Հովհաննես Սահակյան (մարզիկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սահակյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սահակյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1946 |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | 1971 |
Հովհաննես Սահակյան (մարտի 19, 1946, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1971), խորհրդային մարզիկ, ազատ ոճի ըմբիշ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, Ուկրաինական ԽՍՀ սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Սահակյանը ծնվել է 1946 թվականի մարտի 19-ին Խարկով քաղաքում։ Վաղ մանկությունից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 16 տարեկանում սկսել է մարզվել Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր մարզիչ Լեոնիդ Դունայի մոտ։ Ընդամենը երկու տարի անց՝ 18 տարեկանում, Հովհաննես Սահակյանը դարձավ Ուկրաինայի ԽՍՀ-ի չեմպիոն՝ 57 կգ քաշային կարգում՝ մեծահասակների պայքարում։ Իր կարճ մարզական կարիերայի ընթացքում նա հասցրել է դառնալ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, ինչպես նաև սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։ Հովհաննես Սահակյանն ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում, որի հետ պետք է մեկներ Մյունխեն՝ մասնակցելու 1972 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Սակայն այդ ծրագրին վիճակված չէր իրականանալ։ Հովհաննես Սահակյանը մահացել է 1971 թվականին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի ԽՍՀՄ չեմպիոն (5)
- Ուկրաինայի ԽՍՀ սպարտակիադայի հաղթող (1)
- ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր
- ԽՍՀՄ գավաթակիր (1)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականից Խարկովում ընթանում է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար։ Մրցաշարը հիմնադրվել է զոհված մարզիկի ընկերների և մարզչի կողմից։ Այսօր Ուկրաինայի հայերի միության և տեղական իշխանությունների աջակցությամբ անցկացվող մրցաշարը Ուկրաինայի չորս մրցաշարերից մեկն է, որտեղ հաղթողներին տրվում է սպորտի վարպետի կոչում[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александра Васильчук (2012 թ․ մարտի 30). «Сергей Грдзелидзе: «Он поддерживал в команде бойцовский дух»». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Александра Васильчук (2009 թ․ հոկտեմբերի 14). «Президент СК „Галицкие львы" рассказал о рождении турнира „Терновое поле"». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «В Харькове прошел традиционный турнир Ованеса Саакяна». wrestlingua.com. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.