Հարկերի դասակարգում
Արտաքին տեսք
Հարկ` պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում։
Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
- Անուղղակի հարկեր -անուղղակի հարկերը, ի տարբերություն ուղղակի հարկերի, սահմանվում են միջոցների շրջանառության համար, փաստացի գանձվում են վերջնական սպառողներից։ Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների ու ծառայությունների գների նկատմամբ, վճարվում են սպառողների կողմից և մուտքագրվում պետական բյուջե։ Այդ հարկերից են`
- Ավելացած արժեքի հարկ
- Ակցիզային հարկ
- Ուղղակի հարկեր։ Ուղղակի են կոչվում այն հարկերը, որոնցով հարկվում են սուբյեկտների եկամուտները և տնօրինվող օբյեկտները։ Դրանցից են եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը, ժառանգության հարկը, նվիրատվության հարկը, հողի հարկը, ռեսուրսների հարկը։
- Շահութահարկ (անձնական)
- Եկամտային հարկ (անձնական)
- Գույքահարկ (իրական կամ գույքային)
- Հողի հարկ (իրական կամ գույքային)
Ընդհանրապես կան հարկերի դասակարգման այլ չափանիշներ.
- ռեպարտիցիոն (հավասարաչափ բոլոր հարկատուների համար) և քանակական (բաժնային, քվոտային, որը հաշվի էառնում վճարունակությունը)
- ամրագրված և կարգավորիչ հարկեր
- համապետական (գանձվում են կենտրոնական կառավարման մարմինների կողմից և մուտք են գործում պետական բյուջե) և տեղական հարկեր (անշարժ գույքի հարկը, տրանսպորտային հարկը և այլն, որոնք գանձվում են տեղական մարմինների կողմից), առանձնացնում են նաև ռեգիոնալ հարկեր։
- ընդհանուր նշանակության (ներառվում են երկրի պետական բյուջե) և նպատակային նշանակության հարկեր (ներառվում են հատուկ ֆոնդեր)
- կանոնավոր և միանգամյա հարկեր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հարկային օրենսդրության հիմունքներ» 2003 թ., Ա. Թամազյան
- «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկ, 2009 թ., Գ. Կիրակոսյան, Ի. Խլղաթյան