Jump to content

Հիշողության աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիշողության աշխատանք, անցյալին առնչվող գործընթաց, որն ունի և՛ էթիկական և՛ պատմական դեր[1]։

Պատմություն և հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության աշխատանքի կամ travail de memoire-ի նախադրյալն այն է, որ պատմությունը հիշողություն չէ։ Մենք փորձում ենք ներկայացնել անցյալը ներկայում հիշողության միջոցով, պատմությունը և արխիվները։ Ինչպես Պոլ Ռիկյորն է պնդում, միայն հիշողությունը անկատար է[2]։ Պատմական հաշվառումները միշտ մասամբ խեղաթյուրված են, քանի որ պատմաբանները պարզ չեն աշխատում, չմեկնաբանվող փաստերով։ Պատմիչները ստեղծում և օգտագործում են արխիվներ, որոնք անցյալի հետքեր են պարունակում։ Այնուամենայնիվ, պատմաբաններն ու գրադարանավարներն են որոշում, թե որոնք պետք է պահպանել և պահեստավորել։ Սա մեկնաբանվող գործունեություն է։ Պատմաբանները հարցեր են ուղղում, որոնց արխիվները պատասխանում են՝ առաջնորդելով նրանց այն փաստերին, որոնք կարող են փաստարկվել առանձին, հստակ առաջարկներում, և սովորաբար ներառում են ամսաթվեր, վայրեր, պատշաճ անուններ, և գործողություն ցույց տվող կամ պայմանական բայեր[3]։ Անհատները հիշում են իրադարձությունները և փորձառությունները, որոնց մի մասը նրանք զետեղում են ժողովածույի մեջ։ Թեև փոխադարձ վերակառուցողական և վերահաշվողական հավաքական հիշողությունը վերականգնվում է։ Անհատական հիշողությունը ծնվում է ընտանեկան դիսկուրսի մեջ, որն արդեն ապահովում է հավաքական հիշողության ֆոնը, և դրան հակառակ ձևավորվում է անհատական հիշողությունը։ Խմբի հասարակական հավաքական հիշողությունը դառնում է ընդհանուր գիտելիք՝ ստեղծելով սոցիալական կապ, պատկանելիության և ինքնության զգացողություն։ Պրոֆեսիոնալ պատմաբանները փորձում են հավաստել, ուղղել կամ հերքել հավաքական հիշողությունը։ Հիշողության աշխատանքն այնուհետև ենթադրում է բարոյական բաղադրիչ, որը վերանայում է խեղաթյուրված պատմնությունները՝ դրանով իսկ նվազեցնելով սոցիալական մեկուսացման վտանգը, և ավելացնելով ռիսկային խմբերի սոցիալական համախմբման հավանականությունը։

Հիշողության աշխատանքի գաղափարը, որը տարբերվում է պատմությունից, ինչպես և հիշողությունն է տարբերվում պատմությունից, ուսումնասիրվել է «Վիշի» սինդրոմի դեպքը, որը նկարագրել է Ռուսոն[4]։ Սինդրոմն առնչվում է պատմությանը և հիշողությանը, քանի որ հիմված է անգիտակցական հիշողության գիտակցական աշխատնքի վրա՝ վերանայելու պատմությունը։ Այն կոչ է անում ընդլայնել արխիվը, որն ընդգրկում է «բանավոր և ժողովրդական ավանդույթ»[5], ինչպես նաև գրավոր ավանդույթները, որոնք սովորաբար կապված են արխիվների հետ։

Պիեռ Նորան հիշողության աշխատանքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Նորան, մոտավորապես 25 տարի առաջ ներկայացրեց lieu de mémoire-ը՝ «հիշողության տեղը», նա նկատեց հիշողության աշխատանքի մեծացումը ազգային-պետական մակարդակում՝ 1970 թ.-ին Շառլ դը Գոլի մահից հետո հակասեմական վիշիի (վ1940-1944) խեղված պատմությունները վերանայելիս[6]։ Կառուցվածքային փոփոխությունները պատճառ հանդիսացան գյուղացիների և տնտեսության անկման, քանի որ 1974 թ.-ին ամբողջ աշխարհում նավթի գները բարձրացան։ Այս ամենին գումարվեց նաև Մարքսիզմի մտավոր փլուզումը, որի հետևանքով մասամբ տեղահանվեց Ալեքսանդր Սոլժենիցինի Գուլագ արշիպելագը, որը ստիպեց Ֆրանսիային վերանայել անցյալի դիրքորոշումները։ Lieu de mémoire-ը քողարկեց հեռանկարները նոր հեռանկարներ կյանքի կոչելու փոխարեն՝ մշակութային հիշողությունը ավելի լավ հասկանալու համար։ Ըստ Պիեռ Նորայի հիշողությունը կապված է տեղանքի և գտնվելու վայրի հետ։

Հիշողության աշխատանքի ընթացքում, կարևոր նշանակություն ունի պատկեր ստեղծելու գործընթացը կամ այն, ինչն անվանում ենք երևակայություն։ Հետևաբար, պատմական հիշողության վերլուծության մեջ հակասությունները էական դեր ունեն[7]։

Ժակ Դերիդան հիշողության աշխատանքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թ.-ին Եյլի համալսարանում տեղի ունեցած հանիդպումից հետո, Ժակ Դերիդան Պոլ դը Մանի[8] գործընկերն էր մինչև Մանսի մահը 1983 թ.։ 1984 թ.-ին Դերիդան հանդես եկավ երեք դասախոսությամբ, որոնցից մեկը Եյլի համալսարանում էր արվեստի հիշողության վերաբերյալ։ Դերիդան (Դերիդա 1986) նկարագրում է հիշողության աշխատանքի և վերլուծության միջև փոխկապակցվածությունը ստորև։

Վերլուծության հիմնական պայմանը կարող է լինել աշխատավայրում, վերլուծական համակարգի շրջանակներում։ Այն արդեն կարող է տեղակայվել այնտեղ, արդեն իսկ աշխատանքի մեջ։ Ոչ թե կենտրոնում, այլ արտասովոր կենտրոնում, այն անկյունում, որի հավաստիությունն ապահովում է համակարգի կայուն կենտրոնացումը՝ մասնակցելով դրա ձևավորմանը, միևնույն ժամանակ։ Այնուհետև, կարելի է անդրադարձ կատարել այս եզրակացությանը։ Վերլուծությունը այնպիսի գործընթաց է, որը հետագայում չի կարող գերակշռել։ Այն միշտ աշխատանքի մեջ է։ Ի վերջո բոլորը պետք է կարողանան վերլուծել՝ արդեն իսկ իրականացնելով հիշողության աշխատանք։

Դերիդա 1986, էջ 71

Բարբարա Գաբրիելան հիշողության աշխատանքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Գաբրիելան ներկայացրեց մի մոդել՝ հիշողության մեջ կարդալու և մոռանալու բարդությունների վերաբերյալ՝ հիմնվելով Զիգմունդ Ֆրոյդի գիտակցական և անգիտակցական մակարդակների վրա[9]։ Որպես մեկնումի վայր, Գաբրիելան ուսումնասիրեց Էդգար Ռայցի տասնմեկ մասից բաղկացած արևմտագերմանական հեռուստասերիալը, որը կոչվում էր «Հեյմաթ»։ Ռայցի գործն ի պատասխան Գերմանիայում ազգային հիշողության մեծ շարժման, որը մասամբ հրահրել էր ամերիկյան հեռուստասերիալը՝ վերնագրված Հոլոքոստ, միլիոնավոր մարդիկ հետևում էին։ Քանի որ 1960-ականներին եվրոպական և գերմանական արվեստները մեծ մասամբ հարատևում էին, արվեստագետներ Գյունտեր Գրասը և Էդգար Ռայցը միջազգային ուշադրություն գրավեցին, քանի որ պայքարում էին մասնատված Գերմանիայի ինքնության խնդիրների համար՝ Հոլոքոստից հետո։ Գաբրիելան մշակեց Գերմանիայում ազգային հիշողության աշախատանքի վերաբերյալ ազդակ հասկացությունը։

Արտիստիկ և ակտիվ հիշողության աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաունում հիշողության մեթոդաբանության վերաբերյալ սեմինարին մասնակցելուց հետո, 2005 թ.-ին Հարավային Աֆրիկան ստիպված եղավ վերացնել տրամվաները, ավստրալիացի դերակատար Տանյա Հեյվարդը ստեղծեց Site կոչվող ներկայացումը Մելբուրնի Watch House-ում 2006 թ.-ին։ Նա անդրադարձել է Հարավային Աֆրիկայի Քրեյփթաուն նահանգի Պրեստվիչի փողոցում գտնվող գերեզմանատանը `երեք հազար կմախքներով, որոնք թվագրվում են հոլանդական գաղութացումից ի վեր, որն իր տեսակի մեջ ամենամեծն է Հարավային Աֆրիկայում[10]։

Հետխորհրդային հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության աշխատանքի հայեցակարգը սոցիոլոգիական երևակայության մի մասն է`հետազգային տեսանկյունից։ Նորբերտ Լոֆլերն ասում է. «Մեկ ազգային պատմության գաղափարը ընդունելի է միայն որպես հարց, այլ ոչ թե որպես պատասխան»։

Հիշողության աշխատանքը կապված է ինքնության աշխատանքի հետ, որը հաճախ կապված է տեղահանված անձանց հետ։ Հիշողության աշխատանքի վերաբերյալ առավել քննադատական հետազոտությունների մի մասի հեղինակը եղել են ալժիրցի ֆրանսիացիները կամ Ալժիրում գտնվող ֆրանսիական գաղութները, որոնք Ալժիրի պատերազմից հետո վերադարձան Ֆրանսիային։ Նման մտածողներից են Ժակ Դերիդան և Հելեն Սիքուսը։ Այս բնագավառի մեկ այլ խոշոր գրող՝ Ջուլիա Քրիստևան, Ալժիրի պատերազմից նույնպես հեռացավ իր հայրենիքից՝ 24 տարեկան հասակում արտագաղթելով Բուլղարիայից Ֆրանսիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (2004) Gabriel, Barbara. "The Unbearable Strangeness of Being; Edgar Reitz'sHeimat and the Ethics of the Unheimlich" in Postmodernism and the Ethical Subject, edited by B. Gabriel and S. Ilcan. Montreal & Kingston: McGill-Queen's University Press.
  2. (1955) Ricoeur, Paul. History and Truth. Translated by C. A. Kelbley. Evanston: Northwestern University press. (2nd edition 1965)
  3. (2000) Ricoeur, Paul. La Mémoire, l'Histoire, l'Oubli: l'ordre philosophique: Éditions du Seuil, p.226
  4. (1991) Rousso, Henry. The Vichy Syndrome: History and Memory in France since 1944. Translated by A. Goldhammer. Cambridge/London: Harvard University Press.
  5. (2004) Gabriel, Barbara. "The Unbearable Strangeness of Being; Edgar Reitz's Heimat and the Ethics of the Unheimlich" in Postmodernism and the Ethical Subject, edited by B. Gabriel and S. Ilcan. Montreal & Kingston: McGill-Queen's University Press. p. 11
  6. (2002) Nora, Pierre. "The Reasons for the Current Upsurge in Memory." Transit-Virtuelles Forum.22 Retrieved Access 2002.
  7. * (2008), Haug, Frigga. "Australian Feminist Studies" in Memory Work. Volume 23, 537-541.
  8. «Yale Scholar Wrote for Pro-Nazi Newspaper». New York Timesdate=դեկտեմբերի 1, 1987.page 1
  9. (2004) Gabriel, Barbara. "The Unbearable Strangeness of Being; Edgar Reitz's Heimat and the Ethics of the Unheimlich" in Postmodernism and the Ethical Subject, edited by B. Gabriel and S. Ilcan. Montreal & Kingston: McGill-Queen's University Press.
  10. Till, Karen E. (2008). «Artistic and activist memory-work: Approaching place-based practice» (PDF). Memory Studies. University of Minnesota, USA. 1 (1): 99–113. CiteSeerX 10.1.1.604.2691. doi:10.1177/1750698007083893. ISSN 1750-6980. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.