Jump to content

Հոգեմետ դեղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեմետ դեղեր, հոգեմետ ազդեցություն ունեցող դեղանյութեր, որ նախատեսված են հիմնականում հոգեկան գործունեության խանգարումների բուժման համար։

Պատմություն և ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ հակաբիոտիկների բացահայտումը, հոգեկան հիվանդներին հանգստացնում էին հիմնականում բուսական ծագում ունեցող պրեպարատներով (մահամորմ, բանգի, օպիատներ), բրոմիդներով, կալցիումի ներարկումով և թմրանյութային քնով։ 20-րդ դարի 40-ական թվականների վերջում սկսեցին օգտագործել լիթիումի աղեր և հակահիստամինային նյութեր։ Ինչպես նաև օգտագործվում էր ինսուլինային թերապիա, էլեկտրաշոկերի թերապիա և հոգեվիրաբուժություն[1]։ Առաջին հոգեմետը համարվում է քլորապրոմազինը (ամինազինը), որը 1950 թվականին սինթեզվում էր որպես անտիհիստամինային պրեպարատ, որի ազդեցությունը հայտնաբերվել է 1952 թվականին նախնական փորձարկումներ կատարելիս։ 1953 թվականից սկսած ամինազինը դուրս եկավ շուկա և մեծ տարածում գտավ անզգայացման ազդեցությունը մեծացնող և որպես հանգստացնող միջոց, ինչպես նաև օգտագործվում էր շիզոֆրենիայի ժամանակ[2]։ Որպես նեյտրոլեպտիկ պրեպարատ օգտագործվում էր նաև ռեզերպին ալկալոիդը, որը այնուհետև իր տեղը զիջեց ավելի էֆեկտիվ պրեպարատի, որն ուներ ավելի ցածր հոգեմետ ակտիվություն։ 1958 թվականին հայտնվեցին առաջին սերնդի այլ հոգեմետ դեղեր՝ հալոպերիդոլ, տրիֆլուոպերազին, թիոպրոպերազին և այլն[1]։

Նեյտրոլեպտիկ տերմինը (հին հունարենից թարգմանաբար նշանակում է  νευρον- նյարդ, նյարդային համակարգ, ληψη- հետ պահում) հաճախ օգտագործում են որպես հոգեմետ պրեպարատների առաջին սերնդի անվանում, այսպես կոչված տիպիկ (դասական) հոգեմետներ։ Նեյտրոլեպտիկ տերմինը առաջարկվել է 1967 թվականին, երբ մշակվել է դասակարգումը առաջին հոգեմետ միջոցների, և վերաբերում էր հիմնականում պրեպարատներին, որոնք ունեին ոչ միայն արտահայտված հոգեմետ ազդեցություն, այլ ընդունակ են նաև առաջացնել բնորոշ նյարդաբանական (էքստրապիրամիդային) խանգարում՝ նեյտրոլեպտիկական պարկինսոնիզմ, ակատիզիա, դիստոնիա և այլն։

Հիմանականում այս կողմնակի էֆեկտները զարգանում են հոգեմետ դեղերի ընդունման ֆոնի վրա, ինչպիսիք են՝ հալոպերիդոլը, ամինազինը և տրիֆտազինը, և հաճախակի ուղեկցվում են հոգեկան կողմնակի ազդեցություններով՝ ընկճվածությամբ, արտահայտված վախով և տագնապով, էմոցիոնալ անտարբերությամբ։

Նախկինում նույնիսկ համարվում էր, որ հոգեմետ էֆեկտի զարգացումը հնարավոր չէ առաջանա առանց նյարդաբանական խանգարումների, և, որ թերապևտիկ էֆեկտը կարելի է համեմատել նեյտրոլոգիական կողմնակի գործողության արտահայտվածությամբ։ Սակայն հետագայում հայտվեցին նոր շարքի պրեպարատներ՝ կլոզապին, ռիսպերիդոն, օլանզապին, կվետիապին, ամուլսպրիդ, զիպրազիդոն, արիպիպրազիդոլ և այլն, որոնք առաջացնում են զգալիորեն քիչ կողմնակի էֆեկտներ նեյտրոլեպտիկներին բնորոշ (առաջին հերթին նյարդաբանական սահմանում)։ Ատիպիկ պրեպարատների (ատիպիկ նեյտրոլեպտիկ) հայտնվելը կասկածի տակ դրեց նեյտրոլեպտիկ տերմինի նախկին նշանակությունը։ Այդ տերմինի փոխարեն տվյալ պրեպարատների վերաբերյալ հաճախ օգտագործում են <<հոգեմետ>> տերմինը։

Ավելի վաղ նեյտրոլեպտիկները կոչվում էին նաև «մեծ հանգստացնողներ» (major tranquilizers), կամ «ատարատիկաներ» (ataractics), իրենց առաջացրած հանագստացնող ազդեցության պատճառով, քնաբեր և հատուկ անտարբերության վիճակը արտաքին ազդակների նկատմամբ («ատարակսիա»)։ Այդ անվանումը դուրս է եկել գործածությունից, քանի որ հանգստացնող և քնաբեր ազդեցությամբ օժտված են ոչ բոլոր նեյտրոլեպտիկները, այլ նրանցից մի քանիսը նույնիսկ օժտված են ակտիվացնող և էներգետիկ հատկությամբ, հատկապես փոքր չափաբաժների դեպքում։

1968 թվականին հայտնվեց կլոզապինը, ատիպիկ նեյտրոլեպտիկների խմբի նախահայրը, համարյա չառաջացնելով նյարդաբանական կողմնակի էֆեկտներ, իսկ 1980-ականների վերջին 1990-ական թվականների սկզբին ուրիշ ատիպիկ հոգեմետներ։ Սակայն, այն բանից հետո, երբ Ֆինլանդիայում 1970-ական թվականներին մահացան 16 հիվանդից 8-ը, որոնց մոտ կլոպազինի օգտագործումից զարգացել էր ագրանուլոցիտոզ, այդ պրեպարատը հեռացվեց ամերիկյան շուկայից՝ չնայած շարունակվեց օգտագործվել ուրիշ երկրներում։ 1990 թվականին ԱՄՆ-ում կրկին մտավ վաճառքի շուկա, քանի որ պարզվեց, որ այն էֆեկտիվ է շիզոֆրենիկ փսիխոզների դեպքում, և քիչ է հակված առաջացնելու կողմնակի երևույթներ։

Վերջին տվյալների համաձայն, հոգեմետների բաժանումը տիպիկների և ատիպիկների, հիմնված նրանց ֆարմակոլոգիական ազդեցության, հնարավոր է, որ արժե դիտարկել, քանի որ ատիպիկ նեյտրոլեպտիկները նշանակալիորեն տարբերվում են ազդեցության սկզբունքով, էֆեկտիվությամբ և կողմնակի էֆեկտներով։

Աղբյուրների վկայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հատկությունը հակաբիոտիկների համարվում է ախտանշանների վրա արդյունավետ ազդելու կարողությունը (զառանցանք, հարյուցինացիա, իլյուզիա, մտքի խանգարում, պահվածքի խանգարում, ագրեսիվություն, հոգեկան գրգռվածություն)։ Անկախ դրանից հակաբիոտիկները հաճախ նշանակվում են դեպրեսիայի կամ նեգատիվ սիմպտոմների (աուտիզմ, ապատո-աբուլիա, էմոցիոնալ շտկում, դեսոցիալականացում և այլն) բուժման համար։ Այնուամենայնիվ որոշ աղբյուրներում կասկածի տակ է առնված այդ միջոցների ազդեցությունը հազվադեպ սիմպտոմատիկայի վրա, որը մեկուսացված է արդյունավետից[3], էֆեկտիվ ատիպիկ հոգեմետներին վերաբերող սիմպտոմատիկային հետազոտություններ արված չէ[3]։ Ենթադրվում է, որ նրանք բացառում են այսպես կոչված երկրորդային նեգատիվ սիմպտոմատիկան՝ շնորհիվ զառանցանքի և հարուցինացիաների ռեդուկցիայի հոգեկան հիվանդների մոտ, դեղորայքային թուլացումը պարկինսոնիզմի ժամանակ, տիպիկ նեյտրոլեպտիկայից անցումը ատիպիկի կամ դեպրեսիվ սիմպտոմատիկայի թուլացումը։

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի դիտողությամբ հոգեմետները չի կաչելի օգտագործել որպես պրեպարատ հոգեկան և վարքային սիմպտոմները բուժելու համար։ Ինչպես նաև չի կարելի հոգեմետ դեղերը օգտագործել անքնությունը բուժելու համար։ Որպես օրենք չի կարելի նաև օգտագործել մի քանի պրեպարատ միաժամանակ (բացառությամբ մեկ դեղորայքով բուժելու երեք անհաջող դեպքերի , ինչպես նաև երբ երկրորդ պրեպարատը նշանակվում է առաջինի չափաբաժինը նվազեցնելու դեպքում)։

Միաժամանակ երեք և ավելի նեյտրոլեպտիկներ չի կարելի օգտագործել ոչ մի պարագայում։ Տիպիկ և ատիպիկ նեյտրոլեպտիկներ չի կաչելի նշանակել միաժամանակ։

Մասնագետների մեծամասնությունը եկել է այն մտքին, որ շիզոֆրենիայով հ��վանդների բուժման համար նեյտրոլեպտիկների օպտիմալ դոզան պետք է գտնվի 300-600 միլիգրամ սահմանում, հակառակ դեպքում հավանականությունը երկրորդական էֆեկտի մեծանում է։ Թույլատրելի առավելագույն դոզան հոգեմետների 1000 միլիգրամ է։ Ատիպիկ հոգեմետների օգտագործումը փոքր էֆեկտիվ դոզաների ռեժիմի որոշումը կայացվել է կլինիկական հետազոտությունների շնորհիվ (ի տարբերություն տիպիկ նեյտրոլեպտիկների,որոնք օգտագործվում են բարձր կամ շատ բարձր դոզաներով), պատճառներից մեկն է՝ ատիպիկների առավելությունը տիպիկների նկատմամբ[4]։ Հետազոտությունների տվյալների հիման վրա շատ հիվանդների մոտ 100-300 միլիգրամ դոզան ապահովում է լավացումը մի քանի օրվա ընթացքում, իսկ ավելի բարձր դոզաները չբարձրացնելով արդյունավետությունը, մեծացնում են երկրորդական ռեակցիաների էֆեկտը։ Վիճակի բարելավումը նեյտրոլեպտիկների օգտագործմամբ բարձր դոզաներով ավելի շատ կապված է սեդատիվ ազդեցությամբ, այլ ոչ թե հատուկ հոգեմետների ազդեցությամբ[5]։ Դոզայի բարձրացումը պետք է բարձրացնել 50-100 միլիգրամից ոչ ավել՝ օրվա ընթացքում, դոզայի միանգամից բարձրացումը կարելի է միայն վիճակի կտրուկ վատացման ժամանակ։ Օպտիմալ դոզաների հասցնելուց հետո բուժման կուրսի տևողությունը միջինում պետք է տևի 4-6 շաբաթ։ Թերապևտիկ բուժման բացակայության ժամանակ նեյտրոլեպտիկների 1500 միլիգրամ մեգադոզայի ընդունումը հազվադեպ է արդյունավետ լինում։ Մեգադոզաների ընդունումը արդարացված է այն դեպքում, երբ ավելի փոքր դոզաների օգտագործումը արդյունք չի տվել[5]։ Բարձր դոզաների իջեցումը պետք է սկսել հնարավորինս շուտ և աստիճանաբար, երբ բուժումը հասնում է իր արդյունքին։ Դոզան կարելի է իջեցնել օրական 100-500 միլիգրամ։ Ամենաշատ սխալները թույլ են տալիս նեյտրոլեպտիկների օգտագործման ժամանակ, նրանց դոզաների չարաշահման դեպքում։ Միջին դոզաները, ինչպես բարձրները՝ նույնպես տալիս են նույն ադյունավետությունը բուժման, իսկ վիճակի լավացումը համընկնում է դոզայի մեծացման հետ, հաճախ այն կապված է միայն նրա երկար օգտագործման հետ[5]։ Մեծ տարիք ունեցող հիվանդների խմբի համար պահանջվում է նեյտրոլեպտիկների ավելի ցածր դոզաներ[5]։

Դոզայի չարաշահում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոզայի չարաշահումը հիմնականում կախված է նեյտրոլեպտիկների հակաադրեներգիկ և հակախոլիներգիկ ազդեցությունից։ Այդ դրսևորումներից է ծանր էքստրապիրամիդային խախտումները, քնկոտությունը, մեդրիասը, խորը ջլային ռեֆլեքսների մարումը, տախիկարդիան (սրտի արագ աշխատանք), արտերիալ հիպոթենզիան, էպիլեպսիկ նոպաները, ատիպիկ փորոքային տախիկարդիան։

Քանի որ նեյտրոլեպտիկները ունեն ուժեղ հակափսխային ազդեցություն, պրեպարատի հեռացման համար կիրառում են ստամոքսի լվացում, այլ ոչ թե փսխում առաջացնող դեղեր։ Արտերիալ հիպոտենզիան կարգավորում են դոֆամինով և նորադրենալինով։ Սրտային ռիթմի խանգարման դեպքում նշանակում են լիդոկային։ Նեյրոլեպտիկների չափաբաժնի չարաշահման դեպքում, որը ունի երկար ազդեցություն, անհրաժեշտ է կատարել սրտագրություն։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեմետ դեղերի ընդունման ընդհանուր հակացուցումները

  • անհատական անտանելիություն
  • անամնեզի տոքսիկ ագրանուլոցիտոզ
  • գլաուկոմա
  • շագանակագեղձի ադենոմա (անտիխոլիներգիկ ազդեցությամբ նեյտրոլեպտիկների համար)
  • պորֆիրիա
  • պարկինսոնիզմ
  • ֆեոքրոմոցիտոմա (բենզամիդային նեյտրոլեպտիկների խմբի համար)
  • ալերգիկ ռեակցիաներ հոգեմետ անամնեզի դեպքում
  • երիկամների և լյարդի ծանր խանգարումներ
  • դեկոմպենսացիայի փուլում գտնվող սիրտ-անոթային համակարգի հիվանդություն
  • ծանր տենդային վիճակ
  • թունավորում
  • կոմա
  • հղիություն
  • կրծքով կերակրում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Мосолов С. Н. Современная антипсихотическая фармакотерапия шизофрении // Неврология. Психиатрия. — 29 мая 2004. — № 10. Архивировано из первоисточника 3 Մարտի 2012.
  2. López-Muñoz, Francisco; Alamo, Cecilio; Cuenca, Eduardo; Shen, Winston W.; Clervoy, Patrick; Rubio, Gabriel (2005). «History of the discovery and clinical introduction of chlorpromazine». Annals of Clinical Psychiatry. 17 (3): 113–35. doi:10.1080/10401230591002002. PMID 16433053.
  3. 3,0 3,1 Калинин В. В., Рывкин П. В. "Атипичные нейролептики в психиатрии: правда и вымысел" Արխիվացված 2011-10-20 Wayback Machine. Психиатрия и психофармакотерапия, 1999, № 1.
  4. Снедков Е.В. Мифы об антипсихотиках // Проблемы и перспективы развития стационарной психиатрической помощи (в 2-х т.). / Под ред. О.В. Лиманкина. — Санкт-Петербург, 2009. — Т. 1. — С. 440—448.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Попов Ю.В., Вид В.Д. Современная клиническая психиатрия. — Москва: Экспертное бюро-М, 1997. — 496 с. — 5000 экз. — ISBN 5-86006-532-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեմետ դեղեր» հոդվածին։