Jump to content

Հարիսոն Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարիսոն Շմիդտ
Harrison Schmitt
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1935(1935-07-03)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրSanta Rita, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Օսլոյի համալսարան
Մասնագիտություներկրաբան, քաղաքական գործիչ, տիեզերագնաց, գիտնական և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և ՆԱՍԱ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[9]
 Harrison H. Schmitt Վիքիպահեստում

Հարիսոն Հագան (Ջեք) Շմիդտ (անգլ.՝ Harrison Hagan "Jack" Schmitt, հուլիսի 3, 1935(1935-07-03)[1][2], Santa Rita, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու։

Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (1957), ստացել գիտությունների բակալավրի աստիճան։ 1964 թվականին, Հարվարդի համալսարանում, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1965 թվականին։ 1972 թվականի դեկտեմբերի 7—19-ը, Յուջին Սերնանի և Ռոնալդ Էվանսի ��ետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-17» տիեզերանավով թոիչք է կատարել դեպի Լուսին։ 1971 թվականի դեկտեմբերի 11-ին Շմիդտը և Սերնանը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա, որտեղ մնացել են 75 ժամ և 3 անգամ դուրս եկել մակերևույթ՝ 22 ժամ 5 րոպե ընդհանուր տևողությամբ։ Լուսնի վրա շարժվել են լուսնագնացով։ Թռիչքը տևել է 12 օր 9 ժամ 51 րոպե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 527
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիսոն Շմիդտ» հոդվածին։