Հոմա Դարաբի
Հոմա Դարաբի պարս.՝ هما دارابی | |
---|---|
Ծնվել է | 1940 թվական |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | 1994 թվականի փետրվարի 22 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | Իրանցի |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ, համալսարանի դասախոս և կանանց իրավունքների պաշտպան |
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
Կուսակցություն | Իրանի ազգային կուսակցություն |
Կայք | homa.org |
Homa Darabi Վիքիպահեստում |
Հոմա Դարաբի (պարս.՝ هما دارابی, հունվարի 1, 1940, Թեհրան, Իրան - փետրվարի 21, 1994, Թեհրան, Իրան), իրանցի մանկաբույժ, ակադեմիկ, քաղաքական ակտիվիստ, ով անդամակցել է Իրանի ազգային կուսակցությանը։ Հայտնի է քաղաքական դրդապատճառով ինքնահրկիզմամբ՝ դեմ արտահայտվելով պարտադիր հիջաբին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարաբին ծնվել է 1940 թվականին[1] Թեհրանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1959 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկական դպրոց[2]։ 1960 թվականին նրան կալանավորել են ուսանողական ցույց կազմակերպելու համար՝ ի աջակցություն Ազգային ճակատին[3]։ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկեր Մանուոչեր Քիհանիի հետ։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Իրանի հյուսիսում գտնվող Բահմանիե գյուղում։ Դարաբին մեկնել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու և ստացել է մանկաբուժության մասնագետի որակավորում հոգեբանության բնագավառում։ 1976 թվականին վերադարձել է Իրան և աշխատանքի ընդունվել Թեհրանի համալսարանում՝ որպես մանկական հոգեբուժության պրոֆեսոր, մինչդեռ նա կրկին քաղաքական դաշտում ակտիվացել է ընդդեմ Փահլավիների արքայատոհմի։ Դասավանդել է նաև Ազգային ��ամալսարանում (հետագայում հայտնի է որպես «Շահիդ Բեհեշթիի համալսարան»)[4]։
1991 թվականի դեկտեմբերին նրան ազատել են պաշտոնից «հիջաբ չկրելու» համար։ Չնայած որոշումը տրիբունալի կողմից մերժվել է 1993 թվականի մայիսին, համալսարանը հրաժարվել է վերականգնել նրա պաշտոնը[3]։
Ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բողոքի նշան 1994 թվականի փետրվարի 21-ին Դարաբին ինքնահրկիզեց իրեն՝ իր գլխին բենզին լցնելով, այն բանից հետո, երբ նա հանեց իր հիջաբը Թաջրիշի մերձակայքում գտնվող հասարակական ճանապարհահատվածում[3][4]։
Այրվածքների հետևանքով hաջորդ օրը նա մահացավ հիվանդանոցում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Darabi, Parvin; Thomson, Romin P (1999). Rage against the veil: the courageous life and death of an Islamic dissident (English). Amherst, N.Y. : Prometheus Books. ISBN 9781573926829.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Button, John (1995), The Radicalism Handbook: Radical Activists, Groups and Movements of the Twentieth Century, ABC-CLIO, էջ 134, ISBN 9780874368383
- ↑ The Middle East: Abstracts and index, vol. 21, Northumberland Press, 1998, էջ 169
- ↑ 3,0 3,1 3,2 Afshar, Haleh (1998), «'Disempowerment' and the Politics of Civil Liberties for Iranian Women», in Afshar, Haleh (ed.), Women and Empowerment: Illustrations from the Third World, Springer, էջեր 121–122, doi:10.1007/978-1-349-26265-6, ISBN 978-0-333-71974-9
- ↑ 4,0 4,1 Wiles, Ellen (2007), «Headscarves, Human Rights, and Harmonious Multicultural Society: Implications of the French Ban for Interpretations of Equality», Law & Society Review, 41 (3), doi:10.1111/j.1540-5893.2007.00318.x, JSTOR 4623399
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմա Դարաբի» հոդվածին։ |
|