Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպսիլոֆոդոնտիդներ (լատին․՝ Hypsilophodontidae), ոչ մեծ դինոզավրեր օրնիտոպոդների խմբից։ Հայտնի են Ասիայից, Ավստրալիայից, Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից (միջին յուրայից մինչև կավճի ժամանակաշրջանների ապարաշերտերից)։ Դիտարկվում են որպես արագ, երկոտանի, բուսակեր կենդանիներ 1-2 մետր երկարությամբ։ Այս խումբը ընդգրկում է համարյա բոլոր երկոտանի թռչունակոնքային դինոզավրերին, բացի իգուանոդոնտերից։ Մի քանի հին ֆիլոգենետիկ անալիզներ ցույց տվեցին որ այս խումբաը միակն է[1], բայց վերջին փորձերը ցույց տվեցին, որ այս խումբը հիմնականում հանդիսանում է պարաֆիլետիկ[2]։
Ասյպես կոչված «բնական հիպսիլոֆոդոնտների» պարաֆիլետիկության մասին տեսությունը առաջ քաշվեց 1990-ական թվականների երկրորդ կեսում։ Ներկայումս հիպսիլոֆոդոնտները ավանդաբար նկարագրվում են ինչպես պարաֆիլետիկ խումբ, որը գտնվում է Agilisaurus-ի կամ Hexinlusaurus-ի և Hypsilophodon-ի կամ Gasparinisaura-ի միջև։
- Ինֆրակարգ - Օրնիտոպոդներ (Ornithopoda)
- Խումբ - Էուօրնիտոպոդներ (Euornithopoda)
- Ընտանիք - Հիպսիլոֆոդոնտներ (Hypsilophodontidae)
- Ցեղ - ?Phyllodon
- Ցեղ - ?Qantassaurus
- Ենթաընտանիք - Dryosaurinae
- Ենթաընտանիք - Hypsilophodontinae
- Ենթաընտանիք - Thescelosaurinae
- ↑ Sues, Hans-Dieter; and Norman, David B. (1990). «Hypsilophodontidae, Tenontosaurus, Dryosauridae». In Weishampel, David B.; Dodson, Peter; and Osmólska, Halszka (eds.). The Dinosauria (1st ed.). Berkeley: University of California Press. pp. 498—509. ISBN 0-520-06727-4.
- ↑ Boyd, Clint A.; Brown, Caleb M.; Scheetz, Rodney D.; and Clarke, Julia A. (2009). «Taxonomic revision of the basal neornithischian taxa Thescelosaurus and Bugenasaura». Journal of Vertebrate Paleontology 29 (3): 758—770. doi:10.1671/039.029.0328.