-ից ավելի գրքերի հեղինակ է․
- Գանգրունի Հրանդ «Հայ դատի պատմութիւն (1878–1914 թթ.)», Պէյրութ, 2002, 173 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայ յեղափոխութիւնը Օսմանեան բռնատիրութեան դէմ (1890–1910 թթ.)», Պէյրութ, 1973, 1983, 414 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայաստան 1918 եւ հայ քաղաքական միտքը», Պէյրութ, 1984, 300 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայաստան 1920-1921 եւ միջազգային դիւանագիտութիւնը», Պէյրութ, 1986, 303 էջ։
- Գանգրունի Հրանդ «Յանուն հայրենիքի 1887-1987», Պէյրութ, 1990, 192 էջ։
- Գանգրունի Հրանդ «Սօցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը յանուն հայրենիքի», Պէյրութ, 1990։
- Գանգրունի Հրանդ «Ցեղասպան Իթթիհատը 1908-1923», Պէյրութ, 1994, 240 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |