Հայ զինվորականության պատվո վարքականոն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայ զինվորականության պատվո վարքականոն, հայ զինվորի գաղափարական և բարոյահոգեբանական արժեքների համակարգ։ Այդ վարքականոնը հասել է մեզ ոչ ամբողջական տեսքով։ Վարքականոնի հիմնական դրույթները հայտնի են տարբեր գրական աղբյուրների ամփոփման արդյունքում։ 5-րդ դարի հայ պատմիչներ Փավստոս Բյուզանդի և Մովսես Խորենացու աշխատություններում բերվոմ են հայոց սպարապետների պատգամ-հրահանգները։ Բյուզանդը իր «Հայոց պատմության» Ե դպրության 20-րդ գլխում մեկ առ մեկ թվագրում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները, որոնք են.
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
- Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
- Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։
- Նվիրվածություն ընտանիքին։
- Նվիրվածություն տոհմակիցներին։
- Հավատարմություն զինակիցներին։