Հայ-էմիրաթական հարաբերություններ
Հայաստան |
ԱՄԷ |
Հայ-էմիրաթական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Հայաստանի պաշտոնական դեսպանությունը գտնվում է Աբու Դաբիում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը գտնվում է Երևանում։
Քաղաքական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան հակամարտություն և հարաբերությունների հաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Հայաստանը անկախացել է 1991 թվականին, նա ներգրավված էր Լեռնային Ղարաբաղում արյունահեղ պատերազմի մեջ, այդ պատճառով երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ չեն հաստատվել, քանի որ Արաբական Միացյալ Էմիրություններն այն ժամանակ հակված էին Ադրբեջանին։ Դա հաստատվել է 2018 թվականին Ադրբեջանի կառավարության հետ քննարկման ժամանակ, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է[1]։ Այդուհանդերձ, Արաբական Միացյալ Էմիրություններին և Հայաստանին, սակայն, հաջողվել է հաստատել պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ։
Դաշինք ընդդեմ Թուրքիայի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած թուրքական իմպերիալիզմի աճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։ Արաբական Միացյալ Էմիրությունները թշնամաբար են վերաբերվում թուրքական հավակնություններին և պայքարում են Սիրիայի, Սուդանի և Լիբիայի վրա ազդեցության համար, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ վատ էին Հայոց ցեղասպանության մասին վեճի պատճառով[2]։ Լեռնային Ղարաբաղում բախումների ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները և նրանց դաշնակից Սաուդյան Արաբիան գաղտնի աջակցում էին Հայաստանին Ադրբեջանի դեմ[3]։
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներ շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանը 2020 թվականի սեպտեմբերի 21-ին շնորհավորել է Հայաստանին անկախության օրվա առթիվ[4]։
Հայոց ցեղասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության աճը նաև Արաբական Միացյալ Էմիրություններին դրդել է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ, ինչի արդյունքում 2019 թվականի ապրիլին Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնական հայտարարություն են արել այն մասին, որ նրանք աստիճանաբար կսկսեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը[5]։ Աբու Դաբիի Էմիրությունը դարձել է առաջին էմիրությունը, որը ճանաչել է ցեղասպանությունը 2019 թվականի ապրիլին[6]։
Տնտեսական և ռազմական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչ վերաբերում է հայ-էմիրաթական աճող հարաբերությունների արդյունքներին, ապա տնտեսական և ռազմական համագործակցության աճ է նկատվում։
2020 թվականի փետրվարին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գլխավորել է Աբու Դաբիում «UMEX» և «SimTEX 2020» ցուցահանդեսների պատվիրակությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետական նախարար Մուհամեդ Ահմեդ Ալ Բովարդին հանդիպել է Արշակյանի հետ, քննարկ��լ երկու երկրների ռազմական արդյունաբերության և պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդումը[3]։
2020 թվականին՝ Ադրբեջանի հետ Արցախյան հակամարտության ժամանակ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել էր կարևոր ելույթով հանդես գալ Ալ Արաբիա ալիքով՝ միջազգային հանրությանը կոչ անելով թույլ չտալ Թուրքիային միջամտել հակամարտությանը[3].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Azerbaijan, UAE mull socio-economic ties, Nagorno-Karabakh conflict». menafn.com.
- ↑ Meneshian, George. «The reasons behind the Armenia–UAE alliance | George Meneshian». MEO.
- ↑ 3,0 3,1 3,2 Fenton-Harvey, Jonathan. «How the Armenia-Azerbaijan conflict could spiral into a proxy war». alaraby.
- ↑ «UAE leaders congratulate Armenian President on National Day». wam.
- ↑ «UAE also will recognize of the Armenian genocide in April - ANHA | HAWARNEWS | English». hawarnews.com.
- ↑ «UNITED ARAB EMIRATES : Abu Dhabi to recognise Armenian genocide - Issue 824 dated 20/02/2019». Intelligence Online. 2019 թ․ փետրվարի 20.
|