Հյուսիսային Օստրոբոտնիա (շվեդ.՝ Norra Österbotten) կամ Հյուսիսային Պոհյանմաա (ֆիններեն՝ Pohjois-Pohjanmaa), մարզ Ֆինլանդիայում, աշխարհագրորեն ընկած է երկրի կենտրոնում։ Բնակչությունը՝ 400 670 մարդ (2012), տարածքը՝ 35 508 կմ²։
Մինչ 2009 թվականը մարզը եղել է Օուլու նահանգի կազմում։ 2010 թվականից նահանգը լուծարվել է, սակայն ստեղծվել է Տարածաշրջանային կառավարման գործակալություն։ Հյուսիսային Օստրոբոնտիան ենթարկվում է Հյուսիսային Ֆինլանդիայի տարածաշրջանային կառավարման գործակալությանը։
Հյուսիսային Օստրոբոտնիան բաղկացած է 34 համայնքից (մունիցիպալիտետ) (2010 թվականի հունվարի 1-ին Կալայոկիի և Հիմանկայի միավորումից հետո[2]), որոնցից 11-ը քաղաք են, 23-ը՝ գյուղական համայնքներ։