Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսարևմտյան տարածքներ |
---|
|
|
Երկիր | Կանադա |
---|
Կարգավիճակ | Կանադայի տարածք |
---|
Մտնում է | Կանադա |
---|
Վարչկենտրոն | Ելոունայֆ |
---|
Ամենաբարձր կետ | Mount Nirvana? |
---|
Օրենսդրական մարմին | Legislature of the Northwest Territories? |
---|
Պաշտոնական լեզուներ | Chipewyan?[1], կրի[1], անգլերեն[1], ֆրանսերեն[1], Gwich’in?[1], Inuinnaqtun?[1], Ինուկտիտուտ[1], Inuvialuktun?[1], North Slavey?[1], Denetaca?[1] և Dogrib?[1] |
---|
Բնակչություն | ▼41 070 մարդ (2021)[2] |
---|
Տարածք | 1 346 106 կմ² |
---|
|
Հիմնադրված է | հուլիսի 15, 1870 թ. |
---|
Սահմանակցում է | Նունավութ, Յուկոն, Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա և Սասկաչևան |
---|
Ժամային գոտի | MDT? |
---|
Հապավում | N.W.T. և T.N.-O. |
---|
Փոխարինեց | Rupert's Land?, North-Western Territory?, District of Keewatin?, British Arctic Territories? և Mackenzie District? |
---|
ISO 3166-2 կոդ | CA-NT |
---|
Փոստային ինդեքսներ | X0E, X1A և X0G |
---|
Անվանված է | հյուսիս-արևմուտք և Dene? |
---|
|
gov.nt.ca(անգլ.)(ֆր.) |
|
Հյուսիսարևմտյան տարածքները (անգլ.՝ Northwest Territories [ˌnɔrθˌwɛstˈtɛrɨtɔəriːz], ֆր.՝ Territoires du Nord-Ouest), Կանադայի 3 խոշոր տարածքներից մեկն է։ 1967 թ-ից տարածքի կենտրոնը Ելոունայֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15,2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությունը կազմում է 42 940 մարդ (2009 թ-ի մարդահամարի տվյալներով)։ Տարածքի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։
Զբաղեցնում է մայր ցամաքի հյուսիսային մասը, ներառյալ Կանադական Արկտիկական կղզեխումբը։ Արևմուտքում Մակենզի լեռներն են (բարձրությունը՝ 2164 մ)։ Կլիման արկտիկական և մերձարկտիկական է։ Տարածված են տունդրան և անտառատունդրան։ Հարավ–արևմուտքում փշատերև անտառներ են։ Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը։ Կա ցինկի, կապարի, ոսկու, վոլֆրամի, նավթի արդյունահանում, մորթեղենի արդյունագործություն։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Տրանսպորտային հիմնական զարկերակը Մակենզի գետն է։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Official Languages Act
- ↑ 2,0 2,1 Կանադայի մարդահամար (2021) (ֆր.)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 450)։
|