Հարություն Պզտիկյան
Հարություն Պզտիկյան արմտ. հայ.՝ Յարութիւն Պզտիկեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1937[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[1] |
Մահացել է | ապրիլի 11, 2021[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սևր[1] |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | աստվածաբան, արվեստագետ, նկարիչ, վարդապետ և հոգևորական |
Աշխատավայր | Սամուել-Մուրատ վարժարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ |
Կայք | bezdikian.am |
Հարություն Պզտիկյան (հուլիսի 29, 1937[1], Բեյրութ, Լիբանան[1] - ապրիլի 11, 2021[1], Սևր[1]), աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հռոմի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և հոգևոր երաժշտություն, Հռոմի Գրիգորյան համալսարանից ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչում։ 1962 թվականին դարձել է վարդապետ։ Երկու տարի սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։
Հոգևոր և ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև խմբագրական գործեր, եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն, դասավանդել է հայկական կրթօջախներում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր հայերեն և օտար լեզուներով։ Դասավանդել է Փարիզի Սամուել-Մուրատ վարժարանում։ Եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ[3]։
Հեղինակ է գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատությունների[4]։
2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Նարեկացի արվեստի միությունում հանդես է եկել «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» թեմայով դասախոսությամբ[5][6]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մխիթարի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին, 2003։
- Մխիթար վրդ. Սեբաստացիի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին, 2003։
- Հայաստանեան պատկերներ Եվսեբիոս Քրոնիկագիր, 2003[7]։
- Օսմանեան Թուրքիոյ հարստահարութիւնները հայ հպատակներուն վրայ կամ ինչո՞ւ հայերը չեն բազմացած..., 2003[8]:
- Հայ ժողովուրդի ազատագրութեան պայքարը (ԺԹ-ի դդ), 2004։
- Պատմական հողերու վրայ, 2004։
- Խոհեր կեանքի մասին, 2004։
- Հայկական ցոլքեր, 2004, 2006, 2008, 2009, 2011։
- Լոս Անճելըս Հայաստանեան պատկերներ Հայ ժողովուրդի պատմութիւն, 2004։
- Վենետիկ-Ս.Ղազար Հայաստանեան պատկերներ Հայ գրականութիւն, 2006։
Որպես նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարների առաջին ցուցահանդեսով առաջին անգամ ներկայացել է 1962 թվականին Վենետիկում, այնուհետև աշխատանքները ներկայացրել է տարբեր երկրներում՝ արժանանալով մրցանակների։
2002 թվականի նոյեմբերի 8-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կազմակերպվել է Հարություն Պզտիկյանի «Կինը հոգևորում» կոլաժների ցուցահանդեսը։ Աշխատանքները ներկայացվել են լուսանկարչության և գեղանկարչության համադրման միջոցով[9]։
2016 թվականի նոյեմբերին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել է Պզտիկյանի «Գրասեղանային էսքիզներ» խորագրով ցուցահանդեսը[10]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[11]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի նկարչության խորհրդի անդամ
- Հայաստանի նկարիչների միության անդամ
- Հայաստանի գրողների միության անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ «Zarkfoundation - Հարություն Պզտիկյան». zarkfoundation.com.
- ↑ «Հարություն վարդապետ Պզտիկյանը Մխիթարյան միաբանության հետ ֆրանսիացի հայագետների կապի մասին դասախոսություն կարդաց Երևանում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հ. Յարութիւն վրդ. Պզտիկեան, Պզտիկյան, Հարություն Մովսեսի,'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Institute, Naregatsi Art. «Հանդիպում-դասախոսություն». naregatsi.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Institute, Naregatsi Art. «Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված միջոցառումների շարք». naregatsi.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Pztikean, Harutʻiwn (2003). Հայաստանեան պատկերներ. Զանգակ-97.
- ↑ Pztikean, Harutʻiwn (2003). Օսմանեան Թուրքիոյ հարստահարութիւնները հայ հպատակներուն վրայ կամ ինչո՞ւ հայերը չեն բազմացած... Զանգակ-97. ISBN 978-99930-2-647-1.
- ↑ «08.11-28.11.2002. Հարություն Պզտիկյան». izi.TRAVEL. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Հանդիպում Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանի հետ».
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Պզտիկյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 2021 մահեր
- Սևր քաղաքում մահացածներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Հայ աստվածաբաններ
- Հայ արվեստաբաններ
- Հայ արվեստագետներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայ նկարիչներ
- Մխիթարյան միաբանության անդամներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ