Jump to content

Հինատա Հյուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինատա Հյուգա
Առաջին անգամ հայտնվել է
  • Նարուտո գլուխ 34։ Ներխուժողնե՞րը (2000)
Նշանավոր հարազատներՀիաշի Հյուգա (հայր)
Հիզաշի Հյուգա (հորեղբայր, մահացած)
Նեջի Հյուգա (զարմիկ, մահացած)
Հանաբի Հյուգա (քույր)
Նարուտո Ուզումակի (ամուսին)
Բորուտո Ուզումակի (որդի)
Հիմավարի Ուզումակի (դուստր)
Կավակի (որդեգրված որդի)
Կուշինա Ուզումակի (սկեսուր, մահացած)
Մինատո Նամիկազե (սկեսրայր, մահացած)
Ջիրայա (կնքահայր, մահացած)
Նինջայի կոչումԳենին Մաս I
Չունին Մաս II
Նինջա թիմTeam 8/Kurenai Yūhi

Հինատա Հյուգա (ճապ.՝ 日向 ヒナタ Hyūga Hinata) գեղարվեստական կերպար է Նարուտո անիմե և մանգայից, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հինատան Հյուգա կլանի ժառանգ է՝ գեղարվեստական գյուղ Կոնոհագակուրեից։ Նա նաևTeam 8 -ի անդամ է, որի կազմում են նաև, Կիբա Ինուզուկան իր նինջա շուն Ակամարուի հետ, Շինո Աբուրամեն և թիմի առաջատար Կուրենայ Յուհին։ Անիմեի սկզբում Հինատան մեծ հիացմունքով է լցված գլխավոր հերոս՝ Նարուտո Ուզումակիի նկատմամբ, որը պատմության զարգացման ընթացքում վերածվում է սիրո։ Հինատան հաճախ է հանդիպում անիմեում, առավելապես «Վերջինը․ Նարուտո ֆիլմ»-ում (2014), որը հիմնականում Նարուտոյի և իր հարաբերությունների մասին է։ Հինատան նաև ներկա է եղել տեսախաղերում, օրիգինալ վիդեո անիմացիաներում, մանգայի և անիմեի շարունակությունում՝ Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները (2016), որտեղ նա դարձավ Բորուտո և Հիմավարի Ուզումակիների մայրը՝ փոխելով իր անունը Հինատա Ուզումակի (ճապ.՝ うずまき ヒナタ Uzumaki Hinata)[1]։

Կիսիմոտոն ի սկզբանե ստեղծել էր Հինատային որպես կերպար, ով չէր կռվելու պատմության ընթացքում, բայց ի վերջո նա որոշեց նրան ներկայացնել որպես կունոյչի։ Սերիալի ստեղծման ժամանակ Կիշիմոտոն որոշել էր, որ Հինատան կամուսնանա Նարուտոյի հետ. սակայն, նրանց սիրավեպի մասին սյուժեն մտահղացել է սցենարիստ Մարուո Կյոզուկան։ Հինատայի տեսքը փոփոխվել է Կիշիմոտոյի կողմից անիմեյի ողջ պատմության ընթացքում, որպեսզի համապատասխանի կերպարի աճին։ Ձայնային կրկնօրինակումը իրականացրել է Նանա Միզուկին օրիգինալ անիմացիոն սերիալում, իսկ Ստեֆանի Շեհը անգլերեն ադապտացիաներում։ Քննադատական վերաբերմունքը հերոսի նկատմամբ հիմնականում դրական է եղել՝ շնորհիվ սերիալում նրա գործողությունների և «Վերջին» ֆիլմում նրա ավելի մեծ դերի․ Նարուտոյի հետ նրա փոխհարաբերությունները և ֆիլմի չարագործի հետ կոնֆլիկտի մեջ նրա ներգրավվածությունը գնահատվել են։ Հինատան նաև հայտնի է եղել Նարուտո մանգայի ընթերցողների բազայում՝ որոշ հարցումներում բարձր տեղ գրավելով։ Թողարկվել են Հինատայի հիման վրա ապրանքներ՝ ներառյալ բանալի շղթաներ և արձանիկներ։

Հինատա Հյուգային ստեղծելիս Մասաշի Կիշիմոտոն ի սկզբանե նախագծել է էսքիզ, և ցուցադրել է իր օգնականներից մեկին։ Այս էսքիզում Հինատան նինջա չէր և փոխարենը կրում էր նորաձև զգեստ։ Կիշիմոտոն նշել է, որ ինքը ստեղծել է այս դիզայնը զվարճանալու համար՝ ընդգծելով, որ ցանկանում է, որ Հինատան մյուս կերպարներից տարբերվող անհատականություն ունենա։ Այնուամենայնիվ, վերջնական դիզայնը կտրուկ փոխվեց, և Հինատան միաժամանակ դարձավ և՛ նինջա, և՛ ժամանակակից աղջիկ[2]։

2017 թվականին Կիշիմոտոն հարցազրույցներից մեկում ասաց, որ մտադիր էր, որ Նարուտո Ուզումակին և Հինատան ամուսնանան մանգայի վաղ փուլում[3][4][5]։ Նա զգաց, որ իրենց հարաբերությունները պետք է լինեն այնպես, որ Հինատան աջակցում էր Նարուտոյին ի սկզբանե, նույնիսկ մինչև Իրուկա Ումինոն։ Այնուամենայնիվ, դա զայրացրեց նրա կնոջը, ով ցանկանում էր, որ Նարուտոն փոխարենը լինի Սակուրա Հարունոյի հետ[6]։ Քանի որ կերպարի հանրաճանաչությունն աճում էր, Կիշիմոտոն որոշեց, որ Հինատան ավելի մեծ դեր կունենա պատմության վերջին աղեղում։ Արդյունքում, նա մտահղացավ Հինատայի զարմիկին՝ Նեջի Հյուգային սպանելու գաղափարը, որպեսզի նա աջակցություն առաջարկի Նարուտոյին, մինչդեռ Նեջիի կողմից պաշտպանված լինելով վերջինիս մահից առաջ[7]։ Մուլտիպլիկատոր Չենգսի Հուանգը Նարուտոյի բազմաթիվ սերիաներում հավանեց այս զույգին այն ժամանակվանից, երբ սկսեց աշխատել Naruto Shippuden- ում, հաճախ նպատակ ունենալով նկարել այդ երկուսի տեսարանները և հատկապես պատմության վերջին աղեղից մի տեսարան, երբ Հինատան ապտակում է Նարուտոյին, որպեսզի սթափեցնի Նեջի Հյուգայի մահից հետո[8]։ Ֆիլմի ստեղծման ժամանակ նա շնորհակալություն հայտնեց Կիշիմոտոյին այն բանի համար, որ նա ընդունեց կատարել «Վերջին»-ը, որտեղ զույգը հետագայում առավել ուսումնասիրվեց[9]։ Ավելի ուշ նա տեսահոլովակ ստեղծեց, որտեղ երևում էր մերկ Հինատան և Նարուտոն միասին անկողնում, տեղադրեց իր աշխատանքային ինստագրամ էջում, բայց հեռացրեց այն բանից հետո, երբ տեսանյութը երկրպագուների բացասական արձագանքի արժանացավ անհամապատասխան լինելու համար[10]։

«Վերջին․ Նարուտո ֆիլմ»-ում (2014) Հինատան Նարուտոյի համար կարմիր շարֆ է հյուսում։ Սա հիմնված էր այն բանի վրա, թե ինչպես էր իրականում Կիշիմոտոյի կինը մի անգամ նմանատիպ շարֆ հյուսել նրա համար, ինչը ֆիլմը մշակելիս ծիծաղ առաջացրեց անձնակազմի մոտ[11]։ Սցենարիստ Մարուո Կյոզուկան ասաց, որ ցանկանում է պատկերել Նարուտոյի, Հինատայի և Թոների Օցուցուկիի միջև սիրային եռանկյունի «Վերջին» ֆիլմում։ Հինատայի կերպարը նույնպես զարգացել է ֆիլմում, որտեղ Կյոզուկան ասում է, որ Հինատան պետք է մի կողմ դնի իր զգացմունքները Նարուտոյի հանդեպ, և ընդունի Թոներիի առաջարկը, որպեսզի կարողանա փրկել Հանաբի Հյուգային՝ իր քրոջը[12]։ Կիշիմոտոն շփոթված զգաց, երբ խոսքը վերաբերում էր ֆիլմի սիրավեպին՝ նշելով, որ վստահ չէ՝ կկարողանա՞ նայել Նարուտոյի և Հինատայի համբույրը պատկերող տեսարանը[13]։ Այդուհանդերձ, նա զույգի զարգացման պատճառով գոհունակության ու տխրության համակցում է զգացել՝ հայտարարելով, որ նրանց համարում է, որպես իր երեխաներ[14]։

Սերիալի II մասի համար Հինատան նախագծված էր նմանվելու մի կնոջ, ով գեղեցիկ է, բայց խուսափում է դիմահարդարումից և ավելի շատ կենտրոնացած է կռվելու վրա[15]։

Հինատայի հագուստի ոճը փոխվեց, երբ նա դարձավ երիտասարդ չափահաս։ Կերպարը կարևոր էր համարում հարմարավետ քայլելը, ուստի նա կրում էր ցածր կրունկներով հագուստ։ Կիշիմոտոն իր մտքում պատկերացնում էր Հինատային՝ չափահաս կնոջ կերպարի տեսքով, այնուամենայնիվ, նրան գեղեցիկ և կանացի դեմքով նկարելը դժվար էր։ Ուստի Կիշիմոտոն այդ գործը հիմնականում թողեց Տեցույա Նիշիոյին, ով պատասխանատու էր հեղինակին օգնելու կերպարների ձևավորման հարցում։ Տարբերվելով Նարուտոյի առջև միշտ շփոթված լինելուց՝ Հինատան կրում էր տխուր արտահայտություն, որը բնորոշ է խորապես սիրահարված կնոջը[16]։

«Բորուտո․ Նարուտո ֆիլմ»-ի (2015) և հետևյալ նախագծերի համար Հինատան հետագայում ձևափոխվեց։ Կիշիմոտոն նրա վարսերը ավելի է կարճացնում։ Նրա հագուստը ստեղծվել է, որպեսզի համապատասխանի իր տարիքին՝ որպես հասուն կին և մայր՝ պահպանելով իր նախընտրած նորաձևությունը[17]։

Ձայնային կրկնօրինակողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինատային ճապոներեն ձայնային կրկնօրինակել է Նանա Միզուկին։

Նանա Միզուկին, Հինատայի ճապոնացի ձայնային կրկնօրինակողը[18][19], ապշել էր իր կերպարի նկատմամբ ստացած ուշադրությունից։ Հինատային որպես երիտասարդ տեսնելուց հետո Միզուկին մեկնաբանեց, որ զարմացած է, թե որքան կանացի և հասուն է նա դարձել։ Կերպարի հատկանիշները, ինչպիսիք են նրա անհատականությունը և հանձնվելուց հրաժարվելը, անկախ իրավիճակից, այն էին, ինչը Միզուկիին դուր եկավ Հինատային։ Նրա սիրելի տեսարանը ֆիլմում Նարուտոյի սիրո խոստովանությունն էր Հինատային։ Սակայն Միզուկին տխրեց, երբ Հինատան ընտրեց Թոներիի կողմը[20]։

Ստեֆանի Շեհը, Հինատայի անգլիացի ձայնային կրկնօրինակող, ի սկզբանե մասնակցել է Հինատայի և Սակուրա Հարունոյի լսումներին։ Նա շատ երջանիկ էր, երբ ստ��ցավ Հինատայի դերը, քանի որ նա իրեն հարազատ էր համարում իր ինքնագնահատականի հետ կապված խնդիրների պատճառով[21]։ Նա նշել է, որ ցանկանում է, որ իր կերպարը Նարուտոյի լինի[22]։

Կերպարի բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինատան՝ Հիաշի Հյուգայի երկու երեխաներից ավագը, մեծանում է որպես Հյուգա կլանի հիմնական ժառանգորդը, քանի որ Հիաշին իր և իր երկվորյակ եղբոր՝ Հիզաշիի միջև ավագն է, և դրանով իսկ Հիաշին լինում է կլանի ղեկավար։ Իսկ Հիզաշին միակ նպատակը լինում է վերին ճյուղին սպասարկելը։ Հինատան երիտասարդ տարիքում գրեթե առևանգվում է, չնայած նրան փրկում է հայրը. սա ծառայում է որպես Հյուգայի գործի կատալիզատոր, որն ավարտվում է նրանով, որ Հիզաշին պատրաստակամորեն զբաղեցնում է Հիաշիի տեղը՝ փոխհատուցելու գլխավոր նինջայի մահը, ով փորձել է առևանգել Հինատային, որպեսզի կանխվի Հյուգա կլանի Կոնոհագակուրե գյուղի և Կումոգակուրեի միջև պայմանագրի խախտումը[23]։ Մեծանալով՝ Հինատան մարզվում է Հիաշիի կողմից, բայց նա սկսում է կասկածներ ունենալ կլանը ղեկավարելու Հինատայի կարողության վերաբերյալ՝ տեսնելով նրա պայքարները նրանց նիստերի ընթացքում։ Արդյունքում Հիաշին, որպես ժառանգորդ ընտրում է Հինատայի կրտսեր քրոջը՝ Հանաբի Հյուգային[24]։ Հինատան նաև հանդիպում է Նարուտո Ուզումակիին իր երիտասարդ տարիներին՝ զարգացնելով նրա հանդեպ հետաքրքրությունը այն բանից հետո, երբ Նարուտոն պաշտպանում է Հինատային նրա աչքերի նկատմամբ շրջապատի ծաղրանքից[25]։ Այդ իրադարձությունը և Նարուտոյի՝ ձախորդությունից հրաժարվելը ոգեշնչում են Հինատային դառնալ ավելի ուժեղ անձնավորություն։ Այնուամենայնիվ Հինատայի հիացմունքը Նարուտոյի նկատմամբ աստիճանաբար վերածվում է ռոմանտիկ զգացմունքների։

Հինատան ներկայացվում է Նարուտո մանգայի I մասում Չունինի քննությունների ժամանակ, մի շարք թեստեր, որոնք կոչված են բարձրացնելու նրա նորեկի կարգավիճակը՝ իր թիմակիցների՝ Կիբա Ինուզուկայի և Շինո Աբուրամեի հետ միասին[26]։ Նա հասնում է երրորդ քննությանը, որտեղ ստիպված է լինում կռվել իր զարմիկի՝ Նեջի Հյուգայի հետ[24]։ Չնայած իր վախերին, Նարուտոն խրախուսում է նրան պայքարել Նեջիի դեմ[27]։ Հինատան գրեթե սպանվում է մարտում, և Նարուտոն որոշում է վրեժխնդիր լինել նրա համար[28]։ Առաջին մասի վերջում, երբ Նարուտոն հեռանում է Ջիրայայի հետ մարզվելու համար, Հինատան խոստանում է դառնալ ավելի ուժեղ մարդ[29]։ Երկրորդ մասում, I մասի իրադարձություններից երկուսուկես տարի անց, Հինատան ստանում է Չունինի կոչում և վերամիավորվում Նարուտոյի հետ՝ ուշագնաց լինելով՝ վերջին տարիներին առաջին անգամ տեսնելով նրան[30]։ Հինատան և նրա թիմը օգնում են Կակաշիի թիմին համատեղ առաքելության մեջ՝ գտնելու նինջա Սասկե Ուչիհային և նրա եղբորը՝ Իտաչի Ուչիհային, թեև առաքելությունը ձախողվում է[31][32]։ Այն բանից հետո, երբ Ակացուկիի ահաբեկչական առաջնորդ Փեյնը հարձակվում է Կոնոհագակուրեի վրա և հաղթում Նարուտոյին մարտում, Հինատան փորձում է փրկել վերջինիս՝ վերջապես խոստովանելով իր զգացմունքները նրա հանդեպ[33]։ Թեև, Փեյնի կոզմիվ հաղթված լինելով, Հինատան ողջ է մնում, և նրա վնասվածքները շուտով ապաքինվում են Սակուրա Հարունոյի կողմից[33][34]։ Երբ Չորրորդ Մեծ Նինջա պատերազմը սկսվում է, Հինատան ընդգրկվում է Նեջիի հետ նույն դիվիզիոնում, և նա միանում է Նարուտոյին Տաս Պոչերի դեմ ճակատամարտում այն բանից հետո, երբ Նեջին զոհաբերում է իրեն՝ նրանց պաշտպանելու համար[35]։ Նրան հաջողվում է հաղթել Տասը Պոչերի կլոնին, սակայն հետագայում ընկնում է Ինֆինիտե Ցուկույոմիի թակարդը՝ երազելով Նարուտոյի հետ հարաբերությունների մասին նախքան ազատվելը[36][37]։ Այն բանից հետո, երբ Նարուտոն կարողանում է հաղթել և բարեփոխել Սասկեին, Հինատան և մնացած բոլորը ազատվում են Ինֆինիտե Ցուկույոմիից։ Նա ավելի ուշ Նարուտոյի և Կոնոհագակուրե շինոբիների հետ միասին մասնակցում է Նեջիի հուղարկավորությանը[38]։ Հետագա տարիներին Հինատան և Նարուտոն ամուսնանում են և ունենում երկու երեխա՝ որդի Բորուտո Ուզումակի անունով և դուստր՝ Հիմավարի Ուզումակի[39]։

«Վերջինը․ Նարուտո ֆիլմ»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերջինը․ Նարուտո ֆիլմ»-ը տեղի է ունեցել Չորրորդ Մեծ Նինջա պատերազմից երկու տարի անց։ 19 տարեկան Հինատան հույս ունի Նարուտոյին կարմիր շարֆ նվիրել, որը նա ինքն է հյուսել՝ որպես սիրո նվեր։ Դրանից անմիջապես հետո Թոների Օցուցուկին ներխուժում է Կոնոհագակուրե և առևանգում Հինատայի քրոջը՝ Հանաբիին, որպեսզի օգտագործի նրա Բյակուգանը (բառացի «Սպիտակ աչք»)։ Հինատան միանում է Կակաշիի և Շիկամարու Նարայի թիմին՝ իր քրոջը փրկելու համար։ Օցուցուկի կլանի լքված Շինոբի գյուղով ճանապարհորդության ընթացքում Նարուտոն արտահայտում է Հինատայի հանդեպ իր փոխադարձ զգացմունքները։ Չնայած դրան, Հինատայի հետ կապ է հաստատել նրա նախահայր ��ամուրա Օցուցուկիի ոգին, որպեսզի օգնի դարձնել նրան «Բյակուգան արքայադուստր»։ Այսպիսով, Հինատան թույլ է տալիս որ Թոների առևանգի իրեն, որպեսզի նրանք ամուսնանան։ Իրականում, դա այն բանի համար էր, որ Հինատան կարողանա ոչնչացնել Թենսեյգանը (բառացի «Ռեինկառնացիա աչք»)։ Այնուամենայնիվ, Թոներին հայտնաբերում է խաբեությունը և մտովի կառավարում է Հինատային՝ ոչնչացնելով շարֆը, որը նա ի սկզբանե ստեղծել էր Նարուտոյի համար։ Նարուտոյի թիմը վերջապես հասնում է, և սկսվում է զանգվածային հարձակում Թոներիի պալատի վրա։ Թիմը բաժանվում է, և Նարուտոն խափանում է հարսանեկան արարողությունը հենց այն ժամանակ, երբ Թոներին պատրաստվում էր համբուրել Հինատային, իսկ մյուսները ապահովում են Հանաբիի պաշտպանությունը։ Հինատան կատարում է Համուրայի կամքը՝ օգնելով Նարուտոյին ոչնչացնել Թենսեյգանը և կանգնեցնել Թոներիին։ Չնայած դրան, Թոներիի «Թենսեյգան» չակրայի ռեժիմը նրան հնարավորություն է տալիս կիսով չափ կիսել լուսինը` Հինատային դնելով թռչունների հսկայական վանդակում։ Նարուտոն անցնում է «Իննը պոչանի» չակրայի ռեժիմի, և սկսվում է հսկայական մենամարտ։ Վերջում Նարուտոն բռնում է Հինատայի շարֆի վերջին կտորը և ուղղում է իր չակրան՝ բավականաչափ ուժգին հարված հասցնելու համար, որպեսզի Թոներին ամրացվի պատին և ուժազրկի նրան՝ կանգնեցնելով լուսնի անկումը։ Հինատան Հանաբիի աչքերը հետ է վերցնում Թոներիից և վերադարձնում քրոջը։ Շուտով Հինատան և Նարուտոն վերահաստատում են իրենց փոխադարձ սերը, որը հանգեցնում է նրանց ամուսնությանը և ընտանիքի սկզբին[40]։

«Բորուտո․ Նարուտո ֆիլմ»-ում Հինատան փորձում է լավագույնս երեկույթ կազմակերպել՝ Հիմավարիի ծննդյան օրվա առթիվ։ Այդ ընթացում Նարուտոն բացակայում էր՝ Հոկագեի նոր պարտականությունների պատճառով։ Այնուհետև Հինատան Նարուտոյի խնդրանքով հսկում է Բորուտոյին իր Բյակուգանի միջոցով, երբ նա մասնակցում է Չունինի քննություններին, հաստատելու Նարուտոյի կասկածները, որ իրենց որդին ազնվորեն չի մասնակցում և օգտագործում է նինջայի հատուկ գործիք։ Այն բանից հետո, երբ Մոմոշիկի Օցուցուկին և Կինշիկի Օցուցուկին հարձակվում են Նարուտոյի վրա և այնուհետև առևանգում, Հինատան փորձում է փրկել նրան, սակայն արդյունքում վիրավորվում է։ Նրան Սակուրան է օգնում ապաքինվել։ Հինատան ի սկզբանե դեմ է, որ Բորուտոն միանա Սասկեի փրկարար թիմին, սակայն ի վերջո հանձնվում է[41]։

Այլ ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Վերջինը․ Նարուտո ֆիլմ» և «Բորուտո․ Նարուտո ֆիլմ»-ից Հինատան հայտնվում է հինգ այլ Նարուտո ֆիլմերում։ Naruto Shippuden the Movie (2007) ֆիլմում նա և Շինոն համառոտ գործունեություն են ծավալում Թիմ 7- ի հետ[42]։ Naruto Shippuden the Movie: Bonds (2008) ֆիլմում Հինատան, Նարուտոն և Սակուրան հանձնարարության են` ուղեկցելու Ամարույին և Շինոյին դեպի իրենց գյուղեր։ Հինատան ոչ ճշգրտորեն հաստատում է Ամարույի մահը և այլ գյուղացիների հետ կալանավորվում է։ Չնայած ավելի ուշ ազատ է արձակվում Ամարուի կողմից[43]։ Naruto Shippuden the Movie: The Will of Fire (2009) ֆիլմում նա գնում է Նարուտոյին և Սակուրային փնտրելու, ովքեր փնտրում են Կակաշի Հատակեին, և նա միանում է Նեջիին՝ հարձակվելով Նիի, Իչիի և Սանի թռչող գազանի վրա, միավորելով իրենց հարձակումները, ոչնչացնելու այն[44]։ Naruto the Movie: Blood Prison (2011) ֆիլմում Հինատան թիմի օգնությամբ փորձում է հետ բերել Նարուտոյին «Արյան բանտից»[45]։ Road to Ninja: Naruto the Movie (2012) ֆիլմում, որը տեղի է ունենում մինչև Չորրորդ Մեծ Նինջա պատերազմը, Հինատան պայքարում է Ակացուկիի հարձակման դեմ, մինչդեռ նրա այլընտրանքային տարբերակը, ով ավելի քիչ հագուստ է կրում և ավելի ինքնավստահ է, հայտնվում է Օբիտո Ուչիհայի կողմից ստեղծված Genjutsu աշխարհում[46]։ Լայթ֊նովել՝ Sakura Hiden։ Thoughts of Love, Riding Upon a Spring Breeze (2015), գրված Տոմոհիտո Օսակիի կողմից և նկարազարդված Կիշիմոտոյի կողմից[47], մանրամասնում է Հինատայի և Նարուտոյի հարաբերությունը։ Զույգը փորձում է փրկել Սակուրային Կիդո Ցումիկիի կողմից առևանգումից հետո, բայց արդեն ուշ էր Սակուրային փրկելու համար, քանի որ նա արդեն փրկել է իրեն[48]։

Հետարձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
An image depicting a voice actress
Ստեֆանի Շեհը, Հինատային անգլերեն ձայնային կրկնօրինակողը, գովասանքի է արժանացել:

Հինատան հայտնի կերպար է Նարուտոյի երկրպագուների շրջանակում՝ զբաղեցնելով 10-րդ տեղը կերպարների հանրաճանաչության առաջին ամենամյա հարցման մեջ[49], 6-րդը և՛ երկրորդ[50], և՛ երրորդ հարցման մեջ, 12-րդը՝ չորրորդում[51], 9-րդը՝ հինգերորդում[52], 13-րդը՝ վեցերորդում, իսկ 10-րդը՝ յոթերորդում։ Anime News Network- ից Էմի ՄաքՆալթին գովաբանել է Ստեֆանի Շեհի ձայնային աշխատանքը «հերոսի ամաչկոտությունը, անհանգստությունն ու վճռականությունը միաժամանակ փոխանցելու համար»[53]։ Հինատայի վերաբերյալ ապրանքներ են թողարկվել՝ ներառյալ արձանիկներ[54]։ 2021 թվականի հարցման ժամանակ Հինատան քվեարկվել է որպես «Բորուտո․ Նարուտո- հաջորդ սերունդերը» ֆիլմի 4-րդ ամենահայտնի կերպարը[55]։

Անիմե լրատվական ցանցից Կարլ Քիմլինգերը, վերանայելով սերիալի վաղ պատմություններից մեկը, ասաց, որ Հինատայի մենամարտը խթանեց «փոխելու իր վճռականությունը»՝ իր թույլ բնավորության պատճառով[56]։ IGN-ի Չարլզ Ուայթը հիանում էր Հինատայի կերպարով առաջին անիմե սերիայում՝ գովաբանելով, թե ինչպես է նա միայնակ պայքարում, որպեսզի փրկի Նարուտոյին հակառակորդ Ջիգայից[57]։ Սերիալի եզրափակիչ փուլի ընթացքում Քրիս Բևերիջին The Fandom Post- ից դուր եկավ, թե ինչպես է Հինատան աջակցում Նարուտոյին և շարունակում օգնել նրան պայքարել իրենց թշնամիների դեմ[58]։ Քննադատ Յուկարի Ֆուջիմոտոն հայտարարել է, որ Հինատան, իգական սեռի այլ կերպարների հետ միասին, առաջնահերթություն է տվել սիրուն՝ համարելով այն ավելի կարևոր, քան որպես նինջա առաջադիմելը[59]։ Առաջին անգամ նրան տեսնելով սերիալի II մասում, Ջեյսոն Թոմփսոնը հիացավ Հինատայի դիզայնով և ակնկալում էր, որ նա և Նարուտոն ապագայում միասին կլինեն[60]։ Իսկ Ռեմսի Իսլերը IGN- ից հայտարարեց, որ թեև Հինատայի և Նարուտոյի միասին լինելն անակնկալ չէր, այնուամենայնիվ, այն հիասթափեցրեց որոշ երկրպագուների, ովքեր ցանկանում էին, որ Նարուտոն հարաբերություններ հաստատի Սակուրա Հարունոյի հետ[61]։

Նարուտոյի և Հինատայի հարաբերությունների զարգացման քննադատական վերաբերմունքը «Վերջինը» ֆիլմում ընդհանուր առմամբ դրական էր։ Լոս Անջելես Թայմսից Չարլզ Սոլոմոնը ֆիլմում նրանց հարաբերությունները բնութագրում էր, որպես «անհարմար սիրավեպ»[62], մինչդեռ Japanator.com-ը գրում էր, որ Հինատայի պայքարը սիրավեպի հետ ֆիլմի բարենպաստ կողմերից է[63]։ ՄաքՆալթին ասաց, որ թեև սիրավեպը սկզբում կարող էր անհարմար թվալ, բայց ֆիլմի շարունակման ընթացքում այն շատ ավելի գրավիչ դարձավ հեռուստադիտողների համար[53]։ Մեծ Բրիտանիայի Անիմե ցանցի գրող Դեն Ռոդսը համաձայնել է Բևերիջի հետ՝ ասելով, որ սյուժեի հիմնական շեշտը Հինատայի և Նարուտոյի հարաբերություններն են, այլ ոչ թե ֆիլմի չարագործի հայտնվելը[64]։

2018 թվականի մարտին չինացի մուլտիպլիկատոր Չենգսի Հուանգն իր ինստագրամում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Նարուտոն և Հինատան մերկ գրկախառնվում են անկողնում։ Տեսանյութը արժանացել է երկրպագուների բացասական արձագանքին։ Հուանգը ներողություն հայցեց, և հավելեց, որ անիմացիան պարզապես պրակտիկա էր, և որ նա ցանկանում էր պատկերել ամուսնական զույգի առօրյան, սակայն ի պատասխան, այնուամենայնիվ, ջնջեց տեսանյութը[65]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kishimoto, Masashi (2015)։ Naruto-ナルト- 秘伝・在の書 オフィシャルムービーBook։ Shueisha։ էջ 31
  2. Kishimoto, Masashi (2002)։ Naruto―ナルト―キャラクターオフィシャルデータBook 秘伝・臨の書 (ճապոներեն)։ Shueisha։ էջ 241։ ISBN 978-4-08-873288-6
  3. «Masashi Kishimoto Talks About Boruto Manga, Naruto, Hinata & Sakura's Relationship [Full 2017 Interview]». Արխիվացված է օրիգինալից 11-Հունիս-2017-ին. Վերցված է 13-Հուլիս-2017-ին.
  4. «Viz Presents "Naruto" Author's Comments On Tone Of "Boruto", Hinata Marriage And More»։ Crunchyroll։ 31-Հունվար-2017։ Արխիվացված է օրիգինալից 2-Փետրվար-2017-ին։ Վերցված է 12-Մայիս-2017
  5. «Jump Festa 2017 Interview – Masashi Kishimoto And The Future Of Boruto: Naruto Next Generations!». OtakuKart. 31-Հունվար-2017. Արխիվացված է օրիգինալից 20-Հունիս-2017-ին. Վերցված է 12-Մայիս-2017-ին.
  6. Aoki, Deb (2015 թ․ հոկտեմբերի 14). «Masashi Kishimoto at New York Comic-con The Anime News Network Interview». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. 漫道コバヤシ第13号「Naruto完結!岸本斉史SP」 [Kobayashi No. 13 'Completion of Naruto! Masashi Kishimoto SP'] (ճապոներեն)։ Վերցված է 13-Դեկտեմբեր-2014
  8. «INTERVIEW WITH NARUTO ANIMATOR CHENGXI HUANG (PART 2/2)». Wave Motion Cannon. Վերցված է 10-Մայիս-2020-ին.
  9. Huang, Chengxi [@cekibeing] (8-Դեկտեմբեր-2014). "昨日はようやくthe last観に行った。物語の中でも、現実でも、この恋も十数年間続いてきた、ようやくこの二人は一緒なる。本当、本当感動しました。ありがとうございます!ナルトとヒナタ!岸本先生もありがとうございます!" (Tweet). Վերցված է 10-Հունիս-2020 – via Twitter.Huang, Chengxi [@cekibeing] (December 8, 2014). «昨日はようやくthe last観に行った。物語の中でも、現実でも、この恋も十数年間続いてきた、ようやくこの二人は一緒なる。本当、本当感動しました。ありがとうございます!ナルトとヒナタ!岸本先生もありがとうございます!» (Թվիթ). Վերցված է June 10, 2020-ին – via Թվիթթեր.
  10. «Animator Apologizes After Posting Adult Naruto Animation»․ Otaku Usa։ 10-Հունվար-2018։ Վերցված է 11-Սեպտեմբեր-2018
  11. Loveridge, Lynzee (2014 թ․ դեկտեմբերի 4). «Masashi Kishimoto desvela nuevos secretos sobre Naruto en una entrevista para televisión». Koi Nya. Արխիվացված է օրիգինալից 12-Հոկտեմբեր-2017-ին. Վերցված է 11-Հոկտեմբեր-2017-ին.
  12. 【映画パンフレット】The Last: Naruto the Movie [The Last: Naruto the Movie The Last's Program Guide]. Shueisha. 2015. էջ 14 [The Last: Naruto the Movie The Last's Program Guide]. Shueisha. 2015. էջ 14.
  13. Loveridge, Lynzee (20-Օգոստոս-2016). «6 Things You Might Not Know About Masashi Kishimoto». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 25-Սեպտեմբեր-2016-ին. Վերցված է 29-Սեպտեմբեր-2016-ին.
  14. «岸本斉史氏、15年連載ナルトへの思い語る». Nikkan Sports. Արխիվացված է օրիգինալից 30-Դեկտեմբեր-2017-ին. Վերցված է 30-Դեկտեմբեր-2017-ին.
  15. Kishimoto, Masashi (2008)։ Naruto Character Official Data Book Hiden Sha no Sho։ Shueisha։ ISBN 978-4-08-874247-2
  16. Kishimoto, Masashi (2014)։ Naruto – ナルト – 秘伝・列の書 オフィシャルムービーガイドBook [Naruto Secret: Scroll of Line Official Movie GuidebookShueisha։ էջեր 44–45
  17. Naruto -ナルト- 秘伝・在の書 オフィシャルムービーBook [Naruto Secret: Scroll of Country Official Moviebook] (ճապոներեն). Shueisha. 2015. էջ 45.
  18. [./Https://en.wikipedia.org/wiki/Pierrot%20(company) Studio Pierrot] (17-Հոկտեմբեր-2002). "宿敵!?サスケとサクラ". Naruto. TV Tokyo.
  19. Sherman, Jennifer (2011 թ․ հուլիսի 25). «Nana Mizuki is 1st Voice Actress to Sing at Tokyo Dome». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 3-Դեկտեմբեր-2013-ին. Վերցված է 14-Մայիս-2012-ին.
  20. The Last: Naruto the Movie The Last's Program Guide. Shueisha. 2015.
  21. «Spotlight: Speaking with Stephanie Sheh». Siliconera. 8-Սեպտեմբեր-2006. Վերցված է 14-Հունիս-2018-ին.
  22. «Stephanie Sheh answers question about Hinata and Orihime». YouTube. 2-Ապրիլ-2013. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 10-Մայիս-2018-ին.
  23. Kishimoto, Masashi (2006)։ «Chapter 102»։ Naruto 12։ Viz Media։ ISBN 978-1-4215-0242-7
  24. 24,0 24,1 Kishimoto, Masashi (2006)։ «Chapter 78»։ Naruto 9։ Viz Media։ ISBN 978-1-4215-0239-7
  25. The Last: Naruto the Movie Novelization
  26. Kishimoto, Masashi (2004)։ «Chapter 39»։ Naruto 5։ Viz Media։ ISBN 978-1-59116-359-6
  27. Kishimoto, Masashi (2006)։ «Chapter 79»։ Naruto 9։ Viz Media։ ISBN 978-1-4215-0239-7
  28. Kishimoto, Masashi (2006)։ «Chapter 81»։ Naruto 9։ Viz Media։ ISBN 978-1-4215-0239-7
  29. Kishimoto, Masashi (2006)։ «Chapter 238»։ Naruto 27։ Viz Media։ ISBN 978-1-4215-1863-3
  30. Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 282»։ Naruto 32։ Viz Media։ ISBN 978-1-4215-1944-9
  31. Kishimoto, Masashi (2009)։ «Chapter 354»։ Naruto 39։ Viz Media։ ISBN 978-1-4215-2175-6
  32. Kishimoto, Masashi (2009)։ «Chapter 396»։ Naruto 43։ Viz Media։ ISBN 978-1-4215-2929-5
  33. 33,0 33,1 Kishimoto, Masashi (2010)։ «Chapter 437»։ Naruto 47։ Viz Media։ ISBN 978-1-4215-3305-6
  34. Kishimoto, Masashi (2010)։ «Chapter 442»։ Naruto 47։ Viz Media։ ISBN 978-1-4215-3305-6
  35. Kishimoto, Masashi (2014)։ «Chapter 615»։ Naruto 64։ Viz Media։ ISBN 978-1-4215-6455-5
  36. Kishimoto, Masashi (2015)։ «Chapter 677»։ Naruto 70։ Viz Media։ ISBN 978-1-4215-7975-7
  37. Kishimoto, Masashi (2015)։ «Chapter 678»։ Naruto 70։ Viz Media։ ISBN 978-1-4215-7975-7
  38. Kishimoto, Masashi (2015)։ «Chapter m699»։ Naruto 72։ Viz Media։ ISBN 978-4-08-880220-6
  39. Kishimoto, Masashi (2015)։ «Chapter 700»։ Naruto 72։ Viz Media։ ISBN 978-4-08-880220-6
  40. The Last: Naruto the Movie (Blu-ray). Viz Video. 2015.
  41. Boruto: Naruto the Movie
  42. Naruto Shippuden: the Movie. Viz Video. 2009. Archived from the original (DVD)․ Վերցված է 5-Սեպտեմբեր-2013
  43. Naruto Shippuden: the Movie 2. Վարցված է 12-Ապրիլ-2014
  44. Naruto Shippuden: the Movie 3. Վերցված է 30-Հոկտեմբեր-2013
  45. Naruto Shippuden: the Movie 5. Վերցված է 22-Փետրվար-2014
  46. Naruto Shippuden: the Movie 6. Վերցված է 25-Հոկտեմբեր-2014
  47. «Full List of Naruto Epilogue Novels Unveiled». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 9-Դեկտեմբեր-2014-ին. Վերցված է 26-Դեկտեմբեր-2008-ին.
  48. Tomohito, Ōsaki; Kishimoto, Masashi (2016). サクラ秘伝 思恋、春風にのせて [Naruto: Sakura's Story — Love Riding the Spring Breeze]. Shueisha. ISBN 978-1-42-158442-3.
  49. Kishimoto, Masashi (2005)։ «Chapter 60»։ Naruto 7։ Viz Media։ ISBN 978-1-59116-875-1
  50. Kishimoto, Masashi (2006). "Chapter 107". Naruto. Vol. 12. Viz Media. ISBN 978-1-4215-0242-7.
  51. Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 199»։ Naruto 22։ Viz Media։ ISBN 978-1-4215-1858-9
  52. Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 245»։ Naruto 28։ Viz Media։ ISBN 978-1-4215-1864-0
  53. 53,0 53,1 McNulty, Amy (2015). "The Last: Naruto the Movie". Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 13-Մայիս-2016
  54. «"Naruto Shippuden" Hinata Hyuga Leads Off "Naruto Gals" Figures Line». Crunchyroll. 7-Սեպտեմբեր-2016. Արխիվացված է օրիգինալից 11-Մայիս-2018-ին. Վերցված է 11-Մայիս-2018-ին.
  55. Brown, Urian (2021). «Boruto Popularity Poll Results May 2021». Viz Media. Վերցված է 21-Հունվար-2022-ին.
  56. Kimlinger, Carl (November 2, 2006). "Naruto G.novel 8-10". Anime News Network. Վերցված է 21-Հոկտեմբեր-2016
  57. White, Charles (2008). "Naruto: "The Byakugan Sees the Blind Spot!" Review". IGN. Վերցված է 13-Հուլիս-2017
  58. Beveridge, Chris (2014). "Naruto: Shippuden Episode #364 Anime Review". The Fandom Post. Արխիվացված է օրիգինալից 30-Հոկտեմբեր-2016
  59. Fujimoto Yukari (2013)։ «Women in "Naruto", Women Reading "Naruto"»։ in Berndt Jaqueline, Kümmerling-Meibauer Bettina։ Manga's cultural crossroads։ Hoboken: Taylor and Francis։ էջեր 175–176։ ISBN 978-1-134-10283-9
  60. Thompson Jason (2014)։ «House of 1000 Manga Naruto Part II»։ Anime News Network։ Արխիվացված է օրիգինալից 28-Ապրիլ-2017-ին։ Վերցված է 16-Մայիս-2017
  61. Isler, Ramsey (2014). «Naruto manga finale (chapter 699-700)». IGN. Արխիվացված է օրիգինալից 27-Դեկտեմբեր-2016-ին. Վերցված է 16-Հունիս-2017-ին.
  62. "Elaborate 'Last' in Naruto series packs visual punch". Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 17-Օգոստոս-2016
  63. "The Last: Naruto The Movie". Japanator.com. Արխիվացված է օրիգինալից 10-Օգոստոս-2016
  64. Rhodes, Dan. "Anime Review: Last, The: Naruto the Movie". UK Anime Network. Վերցված է 20-Հոկտեմբեր-2016
  65. «Animator Apologizes After Posting Adult Naruto Animation». Otaku Usa. 10-Հունվար-2018. Վերցված է 11-Սեպտեմբեր-2018-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hinata Hyuga at Wikimedia Commons