Jump to content

Հովհաննես Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Կարապետյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Կարապետյան
Ծնվել էհունիսի 2, 1875(1875-06-02)[1]
Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 4, 1943(1943-12-04)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Թբիլիսի[1], Հայկական ԽՍՀ[1], Մոսկվա[1] և Երևան[1]
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի ջրանցք
Ալմա մատերԳևորգյան հոգևոր ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց (1895)[1]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1936)
Պարգևներ

Հովհաննես Տիգրանի Կարապետյան (հունիսի 2, 1875(1875-06-02)[1], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 4, 1943(1943-12-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), երկրա-բանահանքաբանական գիտությունների դոկտոր (1936

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1895 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը

1895- 1905 թթ.-ին ծավալել է հասարակական, հրապարակախոսական և լուսավորական լայն գործունեություն։ 1906 թ.-ին մեկնել է արտասահման, ընդունվել Մոնսի (Բելգիա) հանքաբանական բարձրագույն դպրոցը, որն ավարտել է 1912 թ.-ին։ Նույն տարվա հուլիսին ընտրվել է Բելգիական երկրաբանական ընկերության իսկական անդամ։

1913 թ.-ին վերադարձել է Թիֆլիս։ 1913-1920 թթ.-ին հետազոտել է Անդրկովկասի, Իրանի և Թուրքմենստանի մի շարք հանքավայրեր։

1923-1933 թթ. Կարապետյանը խոշոր ծառայություններ է մատուցել Անդրկովկասի լեռնահանքային ձեռնարկությունների վերականգնման, մետաղային հանքավայրերի հետախուզման, մետաղագործական արդյունաբերության հումքային բազայի ստեղծման բնագավառներում։ Նա կազմել է բազմաթիվ հետախուզական պլաններ, հաշվետվություններ, տվել եզրակացություններ հիդրոտեխնիկական մի շարք կառույցների երկրաբանական պայմանների մասին։

1925-1930 թթ. Կարապետյանը զբաղվել է նաև ՀԽՍՀ հանքային ու անուշահամ շրերի ուսումնասիրությամբ և շրամատակարարման հարցերով։

1931-1932 թթ. աշխատել է Մոսկվայում որպես Մոսկվա-Վոլգա ջրանցքի շինարարության գլխավոր խորհրդատու։

1934 թ.-ին փոխադրվել է Երևան, 1935-1939 թթ. Կարապետյանը եղել է իր իսկ շանքերով կազմակերպված երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասախոսել Երևանի համալսարանի աշխարհագրական ու երկրաբանական ֆակուլտետներում, վարել ընդհանուր երկրաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Կարապետյանը թողել է հարուստ գիտական ժառա��գություն։ Հեղինակ է շուրջ 200 տպագիր և նույնքան էլ ձեռագիր աշխատությունների, հոդվածների ևն։ Որպես պատգամավոր մասնակցել է 17-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսի (Մոսկվա, 1937) աշխատանքներին, ղեկավարել նրա մասնակիցների Կովկասյան էքսկուրսիաները։

Կարապետյանի երկրաբանական հարուստ հավաքածուի բազայի վրա 1937 թվականին Երևանում հիմնադրվել է երկրաբանական թանգարան, որը կոչվում է նրա անվամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307