Jump to content

Հարազատ արյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարազատ արյուն
ռուս.՝ Родная кровь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Երշով
Սցենարի հեղինակՖեդոր Կնորրե
ԴերակատարներՎիյա Արտմանե, Եվգենի Մատվեև և Անատոլի Պապանով
ՕպերատորՕլեգ Կուխովարենկո
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն91 րոպե

«Հարազատ արյուն» (ռուս.՝ «Родная кровь»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որ ստեղծվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1963 թվականին ռեժիսոր Միխայիլ Երշովի կողմից Ֆեոդոր Կնորրեի համանուն վիպակի հիման վրա։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Միշկին քաղաքում։

Ֆիլմի գործողություններն սկսվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Անձրևային, ամպամած մի օր տանկիստ Վլադիմիրը, որ հոսպիտալից վերադառնում է տուն, գետացման մոտ ծանոթանում է մի կնոջ՝ լաստավար Սոնյայի հետ, որը միայնակ դաստիարակում էր երեք երեխաների։ Պատահական ծանոթությունը վերաճում է մեծ սիրո։

Զորացրվելուց հետո Վլադիմիրը վերադառնում է Սոնյայի ու նրա երեխաների մոտ։ Բայց երջանկությունը երկար չի տևում։ Սոնյան հիվանդանում է ու մահանում վիրահատության սեղանին։ Որոշ ժամանա անց Վլադիմիրի տանը հայտնվում է Սոնյայի երեխաների հարազատ հայրը։ Նա փորձում է երեխաներին համոզել, որ նրանք իր հետ տեղափոխվեն նոր տուն։ Նրա հետ գնում է միայն կրտսեր որդին, իսկ ավագ երեխաները մնում են Վլադիմիրի հետ, որին համարում են իրենց իսկական հայրը։

  • Վիյա Արտմանե[1][2][3] – Սոնյա
  • Եվգենի Մատվեև – Վլադիմիր Ֆեդոտով, նախկին տանկիստ, ավագ մեխանիկ «Դոբրինյա» շոգեքարշի վրա
  • Անատոլի Պապանով – Սոնյայի նախկին ամուսինն ու նրա երեխաների հայրը, փաստաբան
  • Վլադիմիր Ռատոմսկի – բնակարանի տեր Դրովոսեկին
  • Տանյա Դորոնինա – Սոնյա կրտսեր
  • Յուրա Ֆիսենկո – Էրիկ, Սոնյայի ավագ որդին
  • Անդրեյ Դանիլով – Էրիկը վաղ տարիքում
  • Վերա Պովետկինա – Սոնյա կրտսերը մանկության տարիներին
  • Կոլյա Մորոզով – էպիզոդ
  • Իգոր Սելյուժոնոկ – Գոնձիկ

Էպիզոդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրի Սոլովյով – Շալյապին
  • Թամարա Տիմոֆեևա – ակումբի վարիչ
  • Ռոզա Սվերդլովա – բժիշկ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարիստ՝ Ֆեոդոր Կնորրե
  • Բեմադրությունը՝ Միխայիլ Երշովի
  • Գլխավոր օպերատոր՝ Օլեգ Կուխովարենկո
  • Ռեժիսոր՝ Իգոր Գոստև
  • Գլխավոր նկարիչ՝ Բոր��ս Բիկով
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Սալիե
  • Օպերատոր՝ Վ․ Ֆոմին
  • Մոնտաժող՝ Ալեքսանդրա Բորովսկայա
  • Խմբագիր՝ Առնոլդ Վիտոլ
  • Նկարիչներ՝
    • Գրիմի՝ Ե․ Բորեյկո
    • Դեկորացիաների՝ Վալերի Յուրկևիչ
    • Հագուստների՝ Ն․ Դոբրովա
  • Օգնականներ՝
    • Ռեժիսորի՝ Մ․ Պոլինովա, Ալեքսանդր Մելնիկով
    • Օպերատորի՝ Գեորգի Իվանով
  • Լենինգրադի ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ, դիրիժոր՝ Ալեքսանդր Վլադիմիրցով
  • Ֆիլմի տնօրեն՝ Ալեքսանդր Արշանսկի

Ճանաչում և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիյա Արտմանեն ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Սովետսկի էկրան» ամսագրի հարցումների համաձայն[4],
  • Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների կինոփառատոններում, այդ թվում նաև «Կինոարվեստում մարդասիրության մարմնավորման համար» մրցանակի Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնում (Արգենտինա) 1964 թվականին[5],
  • Հատուկ մրցանակներ՝ դերասան Անատոլի Պապանովին «Ողջերն ու մեռածները», «Եկեք վաղը․․․» և «Հարազատ արյուն» ֆիլմերում կատարած դերերի համար, դերասանուհի Վիյա Արտմանեին, ֆիլմի տնօրեն Ալեքսանդր Արշանսկուն Լենինգրադի համամիութենական կինոփառատոնում 1964 թվականին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]