Հերթա Բոթհե
Հերթա Բոթհե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1921 |
Ծննդավայր | Տետերով, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա |
Մահացել է | մարտի 16, 2000[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | տանջող և համակենտրոնացման ճամբարի պահակ |
Herta Bothe Վիքիպահեստում |
Հերթա Գերթրուդե Բոթհե (գերմ.՝ Herta Gertrude Bothe, հունվարի 3, 1921, Տետերով, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - մարտի 16, 2000[1], Գերմանիա[2]), կանանց համակենտրոնացման ճամբարների վեակացու։ Մի քանի անգամ ձերբակալվել է ռազմական հանցագործության մեղադրանքով, դատվել, ազատազրկվել, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերթա Բոթհեն ծնվել է 1921 թվականի հունվարի 8-ին գերմանական Տետերով քաղաքում։ Նա օգնել է հորը, որն ուներ փայտանյութի խանութ, որոշ ժամանակ էլ ծառայել է ֆաբրիկայում։ 1939 թվականին անդամակցել է Գերմանացի աղջիկների խորհրդին, որտեղ բարձր առաջադմություն է ցուցաբերել թեթև աթլետիկայում։ 1940 թվականին աշխատանքի է անցել գերմանական հոսպիտալում որպես բուժքույր[3]։
1942 թվականին հրավեր է ստացել որպես վերակացու աշխատել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում։ Չորսշաբաթյա դասընթացից հետո Բոթհեին ուղարկում են Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Գդանսկին մոտ։ Այնտեղ Հերթան ստացել է «Շտուտհոֆի սադիստուհի» մականունը կին կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար[4]։
1944 թվականի հուլիսին Գերդա Շթայնհոֆի հետ ուղարկվել է Բրոմբերգ-Օստ համակենտրոնացման ճամբար։ 1945 թվականի հունվարի 21-ից Բոթհեն վերակացու էր Կենտրոնական Լեհաստանից մինչև Բերգեն-Բելզեն մահվան երթում։ Երթն ավարտվել է 1945 թվականի փետրվարի 20-26։ Բերգեն-Բելզենում նա ղեկավարել է 60 կանանցից բաղկացած խմբին, որոնք աշխատում էին փայտանյութի արտադրամասում[5]։
Ճամբարի ազատագրումից հետո ձերբակալվել է։ Բելզենի դատավարության ժամանակ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Հերթա Բոթհեն իր պաշպանության ժամանակ նշել է, որ ծեծել է կալանավորներին, բայց երբեք ոչ մեկի չի սպանել, սակայն կային վկաներ, որոնք հակառակն էին պնդում[6]։ 1951 թվականի դեկտեմբերի 22-ին ժամկետից շուտ ազատ է արձակվում բրիտանական կառավարության ներողամտության շնորհիվ։ Մնացյալ ողջ կյանքն ապրել է Գերմանիայում Լանգե ազգանվամբ։ 2004 թվականին «Holokaust» փաստագրական սերիալոմ ցուցադրվել է նրա ճեպազրույցը՝ տեսագրված դեռևս 1997 թվականին[7]։ Այնտեղ Հերթա Բոթհեն հայտարարել է․
Ես արդյոք սխալ թույլ տվե՞լ եմ։ Ոչ։ Սխալն այն էր, որ այն համակենտրոնացման ճամբար էր, իսկ ես պետք է այնտեղ աշխատեի, այլապես անձամբ ինձ կտեղափոխեին այնտեղ։ Հենց դա էլ իմ սխալն էր։ - Հերթա Բոթհե
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://bergenbelsen.co.uk/pages/Staff/Staff.asp?CampStaffID=43&Submit=View
- ↑ «Aufseherin Herta Bothe/Lange». Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2019-01-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Herta Bothe / Lange» (անգլերեն). bergenbelsen.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2012-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Hall A. (2009-02-12). «Nazi women exposed as every bit as bad as Hitler's deranged male followers» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է 2012-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «A 'kind, sweet' granny hiding an evil secret» (անգլերեն). thesun.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009-02-24-ին. Վերցված է 2012-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Belsen Trial» (անգլերեն). Official website of the University of the West of England, Bristol. Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին. Վերցված է 2012-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «NAZI SHE-DEVILS» (անգլերեն). mirror.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին. Վերցված է 2012-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- United Nations War Crimes Commission (Hrsg.): Law reports of trials of war criminals, selected and prepared by the United Nations War Crimes Commission. 3 Bände, William S. Hein Publishing, Buffalo (New York) 1997, ISBN 1-57588-403-8 (Reprint der Originalausgabe von 1947–1949).
- Nicholas Goodrick-Clarke: Hitler's Priestess: Savitri Devi, the Hindu-Aryan Myth and Neo-Nazism, NYU Press, New York 2000, ISBN 0-8147-3111-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հերթա Բոթհե կատեգորիայում։ |