Հարմոնի Համոնդ
Հարմոնի Համոնդ անգլ.՝ Harmony Hammond | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ոճ | Ֆեմինիստական արվեստ շարժում[2] և ֆեմինիստական արվեստ |
Պարգևներ | |
Կայք | harmonyhammond.com(անգլ.) |
Հարմոնի Համոնդ (անգլ.՝ Harmony Hammond, փետրվարի 8, 1944[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ, ամերիակցի նկարիչ, ակտիվիստ, հոգաբարձու և գրող։ 1970–ական թվականներին Նյու Յորքում ֆեմինիստական գեղարվեստական շարժման հիմնադրման հայտնի դեմքերից[4]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարմոնի Համոնդը ծնվել է 1944 թվականի փետրվարի 8-ին Հոումթաունում (Hometown, Illinois), Իլինոյս նահանգ, ԱՄՆ։ 17 տարեկանում ընդունվել է Իլինոյս նահանգի Դեկայտեր քաղաքի Միլիկենյան համալսարան։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Մինեապոլիս և ընդունվել Մինեսոտայի համալսարան։ 1967 թվականին ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան[5][6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Սթոունվոլսկյան խռովությունից մի քանի ամիս անց Համոնդն ու իր ամուսինը տեղափոխվել են Նյու Յորք։ Երբ Համոնդն իմացել է, որ հղի է աղջկանով, նրանք ամուսունու հետ որոշեցել են բաժանվել[7]։ 1973 թվականին Համոնդը հրապարակայնորեն իրեն հայտարարել է լեսբուհի։
1972 թվականին Հարմոնի Համոնդը դարձել է A.I.R. Gallery ընկերության համահիմնադիր․ այն Նյու Յորքում կանանց առաջին կոոպերատիվ գեղարվեստական պատկերասրահն էր։ 1976 թվականին Համոնդը դարձել է նաև Heresies: A Feminist Publication of Art and Politics համահիմնադիր[8], համատեղ խմբագրել է № 1, 3 և 9 թողարկումները և հոդվածներ է հրապարակել յոթ համարներում[9]։ Heresies-ը հիմնադրվել է կոլեկտիվի կողմից, որի հիմնական խմբում եղել են Ջոյս Կոզլոֆը (Joyce Kozloff), Միրիամ Շապիրոն (Miriam Schapiro), Ջոան Սեմելը (Joan Semmel), Լյուսի Լիպարդը, Մերի Բեթ Էդելսոնը (Mary Beth Edelson), Նենսի Սպերոն և Հարմոնի Համոնդը[10]։ Համոնդը դասավանդել է Նյու Յորքի ֆեմինիստական արվեստի ինստիտուտում (New York Feminist Art Institute)[11]։
1978 թվականին Համոնդը 112 Greene Street Workshop–ում համադրել է լեսբիական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են եղել լեսբուհի նկարիչների աշխատանքները[12][13]։ 1980 թվականին Լոս Անջելեսի «Կանանց շենք» արվեստի կենտրոնում լեսբիական արվեստի ամենամեծ ամերիկյան ցուցադրության (Great American Lesbian Art Show) նկարիչներից մեկն է եղել։ 1981 թվականին Համոնդը համադրել և ցուցադրել է իր աշխատանքները «Տնային աշխատանք․ կին նկարիչների աշխատանքներում արտացոլվող տնային միջավայր» ցուցադրությունում, որը հովանավորում էր Նյու Յորքի արվեստի խորհուրդը (NYSCA) և Կանանց փառքի սրահը (Women's Hall of Fame)[14]։ 1999 թվականին համադրել է Սանտա Ֆեում Plan B Evolving Arts ցուցադրությունը, որտեղ մասնակցել են 41 լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և հարավ–արևմուտքից նկարիչ Բերդաշին[15]։
Համոնդը գրել է իր առաջին գիրքը՝ «Փաթաթվածքներ․ ֆեմինիզմի, արվեստի և ռազմարվեստի ուրվանկարներ», 1973–1983 թվականների իր ստեղծագործությունների հավաքածուն՝ տպագրված TSL Press 1984 թվականին[14]։ 2000 թվականին նա հրատարակել է «Լեսբիական արվեստն Ամերիկայում՝ ժամանակակից պատմություն» գիրքը[16]։ 2010 թվականին նկարահանվել է ֆեմինիստական արվեստի մասին երկու ֆիլմերում՝ ռեժիսոր Ջոան Բրեյդերմանի «Հերետիկոսները», որտեղ հիմնական ուշադրությունը տրվում է «Հերետիկոսներ՝ արվեստի և քաղաքականության ֆեմինիստական հրատարակություն» (Heresies: A Feminist Publication of Art and Politics) ամսագրի հիմնադիրներին 1976 թվականին և «Կանանց գեղարվեստական հեղափոխություն» (Women Art Revolution)՝ ռեժիսոր Լին Հերշման Լիսոն (Lynn Hershman Leeson)[6]։
1984 թվականին տեղափոխվել է Նյու Մեքսիկո[6], որտեղ ապրում և աշխատում է[4]։ 1988-2005 թվականներին Թուսոնում Արիզոնայի համալսարանում գեղանկարչություն է դասավանդել՝ միավորելով զանգվածային ինֆորմացիան և քննադատությունը[6]։ Համոնդը շարունակում է սեմինարներ անցկացնել, գրում է, դասախոսություններ է կարդում Արթ-ֆեմինիզմի, լեսբիների և քվիր արվեստի մասին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր արվեստում Համոնդը հաստատել է, որ գեղարվեստական ստեղծագործության համար ավանդական կանացի որակները հանդիսանում են արժանի գեղարվեստական առարկաներ և միջոցներ։ Այդ նպատակով, օրինակ, 1970–ական թվականների սկզբին նա ստեղծել է քանդակներ կտորի զոլերից, ավանդական կանացի նյութից՝ որպես հիմնական նյութ։ Կային կտորի չորս սերիաներ՝ Bags (1971), Presences (1972), Floorpieces (1973) և Wrapped Sculptures (1977–1984)[6][17]։ Հարմոնի Համոնդի նկարները ցույց են տալիս, թե ինչպես են իրենք ստեղծվել, և համարյա բոլորը աբստրակտ են[18]։ 1990-ական թվականներին Համոնդը հիմնականում ստեղծել է խառը տեխնիկայով ինստալյացիաներ, որոնք ներառել են ավանդական ոչ գեղարվեստական նյութեր (այնպիսիք, ինչպես մարդու մազը և ծալքավոր տանիքը) ավանդական յուղանկարչության հետ, իսկ 2000-ական թվականների առաջին տասնամյակում նրա ուշադրությունը կենտրոնացել էր մոնոխրոն աբստրակտ նկարներ ստեղծելու վրա[18][19]։
Presences
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա աշխատանքների շարք է՝ կատարված 1971–1972 թվականներին[20]։ Սա Համոնդի առաջին խոշոր շարքն է։ Այս աշխատանքներից յոթը մտնում են Material Witness հավաքածուի մեջ։ Արվեստի այս ստեղծագործությունները իրենցից ներկայացնում են կտորի լաթեր՝ ներծծված ներկով, միմյանց կիպ կարած և առաստաղից կախած։ Presences-ը ցուցադրվել է 1973 թվականին Նյու Յորքում Հարմոնի Համոնդի անհատական ցուցահանդեսի ժամանակ։ Կտորը լինում է տարբեր երկարության, մի քանի զոլեր դրվում են իրար վրա կամ կարվում միմյանց, որպեսզի ավելի երկար լիեն։ «Վեց կտորե քանդակ, որոնք թվում են ավելի մեծ, քան իրական մեծության, կախված են առաստաղից և հասնում են հատակին՝ հրավիրելով հանդիսատեսին միանալ իրենց։ Հարմոնի Համոնդի կողմից արված ներկը այս բազմաթիվ կտորների լաթերին տալիս է հողային տոն։ Ինչ-որ տեղ երևում են պայծառ գույնի հետքեր և նախշեր՝ վանդակ, շրջանիկ, ծաղիկներ»[21]։ Համոնդի մտադրությունը այն է եղել, որպեսզի տպավորվի ստեղծագործությամբ և տարածականության ձգտող կանանց պատմությունը[21]։ Presences շարքում առարկաների ստեղծման համար օգտագործված կտոր լաթերի մեծ մասը տրվել էր կանանց խմբի անդամների կողմից, որոնց մասնակցում էր Համոնդը[5]։
Floorpieces
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Համոնդը ստեղծեց Floorpieces անվանումով աշխատանքների շարքը[22]։ Համոնդը ստեղծել էր այս գորգերը սովորական հյուսման եղանակով՝ տարբեր գունավոր կտորների մնացորդներից, որոնք նա գտել էր Նյու Յորքի կարի թաղամասի աղբարկղներից[5][23]։ Այնուհետև կտորե գորգերը ներկվել են աքրիլով և դրվել գետնին։ Համոնդի Floorpieces–ը տրամագծով մոտավորապես հինգ ֆուտ (1,5 մ) է, հաստությամբ՝ մոտ երկու դյույմ (5 սմ)։ Համոնդի աշխատանքների չափը և մանրամասնությունները դժվար է ստանալ նկարներով և ռեպրոդուկցիաներով, դրա համար էլ նա կարևորում է իրական հանդիսատեսին։ Համոնդի Floorpieces գորգերը վիճարկելի էին Արվեստի և Արհեստի միջակայքում, նրանք նաև նկարչի կողմից հետազոտվում էին քանդակագործության և գեղանկարչության տարածականության միջև[24][25]։ Floorpieces–ի ստեղծումը համընկավ նրա հետ, երբ Համոնդը իրեն հայտարարեց լեսբուհի[22]։
Near Monochromes
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների և 2000-ականների սկզբի ընթացքում Համոնդի աշխատանքները սկսեցին ներառել ավելի քիչ քանդակային տարրեր՝ ընդունելով ավելի ավանդական պատկերային ձևեր և ավելի մեծ շեշտադրում դնելով ներկերի շերտերի տակ մասամբ թաքնված ձևերի վրա[24]։ Իր աշխատանքների էվոլյուցիայի վերաբերյալ Համոնդը հայտարարել է. «Տարիների ընթացքում նկարները դարձել են ավելի պարզ, ավելի խտացված, յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ավելի քիչ քանակի նյութերով»[23]։ Աշխատանքներն ընդգրկում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են «գոտիները, լյուվերսները, վիրակապի նմանվող կտորի շերտերը կամ գզգզված եզրերով և ընդգծված կարերով քաթանե կոպիտ փորվածքներ»[21][23]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համոնդը ամբողջ աշխարհում անց է կացրել ավելի քան քառասուն անհատական ցուցահանդեսներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Թուսոնի գեղարվեստի թանգարանում (Tucson Museum of Art), Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Հաագայի քաղաքային թանգարանում, Վանկուվերի գեղարվեստական պատկերասրահում, Դիզայնի ազգային ակադեմիայում, Թամայո թանգարանում (Museo Rufino Tamayo, Mexico City)։ Նրա աշխատանքները ներառված են Մետրոպոլիտեն թանգարանի, Ուոկերի արվեստի կենտրոնի, Բրուքլինի թանգարանի, Կանացի արվեստի ազգային թանգարանի[26], Չիկագոյի արվեստի ինստիտուտի, Նյու Մեխիկոյի գեղարվեստի թանգարանի (New Mexico Museum of Art)[27] և Ուոդսվորթ Ատենեումի[20] մշտական ցուցադրության հավաքածուներում։
Հարմոնին կրթաթոշակ է ստացել Արվեստի ազգային ֆոնդից, Ռոքֆելլերի ֆոնդից, Ջոն Սայմոն Գուգենհեյմի հուշային ֆոնդից (John Simon Guggenheim Memorial Foundation), Ադոլֆի և Էսթեր Գոտլիբի ֆոնդից (Adolph and Esther Gottlieb Foundation), Պոլլոկ Քրասների ֆոնդից և այլն[28]։ 2013 թվականին Արվեստի կանանց ժողովը (Women's Caucus for Art) հայտարարել է, որ Համոնդը 2014 թվականին կդառնա Արվեստի բնագավառում նվաճումների համար մրցանակակիրներից մեկը[29]։ Harmony Hammond Papers փաստաթղթերը ձեռք են բերվել 2016 թվականին Լոս Անջելեսում Գեթթի հետազոտական ինստիտուտի կողմից[14]։
Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art–ը Համոնդի առաջին բազմակողմանի թանգարանային ակնարկն է, տեղի է ունեցել Օլդրիչի թանգարանում Ռիջֆիլդում (Ridgefield, Connecticut), Կոնեկտիկուտում։ 2020 թվականին ցուցադրությունը ուղարկվել է Ֆլորիդա նահանգի Սարոսատ՝ Սարոսատի գեղարվեստի թանգարան[4][30][31]։ Ցուցադրությանը ուղեկցում էր Համմոնդի ստեղծագործության վերաբերյալ գրված առաջին կոշտ կազմով մենագրությունը՝ ցուցադրության հոգաբարձու Էմի Սմիթ Ստյուարտի էսսեն
Ցուցահանդեսին ուղեկցվում էր Համմոնդի ստեղծագործության վերաբերյալ գրված առաջին կոշտ կազմով մենագրությունը՝ ցուցահանդեսի համադրող Էմի Սմիթ-Սթյուարտի էսսեով[4][25]։
Հանրային հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիկագոյի արվեստի ինստիտուտ, Իլլինոյս
- Բրուքլինի թանգարան, Բրուքլին, Նյու Յորք[32]
- Դենվերի գեղարվեստի թանգարան, Դենվեր, Կոլորադո
- Էվերսոնի թանգարան, Սիրակուզի, Նյու Յորք
- Գրեյի պատկերասրահ, Նյու Յորքի համալսարան, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ
- Լեսլի թանգարան, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ
- Կոնգրեսսի գրադարան, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
- Ալինա Լայմանի գեղարվեստի թանգարան, Նյու Լոնդոն, Կոննեկտիկուտ
- Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Նյու Յորք, Նյու Յորք նահանգ[33]
- Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ, Մինեապոլիս, Մինեսոտա
- Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան, Լոս Անջելես, Կալիֆորնիա
- Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ[34]
- Կանացի արվեստի ազգային թանգարան, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[35]
- Искусство Нью-Мексико, Государственная коллекция произведений искусства, Нью-Мексико
- Նյու Մեխիկոյի գեղարվեստի թանգարան, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո
- Օռլանդոյի գեղարվեստի թանգարան, Ֆլորիդա
- Ֆինիկսի գեղարվեստի թանգարան, Արիզոնա
- Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան[36]
- Թուսոնի գեղարվեստի թանգարան, Արիզոնա
- Նյու Մեքսիկո համալսրանաի գեղարվեստի թանգարան, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո
- Ուոդսվորթ Ատենեում գեղարվեստի թանգարան, Հարտֆորդ, Կոնեկտիկուտ
- Ուոկերի արվեստի կենտրոն, Մինեապոլիս, Մինեսոտա
- Ուիզերսպուն գեղարվեստի թանգարան, Հյուսիսային Կառոլինայի համալսարան, Հյուսիսային Կառոլինա
- Վեյսմանի թանգարան, Մինեսոտայի համալսարան,Մինեապոլիս, Մինեսոտա
- Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ[37]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Harmony Hammond — 2008.
- ↑ Artsy — 2009.
- ↑ https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art». The Aldrich Contemporary Art Museum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Cotter, Holland (2019 թ․ օգոստոսի 8). «Harmony Hammond's Art Is Bold and Prickly as Ever (Published 2019)». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Harmony Hammond». www.harmonyhammond.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Hammond, Harmony (Winter 1996). «Art History». Art Journal. 55 (4): 78–79. doi:10.1080/00043249.1996.10791790 – via Art & Architecture Source, EBSCOhost.
- ↑ «Heresies». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ Lynn Hershman. «Harmony Hammond». !Women Art Revolution. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Temma Balducci. "Heresies." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press, accessed February 1, 2014, http://www.oxfordartonline.com/subscriber/article/grove/art/T2085890.
- ↑ Virginia Watson-Jones, Contemporary American Women Sculptors.(չաշխատող հղում) Phoenix: Oryx Press, 1986. p. 256.
- ↑ «About Harmony Hammond». Stanford University. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Interviews: Harmony Hammond». We Who Feel Differently. 2011 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Smith-Stewart, Amy (2019). Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art. The Aldrich Contemporary Art Museum and Gregory R. Miller & Co. էջ 119.
- ↑ «Guide to the Out West Collection» (PDF). New Mexico Museum of Art. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Helen Langa (2003). «Reviewed work: Lesbian Art in America: A Contemporary History by Harmony Hammond». Woman's Art Journal. Women's Art, Inc. 24 (1): 42–46. doi:10.2307/1358810. JSTOR 1358810.
- ↑ Margo Hobbs Thompson, "'Lesbians Are Not Women': Feminine and Lesbian Sensibilities in Harmony Hammond's Late-1970s Sculpture," Journal of Lesbian Studies 12, 4 (2008): 435-54
- ↑ 18,0 18,1 Lampela, Laurel (2010 թ․ հունվար). «Expressing Lesbian and Queer Identities in the Works of Three Contemporary Artists of New Mexico». Art Education. 63 (1): 25–32. doi:10.1080/00043125.2010.11519050 – via Art & Architecture Source, EBSCOhost.
- ↑ ^ Cooper, Ashton. "Ashton Cooper on Harmony Hammond." Artforum International, vol. 58, no. 2, 10 2019.
- ↑ 20,0 20,1 «Brooklyn Museum: Harmony Hammond». www.brooklynmuseum.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 21,0 21,1 Haynes, Clarity (2019 թ․ հունիսի 27). «Going Beneath the Surface: For 50 Years, Harmony Hammond's Art and Activism Has Championed Queer Women». ARTnews.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 22,0 22,1 Bryan- Wilson, Julia (2017 թ․ մարտ). «Queerly Made: Harmony Hammond's "Floorpieces"». The Journal of Modern Craft. 2 (1): 59–80. doi:10.2752/174967809X416279 – via Art & Architecture Source, EBSCOhost.
- ↑ 23,0 23,1 23,2 «Harmony Hammond talks about her show at Alexander Gray Associates in New York». www.artforum.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 24,0 24,1 Haynes, Clarity (2016 թ․ մայիսի 12). «Queering Abstract Art with Wrapped, Grommeted, and "Roughed-Up" Paintings». Hyperallergic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 25,0 25,1 ^ Mendelsohn, Meredith (2019-07-09). "Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art". The Brooklyn Rail. Retrieved 2020-04-07.
- ↑ «Harmony Hammond». National Museum of Women in the Arts. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Related for Harmony Hammond». New Mexico Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Elizabeth A. Sackler Center for Feminist Art: Feminist Art Base: Harmony Hammond». Brooklyn Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Past Awards and Catalogs». he Women's Caucus for Art. 2018 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art». Museum Network (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Lang, Joel (2019 թ․ մարտի 28). «5 decades of Harmony Hammond's revolutionary work on view at the Aldrich». Connecticut Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Brooklyn Museum: Harmony Hammond». www.brooklynmuseum.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Radiant Affection 1983–84». www.metmuseum.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Harmony Hammond | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Harmony Hammond | Artist Profile». NMWA. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Harmony Hammond | Smithsonian American Art Museum». americanart.si.edu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Harmony Hammond». whitney.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bryan-Wilson, Julia (2017). Fray: Art + Textile Politics. Chicago: The University of Chicago Press. 9780226077819
- Chaich, John (2017). Queer Threads: Crafting Identity and Community. Los Angeles, CA: Ammo. 9781623261054
- Hammond, Harmony (2000). Lesbian Art in America: A Contemporary History. New York: Rizzoli. 9780847822485
- Hammond, Harmony (1984). Wrappings : essays on feminism, art, and the martial arts. New York: TSL Press. 9780939858057
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Harmony Hammond bio in glbtq: an encyclopedia of gay, lesbian, bisexual, transgender, and queer culture
- Hammond's gallery, Alexander Gray
- Harmony Hammond prints at 10 Grand Press
- Harmony Hammond on her 2019 exhibit at the White Cube Gallery Արխիվացված 2023-03-25 Wayback Machine
- Устное историческое интервью с Хармони Хаммонд
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի կին արվեստագետներ
- ԼԳԲՏ արվեստագետներ
- Ֆեմինիստ արվեստագետներ