Հարավաֆրիկյան ոզնի[1] (լատին․՝ Atelerix frontalis) աֆրիկական ոզնիների ցեղին պատկանող կաթնասուն։ Տարածված են Անգոլայում, Բոթսվանայում, Լեսոտոյում, Նամիբիայում, Զիմբաբվեում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Մարմնի երկարությունը 20 սանտիմետր է[2]։ Քաշը 300-700 գրամ է։
Ասեղները լինում են շոկոլադե շագանակագույն կամ սև։ Ճակատին պարզ երևում է սպիտակ մորթուց բաղկացած մի շերտ։
Հարավաֆրիկյան ոզնին ամբողջ մարմնով ծածկված է փշերով, բացառությամբ դեմքի։ Նրանց մարմինները ծածկված են սուր ծակող փշերով, իսկ անպաշտպան մարմնի մասերը ծածկված են մորթով։ Հարավաֆրիկյան ոզնիներն ունեն 350-700 գրամ քաշ։ Հիմնական գույնը շագանակագույն է, բայց հանդիպում են նաև այլ գույների ոզնիներ։ Նրանք մուգ շագանակագույն են, և նրանց փշերը, որպես կանոն սպիտակ են, իսկ մարմնի մակերեսին հասնող հատվածներում՝ շականակագույն։ Նրանք սովորաբար ունեն սպիտակ կամ շագանակագույն որովայն։ Այս տեսակի ոզնիների հիմնական բնութագիրն այն է, որ նրանց ճակատին կա սպիտակ շերտով գիծ։