Հենրի Թեյթ
Հենրի Թեյթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1819[1][2] |
Ծննդավայր | Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1899[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Streatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և ձեռնարկատեր |
Ամուսին | Jane Wignall? և Amy Fanny Hislop? |
Ծնողներ | հայր՝ William Tate?[1], մայր՝ Agnes Booth?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Henry Tate?, Sir William Tate, 2nd Baronet?[1], Isolina Tate?[1], Agnes Esther Tate?[1], Alfred Tate?[1], Edwin Tate?[1], Caleb Ashworth Tate?[1] և George Booth Tate?[1] |
Henry Tate Վիքիպահեստում |
Հենրի Թեյթ (անգլ.՝ Henry Tate, մարտի 11, 1819[1][2], Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - դեկտեմբերի 5, 1899[1][2], Streatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), բրիտանացի արդյունաբերող և բարերար, Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1819 թվականի մարտի 11-ին Անգլիայի Լանկաշիր կոմսության Չորլի քաղաքում՝ ունիտարիանական հոգևորական արժանավոր Թեյթի (անգլ.՝ Reverend William Tate) և նրա կնոջ՝ Ագնեսա Բութի (անգլ.՝ Agnes Booth) ընտանիքում[5]։
13 տարեկանում Լիվերպուլում դարձել է նպարավաճառի աշակերտ։ Այնուհետև դարձել է շաքարի փոքր գործարանի կառավարիչ։ 1859 թվականին Թեյթը դարձել է շաքարի գործարաններ ունեցող «John Wright & Co.» կազմակերպության գործընկերը։ 1869 թվականին լիակատար վերահսկողություն է ստացել կազմակերպության նկատմամբ և այն վերանվանել «Henry Tate & Sons»։ 1875 թվականին ստորագրել է գերմանացի գյուտարար Օյգեն Լանգենի արտոնագիրը շաքարի խորանարդի պատրաստման համար, իսկ 1877 թվականին գործարան է բացել Լոնդոնի[6] Սիլվերթաուն քաղաքում, որն աշխատում է առ այսօր։
Թեյթն արագ դարձել է միլիոնատեր և շռայլորեն նվիրաբերել բարեգործությանը։ 1889 թվականին իր՝ 65 նկարից բաղկացած հավաքածուն հանձնել է կառավարությանն այն պայմանով, որ նրանք պետք է ներկայացվեն պատկերասրահում, ինչի կառուցման համար վճարել է 80 000 ֆունտ։ Բրիտանական արվեստի ազգային պատկերասրահը, որն այժմ հայտնի է որպես Թեյթ բրիտանական պատկերասրահ, բացվել է 1897 թվականի հուլիսի 21-ին Միլբանկ հին բանտի տեղում։ Բացի այդ, Թեյթը կատարել է բազմաթիվ այլ նվիրատվություններ․ 10 000 ֆունտ՝ Օքսֆորդի «Harris Manchester College» գրադարանի համար, 20 000 ֆունտ՝ Լիվերպուլի «Hahnemann Hospital» հոմեոպաթիկ կլինիկայի համար, 42 500 ֆունտ՝ Լիվերպուլի համալսարանի համար, 3 500 ֆունտ՝ կանանց «Bedford College»-ի համար, 8 000 ֆունտ՝ «Liverpool Infirmary» լիվերպուլյան լազարետի համար, ինչպես նաև մի շարք այլ նպատակների համար։
1898 թվականին՝ մահվանից 1 տարի առաջ, Թեյթն ստացել է բարոնետի տիտղոս։ Սկզբում նա հրաժարվել է այդ տի��ղոսից, բայց երբ հաղորդել են, որ թագավորական ընտանիքը կնեղանա նորից հրաժարվելու դեպքում, նա համաձայնվել է։
Մահացել է 1899 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[7]։
1921 թվականին նրա «Henry Tate & Sons» կազմակերպությունը միավորվել է «Abram Lyle & Sons» կազմակերպության հետ՝ ստեղծելով «Tate & Lyle» ձեռնարկությունը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենրի Թեյթի պատվին բազմաթիվ հուշատախտակներ են տեղադրվել, որոնցից մեկը բացվել է 2001 թվականին Բերքենհեդի 42-րդ Համիլթոն փողոցում գտնվող նրա առաջին խանութի տարածքում։
- 2006 թվականին «Wetherspoons» ցանցի պանդոկներից մեկը հայրական Չորլի քաղաքում անվանվել է նրա պատվին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կիսանդրին Բրիքսթոնում
-
Գուբերթ Հերկոմերի կողմից նկարված դիմանկար
-
Հուշատախտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tate, Sir Henry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083441
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Sir Henry Tate — Baronet (անգլ.)
- ↑ Thames refinery and the cubes. // Philippe Chalmin. The Making of a Sugar Giant: Tate and Lyle, 1859—1989. Taylor & Francis, 1990. С. 75-80.(անգլ.)
- ↑ The Founder of the Tate Gallery Dies (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philippe Chalmin. The Making of a Sugar Giant: Tate and Lyle, 1859—1989. Taylor & Francis, 1990. 782 с.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Թեյթ» հոդվածին։ |
|