Հուշարձան օդանավորդին (Ստոկհոլմ)
Հուշարձան օդանավորդին | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Կարլ Միլլես |
Ստեղծում | մայիսի 15, 1931 |
Բարձրություն | 1,85 մետր |
Երկիր | Շվեդիա |
Քաղաք | Karlaplan? |
Բնակավայր | Ստոկհոլմ |
Գտնվելու վայր | բարձրաքանդակ և բարձրաքանդակ |
Շինության ձև | Հուշարձան |
Նյութ | բրոնզ, գրանիտ և մարմար |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Flygarmonumentet, Stockholm Վիքիպահեստում |
Հուշարձան օդանավորդին (շվեդ.՝ Flygarmonumentet), հուշարձան, որը կառուցվել է ի պատիվ շվեդ օդանավորդների, օդագնացության ռահվիրանների, որոնք զոհվել են 1898-1917 թվականներին Հյուսիսային բևեռի արշավախմբերում։
Տեղադրված է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում՝ Կարլապլան հրապարակում։ Հուշարձանի հեղինակը հայտնի շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսն է։ «Օդանավորդ» հուշարձանը տեղադրվել է 1931 թվականին Շվեդական թագավորական աէրոակումբի նախաձեռնությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը իրենից ներկայացնում է տարածված թևերով մեծ արծվի քանդակ, որը պատրաստվում է թռչել։ Հուշարձանի բարձրությունը 1,85 մետր է, լայնությունը թևերի բացվածքով՝ շուրջ մեկ մետր։ Բրոնզե արձանի պատվանդանի մակերևույթին պատկերված է Իկարոսի, առաջին մարտական ինքնաթիռի ուրվանկարներ, երկու տեղեկատվական աղյուսակներ։ Հուշարձանի ներսում գտնվում է աճյունասափոր, որի մեջ զետեղված են զոհված շվեդ օդաչուների մեդալները։ Հիմքը և պատվանդանը կառուցված են հղկված դիաբազից, սպիտակ մարմարի վրայի տեղեկատվությունը ստեղծվել է 1927-1931 թվականներին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 15-ին, Շվեդիայի արքայազն Կարլ դուքս Վեստերգյոթլանդսկու կողմից։ Սկզբում հուշարձանը նախատեսված էր կառուցել շվեդական ավիացիայի այնպիսի ռահվիրանների հիշատակը հավերժացնելու նպատակով, ինչպիսիք են` Սալոմոն Անդրեն, կին օդաչու Էլզա Անդերսոնը, Կնուտ Ֆրենկելը, Նիլս Ստրինդբերգը, որպեսզի մարդիկ հիշեին նրանց մասին, հիշեին ռազմական ավիացիոն ուժերի զարգացման գործում ունեցած նրանց ներդրումների մասին։ Այսօր քարե արծիվը ընկալվում է այլ կերպ, ավելի շատ որպես հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր զոհվել են երկնքում։ Հուշարձանը միշտ եղել է աղմկոտ վիճաբանությունների կենտրոնում։
Օդանավորդի հուշարձանի բացումից հետո, որոշ մարդիկ կարծում էին, որ հուշարձանը հարգանքի տուրք է Կարլ Միլեսի նացիզմի գաղափարներով հրապուրվածությանը։ Արծվի թևերի տարածվածությունը և կոպիտ արտաքին տեսքը շատ էին նմանվում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության խորհրդանիշին։ Սակայն ինքը՝ հուշարձանի հեղինակը, չէր հերքում իր համակրանքը Ադոլֆ Հիտլերի նկատմամբ։ Կնոջն ուղղված նամակներից մեկում նա նույնիսկ հույս էր հայտնում, որ Հիտլերը կունենա բավականին առողջություն և ուժ իր սկսած «գեղեցիկ» գործն ավարտելու համար[2]։
1940-ական թվականներին շվեդ երիտասարդ նացիստները հուշարձանը օգտագործում էին որպես իրենց հանդիպումների և հավաքույթների վայր, այստեղ էին նշում նացիստական տոները։ Միաժամանակ երիտասարդ սոցիալիստները, բողոքելով նացիստների դեմ, ծածկում էին գրաքարե հուշարձանը, և անցյալում հաճախ էին հնչում հրապարակը հրկիզելու սպառնալիքներ։ Շվեդական ռազմաօդային ուժերը արարողությունների ժամանակ հուշարձանն օգտագործում էին որպես ծաղկեպսակներ դնելու վայր։
Հարցազրույցներից մեկում հուշարձանի հեղինակը նշում է.
Մենք երբեք չենք հասնի պատմության համընդհանուր ըմբռնման, որի հետ համաձայն լինեն բոլորը։ Երբեք համաձայնություն ձեռք չի բերվի պատմության և հիշողության, նացիոնալիստների և Հոլոքոստը վերապրածների միջև։ Հետևաբար, երբեք համաձայնություն ձեռք չի բերվի այն մասին, թե իրականում ինչ է խորհրդանշում հուշարձանը։ |
Կարլապլանի մետրոյի կայարանի շինարարության ընթացքում հուշարձանն ապամոնտաժվեց և նորից տեղադրվեց իր նախկին տեղում 1967 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հուշարձան օդանավորդին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Flygarmonumentet
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուշարձան օդանավորդին (Ստոկհոլմ) կատեգորիայում։ |