Հեմատոշեզիա
Հեմատոշեզիա | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ստամոքսաղիքային ուղու ստորին բաժինների արյունահոսություն |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 578.1 |
ՀՄԴ-10 | k62.9 |
Hematochezia Վիքիպահեստում |
Հեմատոշեզիա (հունարեն՝ αἷμα - արյուն և χέζειν - դեֆեկացիա), թարմ արյան արտադրությունն է հետանցքից կղանքի հետ կամ առանց դրա (ի տարբերություն մելենայի)[1]։ Հեմատոշեզիան առավելապես պայմանավորված է ստամոքսաղիքային տրակտի ստորին հատվածների արյունահոսության հետ, բայց կարող է դիտվել նաև ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների ինտենսիվ արյունահոսությունների դեպքում։ Հեմատոշեզիան ուղիղաղիքային արյունահոսությունից տարբերվում է նրանով, որ վերջինս կապված չէ կղազատման հետ, փոխարենը այն արտահայտվում է թարմ վառ-կարմիր արյան արտադրությամբ առանց կղանքի[2]։ Հետանցքից թարմ արյան արտազատումը կապված է կա՛մ հեմատոշեզիայի հետ, կա՛մ էլ ուղիղաղիքային արյունահոսության հետ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահասակների շրջանում հեմատոշեզիայի ամենահաճախակի պատճառներն են թութքը և դիվերտիկուլիտը, որոնք համարվում են բարորակ պաթոլոգիկ վիճակներ։
Հեմատոշեզիայի առաջացման պատճառ կարող է լինել նաև կոլոռեկտալ քաղցկեղը, որը պոտենցիալ մահացու ախտաբանական վիճակ է։ Նորածինների դեպքում հեմատոշեզիան կարող է առաջանալ ծննդաբերական ուղիներով անցնելու ժամանակ մայրական արյունը կուլ տալու հետևանքով։ Հեմատոշեզիան կարող է լինել նեկրոզացնող էնտերոկոլիտի առաջին դրսևորումը։ Նեկրոզացնող էնտերոկոլիտը հաճախ է հանդիպում անհաս երեխաների մոտ։ Եթե հեմատոշեզիան զուգակցվում է որովայնային ցավերի հետ, ապա դա բնորոշ է աղիների ինվագինացիային։ Դեռահասների և երիտասարդների շրջանում հեմատոշեզիան աղիների բորբոքային հիվանդությունների՝ մասնավորապես ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, հիմնական գանգատներից մեկն է։ Այդ իսկ պատճառով վերջիններիս մոտ նման գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է բացառել կամ հաստատել խոցային կոլիտի առկայությունը։ Հեմատոշեզիան կարող է առաջանալ նաև ստամոքսաղիքային տրակտի վերին հատվածների արյունահոսությունների դեպքում։ Այս դեպքերում արյունը ենթարկվում է աղաթթվի և ստամոքսաղիքային տրակտի ֆերմենտների ազդեցությանը ու հեմոլիզվում է, ընդունում է սև երանգ ու կոչվում է մելենա։ Ստամոքսաղիքային տրակտի վերին բաժինների արյունահոսության հետևանքով առաջացած հեմատոշեզիան տագնապի նշան է, քանի որ այն վկայում է կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Կարմիր բազուկի օգտագործումը հանգեցնում է կղանքի կարմիր գունավորմանը, որը հաճախ շփոթում են հեմատոշեզիայի հետ։ Կղանքի նման գունավորումը պայմանավորված է բազուկում առկա կարմիր գունակի ոչ լիարժեք մետաբոլիզմով։ Պիտայայի կամ մոշի օգտագործումը նույնպես կարող են պայմանավորել կղանքի կարմիր կամ սև գունավորումը։ Նման երանգ կարող է ունենալ նաև մեզը (պսևդոհեմատուրիա)։ Այս դեպքերը պետք է դիֆերենցել հեմատոշեզիայից։
Նորածինների մոտ հեմատոշեզիայի առկայության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ալկալիներով բնափոխման թեստը(անգլ.՝ Apt test ), որն օգնում է տարբերակել նորածնի հեմոգլոբինը մոր հեմոգլոբինից։
Կղանքում արյան առկայության այլ պատճառներից են՝
- կոլոռեկտալ քաղցկեղը][3][4][5][6]
- Կրոնի հիվանդությունը[7],
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը[8]
- աղիների այլ բորբոքային հիվանդությունները,
- ռեկտալ կամ անալ թութք, հետանցքի ճաքերը
- շիգելյոզը[9] or shiga toxin producing[10] E. coli food poisoning[11]
- նեկրոզացնող էնտերոկոլիտը
- դիվերտիկուլիտը[12]
- սալմոնելոզը[13]
- խոցային հիվանդությունը[14]
- ստամոքսի քաղցկեղ[15]
- ստամոքսաղիքային վերին բաժինների արյունահոսությունը[16]
- կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսությունը[17]
- ճառագայթային պրոկտիտը։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան ընդհանուր հետազոտություն՝ մեծ ուշադրություն դարձնելով հեմոգլոբինի մակարդակին։ Կոլոնոսկոպիան կատարվում է, եթե կա կասկած հաստաղիքային արյունահոսության, հատկապես մեծահասակների մոտ արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար՝ կարցինոմա, խոցային կոլիտ կամ այլ պաթոլոգիաներ։ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա՝ ստամոքսի վերին բաժիններից արյունահոսության կասկածի դեպքում, արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Taber's Cyclopedic Medical Dictionary. Donald Venes. 20th Edition. Page 955.
- ↑ Sáenz, Roque; Valdivieso, Eduardo. «Approach to lower gastrointestinal bleeding» (PDF). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Colon cancer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Lenz, Heinz-Josef (2009 թ․ մարտի 6). «What are Early Symptoms of Colorectal Cancer? Watch out for Small Changes». Alexandria, Virginia, United States: Fight Colorectal Cancer. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Colon Cancer Symptoms - Colorectal Cancer Symptoms». Webmd.com. 2010 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Crohn's Disease: Inflammatory Bowel Diseases (IBD): Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Crohn's disease: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ulcerative Colitis - Symptoms, Causes and Treatments of Ulcerative Colitis». Webmd.com. 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Causes and Symptoms of Shigellosis». Minnesota Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Escherichia coli O157:H7 (E. coli O157)». Minnesota Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Symptoms of E. coli Infection | E. coli Food Poisoning». About-ecoli.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Diverticulitis: Diverticular Disease: Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Salmonella infection: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ ապրիլի 16. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Peptic ulcer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Cancer 278744, բաժին Gastric Cancer(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Gastrointestinal Bleeding 187857, բաժին Upper Gastrointestinal Bleeding(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «Esophageal varices: Symptoms». MayoClinic.com. 2010 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Eckmann JD, Chedid VG, Loftus CG (2018). «A rational approach to the patient with hematochezia». Curr Opin Gastroenterol. 34 (1): 38–45. doi:10.1097/MOG.0000000000000409. PMID 29059071. S2CID 23181441.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմատոշեզիա» հոդվածին։ |
|