Հանգիստ մարտից հետո
Հանգիստ մարտից հետո | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յուրի Նեպրինցև |
տարի | 1951 |
ժանր | կենցաղային ժանր |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Հանգիստ մարտից հետո» (ռուս.՝ «Отдых после боя»), խորհրդային գեղանկարիչ, ակադեմիկոս Յուրի Նեպրինցևի նկարը, որը ստեղծվել է 1951 թվականին, որտեղ գեղանկարչական միջոցներով տաղանդավոր կերպով փոխանցվել է ժողովրդի հոգևոր միասնության գաղափարը պատերազմական փորձությունների տարիներին։
1952 թվականին ստացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեպրինցևին կտավի մտահղացումը հուշել են ռազմական տարիների անձնական դիտարկումներն ու ապրումները, ինչպես նաև Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» հայտնի պոեմը։ Պատերազմի սկսվելուց հետո նկարիչը կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել է Կարմիրդրոշակակիր Բալթյան նավատորմի կործանիչ գումարտակում և գործող զորամասերում, մասնակցել Լենինգրադի պաշտպանությանը։
Նկարի վրա լարված աշխատանքը շարունակվել է 1949-1951 թվականներին և պսակվել հեղինակի մեծ հաջողությամբ։ Մոսկվայի Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում ցուցադրված նկարն արժանացել է հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին։ 1952 թվականին «Հանգիստ մարտից հետո» նկարի համար Յուրի Նեպրինցևը արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի։ Կտավի միլիոնավոր վերարտադրություններ տարածվել են ամբողջ երկրում, ինչն արժանիորեն այն դարձրել է խորհրդային կերպարվեստի ամենահայտնի և ամենասիրելի ստեղծագործություններից մեկը[1]։
«Հանգիստ մարտից հետո» նկարի բնօրինակը նվիրել է ՉԺՀ ղեկավար Մաո Ցզեդունին։ 1953 թվականին Յուրի Նեպրինցևը նկարել է երկրորդ հեղինակային տարբերակը Մեծ Կրեմլի պալատի Գեորգիևյան դահլիճի համար, իսկ 1955 թվականին՝ երրորդ տարբերակը Տրետյակովյան պատկերասրահի համար։ Նկարն ընդգրկվել է Հայրենական գեղանկարչության «Ոսկե ֆոնդում»՝ որպես խորհրդային մարդու կերպարի լավագույն մարմնավորումներից մեկը[2]։ Նեպրինցևի համար նկարը դարձել է ստեղծագործության գագաթնակետը, թեև հետագա տարիներին նրա կողմից ստեղծվել են բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի թեմաներով։ Պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի կտավի տարբերակը բազմիցս ցուցադրվել է խոշոր գեղարվեստական ցուցահանդեսներում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юрий Михайлович Непринцев. Автор вступ. статьи Г. Леонтьева. М., Советский художник, 1954.
- Востоков Е. Подвиг народа // Искусство. 1970, № 5. С. 2—9.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С. 24.
- Юрий Михайлович Непринцев. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1989.