Հարոլդ Ռեգիստան
Հարոլդ Ռեգիստան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1924 կամ 1924[1] |
Ծննդավայր | Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1999 կամ 1999[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ |
Հարոլդ Գաբրիելի Ռեգիստան (Էլ-Ռեգիստան, իսկական ազգանունը Ուրեկլյան, Հարոլդ Գաբրիելի Ուրեկլյանց) (ապրիլի 28, 1924 կամ 1924[1], Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1999 կամ 1999[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։
Գրող Գաբրիել Էլ-Ռեգիստանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1951)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ 1955-1975 թվականներին վարել է «Սովետսկի պիսատել» («Советский писатель») հրատարակչության ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը։
Ռեգիստանը գրել է ռուսերեն։ Առաջին ժողովածուն («Սեր և երգ») լույս է տեսել 1959 թվականին։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների ու պոեմների 13 ժողովածուները, որոնցից առավել նշանակալի են «Պարտքի ձայնը» (1972), «Դետը» (1975), «Տիեզերական յամբեր»-ը (1979), «Երկրային ճանապարհ»-ը (1980), «Ակնթարթ և հավերժություն»-ը (1981)։
Ռեգիստանը նաև ավելի քան 300 երգատեքստի (այդ թվում՝ 35 կինոնկարի համար գրված) հեղինակ է։ Ռեգիստանի քնարերգությունը քաղաքացիական է, նրան մտահոգում են մեր ժամանակի սուր հարցերը։
Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար արժանացել է Հայկական ԽՍՀ Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակի (1982)[2]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ ԳՄ առաջին մրցանակի (1980)
- «Պատվո նշան» շքանշան (27.04.1984)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Zarkfoundation - Հարոլդ Էլ-Ռեգիստան». zarkfoundation.com.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1999 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսագիր հայ բանաստեղծներ