Հուդայի լեռներ
Հուդայի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Իսրայել, Պաղեստին և Պաղեստին |
Մասն է | Մեծ ռիֆտային հովիտ |
Նյութ | նստվածքային ապար |
Կազմված է | Երուսաղեմի բլուրներ, Hebron Hills? և Binyamin Mountains? |
Բարձրություն (ԲԾՄ) | 1026 մետր |
Հուդայի լեռներ[1] (եբրայերեն՝ הרי יהודה, Հարեի Հուդա, արաբ․՝ جبال الخليل, Ջիբալ ալ-Խալիլ), ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա գտնվող լեռներ, որոնք գտնվում են Իսրայելի արևելքում՝ Երուսաղեմի շուրջը մինչև Հուդայի անապատ[2], որը իջնում է Մեռյալ ծով[3]։
«Հուդայի լեռներ» անվանումը գալիս է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի՝ Հուդայի ցեղից, որը Եգիպտոսը լքելուց հետո հրեաների կողմից Քանանի նվաճման ժամանակ ստացավ այդ հողերը[4]։
Հուդայի լեռներով է անցնում Իսրայելական երկաթգծերը, որոնք Բեյթ Շեմեշից Սորեկ գետի միջով և Ռեֆայմ հովտով անցնում և հասնում են Երուսաղեմի հարավային երկաթուղային կայարան`Մալհա[5]։ Այժմ մշակվում է Հուդայի լեռների շրջանի զարգացման ծրագիր[1]։
Քաղաքական տեսանկյունից ներկայումս այն տարածքը, որում գտնվում են Հուդայի լեռները[6], մասամբ վերահսկվում է Իսրայելի պետության և Հորդանան գետի Արևմտյան ափի վարչակազմի կողմից[7]։
Հուդայի լեռների վանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդայի լեռներում կան բազմաթիվ վանքեր և նրանց կից եկեղեցիներ[8]։ Մասնավորապես.
- Լատրունի Մարիամ Աստվածածնի վանքը, որը հիմնադրվել է 1890 թվականին լռության ուխտ արած վանականների պատվերով, գտնվում է Թել Ավիվից 30 կմ արևելք՝ թիվ 3 և թիվ 1 մայրուղու խաչմերուկում։ 19-րդ դարի սկզբին, Նապոլեոնի արշավանքին զուգահեռ խաղողի բերք է բերվել Սուրբ երկիր։ Այն տնկել են Հուդայի լեռների բլուրներից մեկի վրա, իսկ ավելի ուշ այս վայրում վանք է հիմնել։ Վանքը դեռ հայտնի է իր գերազանց գինիներով, որոնք պատրաստված են Նապոլեոնյան արշավանքի ժամանակ բերված խաղողներից։ Այն աճեցվում է վանքին պատկանող հողերում, կա նաև ձիթենիների պուրակ[9]։
- Էմմաուսի Ֆրանսիական միանձնուհիների վանքը գտնվում է Թել Ավիվից Երուսաղեմ տանող ճանապարհին։ Այնտեղ հատակին կան պահպանված հին ժողովարանի և խճանկարի ավերակներ, որոնք պատկերում են Քրիստոսի կողմից ստեղծված հրաշքներից մեկը։
- Սուրբ Գևորգ վանք (St. George) Վադի-էլ- Կիլտ կիրճում։
- Ֆարանի մայրավանքը Էյն-Ֆարա կիրճում։
- Սուրբ Գերասիմի վանք-օազիս՝ Հուդայի անապատում առաջիններից մեկն է[10]։
- Երուսաղեմի մերձակայքում գտնվող Էյն Քարեմում կա Գորնի վանք (մենաստան), որը պատկանում է ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչպես նաև Հանդիպման կաթոլիկ եկեղեցին և XII դարի Հովհաննես Մկրտիչ Բենեդիկտինեն եկեղեցին (Սուրբ Հովհաննես Բ Հարիմ եկեղեցի)։
- Բիթ Ջեմալի վանք։
- Ռաֆատի վանք[11]։
- Հովհաննես Մկրտչի վանքը Էվեն-Սապիրում։
- Արաբական Աբու-Գոշ գյուղի երկու եկեղեցիներ՝ Բենեդիկտյան միաբանություն և Տապան եկեղեցի[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուդայի լեռները Երուսաղեմի և Մաալե Ադումիմի միջև
-
Հուդայի լեռները Մեռյալ ծովից
-
Տեսարան՝ Վադի Էս-Սուր նայող լեռան գագաթից, Իսրայելում գտնվող Էլայի հովտից
-
Հոյակապ տեսարան Հուդայի լեռներում ՝ նայելով Կանաչ գծի երկայնքով տեղակայված Խիրբեթ Էդ-Դեյիր գյուղին
-
հնագույն տան քանդված կառույց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուդայի անապատ, ցամաքային տարածք, որը Հուդայի լեռներից իջնում է դեպի արևելք՝ Հորդանանի Ռիֆթի հովիտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Encyclopaedia Britannica». Lexikon des gesamten Buchwesens Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Encyclopedia of prehistory. Peregrine, Peter N. (Peter Neal), 1963-, Ember, Melvin., Human Relations Area Files, inc. New York: Kluwer Academic/Plenum Publishers. ©2001-©2002. ISBN 0-306-46264-8. OCLC 42476753.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Bar, Oded; Zilberman, Ezra; Feinstein, Shimon; Calvo, Ran; Gvirtzman, Zohar (2016-03). «The uplift history of the Arabian Plateau as inferred from geomorphologic analysis of its northwestern edge». Tectonophysics (անգլերեն). 671: 9–23. doi:10.1016/j.tecto.2016.01.004.
- ↑ Ling, Timothy J. M. The Judaean Poor and the Fourth Gospel. Cambridge: Cambridge University Press. էջեր 98–145. ISBN 978-0-511-48804-7.
- ↑ SINGER, ARIEH (1966-03). «THE MINERALOGY OF THE CLAY FRACTION FROM BASALTIC SOILS IN THE GALILEE, ISRAEL». Journal of Soil Science. 17 (1): 136–147. doi:10.1111/j.1365-2389.1966.tb01461.x. ISSN 0022-4588.
- ↑ Coleson, Joseph E., 1947-. Joshua. Stone, Lawson Grant, 1955-, Driesbach, Jason K., Comfort, Philip Wesley. Carol Stream, Illinois. ISBN 978-1-4143-9879-2. OCLC 956716967.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Gardner, George (1886 թ․ ապրիլի 1). «The Hills Stand about Jerusalem». The Musical Times and Singing Class Circular. 27 (518): 229. doi:10.2307/3361473. ISSN 0958-8434.
- ↑ Hançer, Mete (2019). Developments in Structural Geology and Tectonics. Elsevier. էջեր 83–100. ISBN 978-0-12-815048-1.
- ↑ Flexer, A.; Gilat, A.; Hirsch, F.; Honigstein, A.; Rosenfeld, A.; Rueffer, T. (1989-07). «Late Cretaceous evolution of the Judean Mountains as indicated by ostracodes». Terra Nova (անգլերեն). 1 (4): 349–358. doi:10.1111/j.1365-3121.1989.tb00385.x.
- ↑ Hengel, Martin (1990 թ․ մարտի 22). The Cambridge History of Judaism. Cambridge University Press. էջեր 35–78. ISBN 978-0-521-21929-7.
- ↑ Ben-Sasson, Hillel (2019). «Understanding YHWH». doi:10.1007/978-3-030-32312-7.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ A History of the Soviet Union from the Beginning to its Legacy. Cambridge University Press. էջեր 1–13. ISBN 978-1-107-14105-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուդայի լեռան նկարներ
- «Հուդայի լեռները իսրայելական նամականիշների վրա». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին.
- «Հուդայի անապատը նամականիշների վրա». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին.
- «Լուսանկարներ Հուդայի լեռների վանքերից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին.
- «Վանքեր Էմմաուսում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին.
- Հուդայի լեռների հարավային հոսանքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայի լեռներ» հոդվածին։ |
|