Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն նորվ.՝ Henie Onstad kunstsenter | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նորվեգիա[1] |
Տեղագրություն | Բերում[1] |
Վայր | Høvikodden? |
Անվանված է | Sonja Henie? և Niels Onstad? |
Հիմնադրված է | 1968 |
Տնօրեն | Anne Hilde Neset? |
Իրադարձություններ | claim for restitution of an artwork?[2] |
Պաշտոնական կայք |
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն (նորվ.՝ Henie Onstad kunstsenter), արվեստին առնչվող թանգարան Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյի (մարզի) Բերում կոմունայում (համայնքում)՝ Հովիկոդեն հրվանդանի վրա, Օսլո-ֆյորդում, Օսլոյից մոտավորապես 10 կմ դեպի հարավ։ Կենտրոնը հիմնադրվել է 1968 թվականին մարմնամարզության աշխարհի և օլիմպիական չեմպիոնուհի Սոնյա Հենիի (1912—1969) և նրա ամուսնու՝ Նիլս Ունսթադի (1909—1978) կողմից։ Ունսթադը նավաշինարարական ընկերության սեփականատեր էր և արվեստի գործերի կոլեկցիոներ։ Իր 110 կտավից բաղկացած նկարների հավաքածուն նա նվիրեց թանգարանին, ինչպես ��աև ֆինանսական միջոցներ թանգարանի շենքի կառուցման համար։ Թանգարանի կառուցման աշխատանքները իրականացրել է Սոնի Հենի հիմնադրամը 1961 թվականին։ Թանգարանի շենքը նախագծվել է նորվեգացի ճարտարապետներ Ջոն Էիկվարի և Սվեն Էրիկ Էնգեբրետսենի կողմից։ Թանգարանում ցուցադրվում է նաև Սոնիի սպորտային պարգևների հավաքածուն[3][4]։
1994 թվականին թանգարանի շենքը ընդլայնվեց, ավելացվեց նաև երկհարկանի ցուցադրական և տեխնիկական սենյակներով ու սրահներով հագեցած մասնաշենք։ Այս նախագիծը մշակվել է նույն ճարտարապետների կողմից ինչ հին մասնաշենքինը։ Նոր մասնաշենքը հնին կողքին այնպես է կառուցվել, որ պահպանվի համադրությունը[4]։
Թանգարանային կենտրոնում կա 6 ցուցասրահ, ոչ մեծ դահլիճ և խորհրդակցությունների սրահ։ Ներկայումս կենտրոնը զբաղեցնում է 9500 քառ/մ տարածք, որոնցից 3500 քառ/մ-ը ցուցասրահներն են։ Թանգարանում ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ֆեռնան Լեժեյի, Մակս Էռնեստի, Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի, Խոան Միրոյի, Պաուլ Կլեեի և այլ հայտնի արվեստագետների աշխատանքներ[4]։
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոնը կազմակերպում է ոչ միայն ցուցադրություններ, այլև բեմադրություններ։ Թանգարանը տարեկան ունենում է շուրջ 100.000 այցելու։ 2008 թվականին կենտրոնը նշեց իր հիմնադրման 40-ամյակը՝ կազմակերպելով ցուցադրություններ, դասախոսություններ, համերգներ և ֆիլմերի դիտումներ[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.lootedart.com/news.php?r=PYSBEL446121
- ↑ "Henie Onstad Art Centre". The Norway Cultural Profile. Retrieved 4 August 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 BBC News, Entertainment and Arts, Nazi looted Matisse work returned by Norwegian gallery, 21 March 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք: (նորվեգերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն» հոդվածին։ |
|