Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրատուն (անգլ.՝ guest house)[1][2], զբոսաշրջության ոլորտում լայնորեն տարածում գտած հասկացություն, նման է հյուրանոցին։ Ի տարբերություն հյուրանոցի, հյուրատունն ունի մի շարք պարամետրեր, որոնք կեցության պայմանները մոտ են դարձնում տնայինին։
Հյուրատունը առանձնատուն է, որի սեփականատերն այն վարձով (վարձակալությամբ) է տալիս ամբողջությամբ կամ առանձին սենյակներով։ Հաճախ, անձամբ սեփականատերը և նրա ընտանիքը ապրում են նույն առանձնատանը, սակայն տարբեր հարկերում կամ տան առանձին հատվածում։ Տարատեսակ ծառայությունների տրամադրմամբ հյուրատան սեփականատերը գործում է իր հայեցողությամբ և վերահսկվում է բազմաթիվ պետական կառույցների կողմից, որոնց վերահսկողության ներքո են նաև հյուրանոցները։ Այս ամենն ունի իր դրական և բացասական կողմերը։
Հարկայնությունը և բնակելի առանձնատների տարածքը, ինչպես նաև սենյակների և համարների քանակը չեն կանոնակարգվում։ Սակայն, հիմնականում, դրանք երկհարկանի կամ եռահարկ շենքեր են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 400 մ² և սենյակների քանակը մոտավորապես՝ 10-20: Հյուրատան ազատ տարածքը, որը հիմնական մասն է կազմում, զբաղեցնում է հենց սեփականատերը։
|
---|
| Տուրիզմի տեսակները | | |
---|
| Տուրիզմը Հայաստանում | |
---|
| Տուրիզմի կապերը | |
---|
|